Ալեքսանյանը Նիկոլին 5000 ցուցարա՞ր է խոստացել
Հասարակություն
Բոլորս գիտենք, որ ՀՀ-ում վարչապետ աշխատող Նիկոլն այնպես է կպել վարչապետի աթոռից, ինչպես օրինակ` ծամոնը կպչում է կոշիկից:
Ամեն կերպ իշխանությունից կառչած այս պարոնն այսօր Երևանի Հանրապետության հրապարակում հերթական հանրահավաքն է կազմակերպել:
Սակայն բոլորս հրաշալի գիտենք, թե ինչ միջոցների է դիմում վերջինս կես հրապարակ միտինգավոր հավաքելու համար:
Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի սիրելի գործարարը` Սամվել Ալեքսանյանը, Նիկոլ Փաշինյանին 5000 ցուցարար է խոստացել:
Մեր աղբյուրը նշում է, որ այսօր, Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» կարի ֆաբրիկայում աշխատողներին շուտ տուն են ուղարկել, որպեսզի վերջիններս պատրտաստվեն Նիկոլի ցույցին:
Ա. Ավագյան