ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
– Այդ Քոչարյանը ես եմ, ձեր նմաններ խայտառակել ռեսպուբլիկա:
ՎԱՐՉԱՊԵՏԸ` ՏԻՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ («ԻՍԿԱՆԴԵՐԻ» 10 ՏՈԿՈՍԸ ՊԱՅԹԵԼՈՒ ՀԱՐՑԻՆ՝ ՎԵՐՋԻՆԻՍ ԾԻԾԱՂԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Լացելու բան ա, բերանդ ես բացել:
ԷՎՐԻԿԱ
Ըստ Նիկոլ Փաշինյանի` 2006 թ. արտադրվող «Իսկանդերը», նրա կարծիքով, ռուսները Հայաստանին վաճառել են 80-ականների արտադրած «Իսկանդեր», որի 10 տոկոսն է պայթել, իսկ 90 տոկոսը Իլհամը հանձնել է մետալալոմ:
ԼԱՎ ԼՈՒՐ (ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՄԱՔՈՒՐ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՊԱՇՏՈՆԻՑ` ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
«Արմենիա» հեռուստաընկերությունից հայտնում են, որ Հայկոն որոշել է թողնել Երեւանի քաղաքապետի պաշտոնը եւ վերադառնալ Ազիզյանների ընտանիք՝ 2 տարվա խոպանից հետո:
ԴԱՍԱԿԱՆ
– Ա՛յ, այդպես եք անում, որ «Իսկանդերը» թարս է բուսնում:
ՍՈՒՐԲ ՏԵՂԸ ԴԱՏԱՐԿ ՉԻ ՄՆՈՒՄ
Ըստ կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային կառույցի` Նիկոլը ճիշտ է, իշխանության գալով ոչնչացրել են երկրի միակ կայացած կառույցը` կոռուպցիան, ու կառուցել են համակարգված թալանը:
10 ՏՈԿՈՍԻ ԽԵՐԸ
NASA-ն հրապարակել է դարի ամենախելացի զենքի անունը` «Իսկանդեր»... Պայթում է կրակողի լեգիտիմության չափով:
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՝ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ (ԵԿՄ-ՈՒՄ ՍԱՍՈՒՆԸ ՄԵՆԱԿ Է ՄՆԱՑԵԼ` ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Видал Сасун..?