Փաշինյանը հայտարարեց, որ «Մարտի 1»-ի հանրահավաք «ժողովրդի իշխանության» պաշտպանության ցուցադրություն է. հանրահավաքին հրավիրելու են մասնակցել եւ ելույթ ունենան այլ քաղաքական ուժեր
Ներքաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` փետրվարի 28-ին ֆեյսբուքյան լայվում խոսել է վաղը մարտի 1-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի մասին եւ ըստ էության հայտարարել, որ դա լինելու է ստեղծված իրեն աջակցության ցույց տալու հավաք:
Ըստ Փաշինյանի՝ վաղվա հանրահավաքով նախ պիտի վերահաստատվի ժողովրդի հաստատակամությունը՝ պաշտպանելու քաղաքացիական, ժողովրդական, ժողովրդավարական, սահամանադրական կարգը ՀՀ-ում և ժողովրդավարական իշխանությունը. «Մենք ասել ենք, որ Հայաստանում նոր «Մարտի 1»-եր չեն լինելու եւ քաղաքացիական բախումներ չեն լինելու: Մեզ համար Մարտի 1-ի էջը փակված է անդառնալիորեն, այն իմաստով որ կրկնություն չի լինելու, դա ամենամեծ երաշխիքն է: Խոսքը ոչ թե այս կառավարության կամ իմ իշխանության պաշտպանության մասին է, այլ ժողովրդի իշխանության: Ես Հայաստանում՝ որպես էդպիսին, իշխանություն չունեմ, իշխանություն ունի ժողովուրդը, որը պատվիրակել է այդ իշխանությունը ինչ-որ ժամանակով, ինքը կորոշի՝ ի՞նչ ժամանակով, ինձ: Եվ հետևաբար առաջին կարևոր իմաստը ժողովրդական, քաղաքացիական, սահմանադրական կարգը և իրավունքը, հաստատակամությունը ի ցույց դնելու մեջ է մեր վաղվա հանրահավաքը»:
Նա նաեւ ասել է, որ կանդրադառնա այն հարցին՝ ի վերջո, բացահայտվա՞ծ է արդյոք 2008 թվականի Մարտի 1-ի ոճրագործությունը, թե՞՝ ոչ, և իրողությունները ի ցույց կդնի Հոկտեմբերի 27-ի հետ համեմատության ֆոնին:
Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ վաղվա հանրահավաքին հրավիրելու են մասնակցել եւ ելույթ ունենան այլ քաղաքական ուժերի, սակայն չմանրամասնեց, թե որ ուժերի մասին է խոսքը: