Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ իմաստներ են թաքնված Փաշինյանի ելույթների ենթատեքստում
Հասարակություն
Ազատությունը հենց սեփական ոչնչության գիտակցումն է
ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. ՀՈԳԵԲԱՆԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Մաս 5.
Ի՞նչ գաղափարներ է կրում Փաշինյանը։
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ իմաստներ են թաքնված նրա ելույթների ենթատեքստում։
Վերլուծում եմ մի միտք գրքից։
Ներկայացնում եմ մաս-մաս, վերջում ողջ տեքստը կկարդաք ու ինքներդ եզրահանգում կանեք, հարգելի', ընթերցողներ։
«Որքան հեշտ է ապրել, որքան քաղցր է Ազատությունը: Ազատությունը հենց սեփական ոչնչության գիտակցումն է»:
Թարգմանեմ Փաշինյաներենից՝
Եթե՝
ազատություն= սեփական ոչնչության գիտակցում:
Ուստի՝
Հեշտ է ապրել, երբ կա սեփական ոչնչության գիտակցում:
Քաղցր է սեփական ոչնչության գիտակցումը:
«Ինչպես են մարդուն ստրուկ դարձնում, դարձնում ստորաքարշ ու եղկելի: Մեզ ուղղակի սպառնում են վնասել, խոշտանգել, վարկաբեկել, վերացնել ի վերջո»:
Թարգմանեմ Փաշինյաներենից՝
մարդուն ստրուկ, ստորաքարշ ու եղկելի դարձնելու ճանապարհը սպառնալիքն է՝ վնասելը, խոշտանգելը, վարկաբեկելը, վերացնելը:
«Եվ դա մեզ մտահոգում է, որովհետև մենք չենք գիտակցում սեփական ոչնչությունը»:
Թարգմանեմ Փաշինյաներենից՝
Երբ գիտակցենք սեփական ոչնչությունը, ստրկությունը մեզ չի մտահոգի։
«Մեզ թվում է, թե, ահա, երկրագունդը պտտվում է մեր շուրջ, որ աստղերը փայլում են մեզ համար, և որ նրանք կմարեն մեզ հետ միասին»:
Թարգմանեմ Փաշինյաներենից՝
Աշխարհը իր շուրջն է պտտվում, արևն էլ կմարի, եթե ինքը չլինի։
«Եվ մենք կռանում ենք սեփական անձի կարևորության զգացման բեռի տակ, հետո քայլում չորեքթաթ ու հետո դառնում սողուն»:
Թարգմանեմ Փաշինյաներենից՝
սեփական անձի կարևորությունը բեռ է, որի տակ կռանում ենք, քայլում չորեքթաթ, դառնում սողուն:
Իսկ իր գրառումներում ու ելույթներում նա մշտապես բարձրացնում է հայ մարդու կարևորությանը. «դու ես երկրի վարչապետը»: Այսինքը` կռանալու, չորեքթաթ քայլելու, սողուն դառնալու է մարդկանց դրդում։
«Սեփական անձի ոչնչության գիտակցումը թեթևացնում է, ահա այնքան թեթև ես, որ ուր որ է կթռչես, և զեփյուռը քեզ կծածանի օվկիանոսի վրա, որպես դրոշակ, որպես Ազատության դրոշակ, ու դու կծածանվես բարձր, ավելի ու ավելի բարձր, աննկարագրելիորեն բարձր»:
Թարգմանեմ Փաշինյաներենից՝
Սեփական անձի ոչնչության գիտակցումը=ազատության դրոշակ է:
Այս մտքեը բնութագրում են նաև իրեն։ Այնտեղ արտացոլված են նրա անձի գերարժեքության և թերարժեքության բարդույթները:
Բայց սա ամենը չէ։
Երբ մտքերը բարդ են ու իրարամերժ, մարդու ուղեղը չի հասցնում ինֆորմացիան ընկալել և, մտածողության խառնաշփոթի արդյունքում, մարդն ընկալում է այն ինչի վրա շեշտադրում է արվում.
«Ազատ ես, երբ ոչնչություն ես»:
«Երբ ես քեզ կարևորում եմ դու դառնում ես կռացող, չորեքթաթ քայլող, սողուն»:
«Երբ քեզ սպառնում են վնասել, խոշտանգել, վարկաբեկել, դու դառնում ես ստորաքարշ ու եղկելի ստրուկ»:
Համոզված եմ, ովքեր շփվել են կամ մոտիկ են Փաշինյանի հետ, նկատած կլինեն դիտարկումներս։
Ողջ տեքստը.
«Որքան հեշտ է ապրել, որքան քաղցր է Ազատությունը: Ազատությունը հենց սեփական ոչնչության գիտակցումն է:
Ինչպես են մարդուն ստրուկ դարձնում, դարձնում ստորաքարշ ու եղկելի: Մեզ ուղղակի սպառնում են վնասել, խոշտանգել, վարկաբեկել, վերացնել ի վերջո: Եվ դա մեզ մտահոգում է, որովհետև մենք չենք գիտակցում սեփական ոչնչությունը: Մեզ թվում է, թե, ահա, երկրագունդը պտտվում է մեր շուրջ, որ աստղերը փայլում են մեզ համար, և որ նրանք կմարեն մեզ հետ միասին:
Եվ մենք կռանում ենք սեփական անձի կարևորության զգացման բեռի տակ, հետո քայլում չորեքթաթ ու հետո դառնում սողուն:
Սեփական անձի ոչնչության գիտակցումը թեթևացնում է, ահա այնքան թեթև ես, որ ուր որ է կթռչես, և զեփյուռը քեզ կծածանի օվկիանոսի վրա, որպես դրոշակ, որպես Ազատության դրոշակ, ու դու կծածանվես բարձր, ավելի ու ավելի բարձր, աննկարագրելիորեն բարձր:» (էջ 224-225):
Գիրքը մարդու անձի պրոեկտումն է: Դուք բոլորովին ուրիշ մտքեր կգրեիք: