Ուժային կառույցների ղեկավարները` կառավարության շենքո՞ւմ. 168.am
Մամուլի տեսություն
168.am-ի տեղեկություններով` կառավարության շենք են կանչվել Հատուկ քննչական ծառայության, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարներ Սասուն Խաչատրյանն ու Արմեն Աբազյանը, ինչպես նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Թե ինչ նպատակով են նրանք հրավիրվել կառավարության շենք, հայտնի չէ, սակայն լրատվականը տեղեկացել է, որ քիչ առաջ դուրս են եկել արդեն։