Ձերբակալվել է «Բարսելոնայի» նախկին նախագահը
Սպորտ
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոզեպ Բարտոմեուն այսօր ձերբակալվել է:
Նրա հետ միասին ձերբակալվել են նաև ակումբի գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն և իրավաբան Ռոման Պոնտին, հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Բարտոմեուին ազատությունից զրկել են Barçagate կոչվող հետաքննության շրջանակում:
Նրան մեղադրում են ակումբի հաշվին հատուկ կազմակերպություն վարձելու մեջ,որը ստեղծել է կեղծ էջեր և դրանցով սոցիալական ցանցերում վիրավորել այն մարդկանց, որոնք քննադատել են «Բարսելոնայի» ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ Բարտոմեուն հրաժարական էր տվել «Բարսելոնայի» նախագահի պաշտոնից 2020 թվականի հոկտեմբերին: