Այսօր Մշո հետ կապող կամուրջս էլ գնաց, անուրջս էլ գնաց. Վահագն Չախալյան Բռնի ուժով բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը Ժողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ. Գևորգ Գևորգյան Հատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը. Արմեն Աշոտյան Այցը նախընտրական չէ՛ր՝ այն յուրատեսակ հրավերք էր Ալիեւին՝ Սյունիք. ՀՀ նախկին վարչապետ Հերիք ու բոլ եղավ, թող մեր հետ խաղ չխաղան. գնդապետ Մովսիսյան «Մեր թրքասեր իշխանությունը, հատուկ, տեղադրում է Մահատմա Գանդիի արձանը, ով հայտնի է իր հակահայկական կեցվածքով» Նորաստեղծ կուսակցության համահիմնադիրը հերքում է Վահե Հակոբյանին Առայժմ կարելի է մի 5-6 կուսակցության անուն նշել` որպես առաջատար. սոցիոլոգ «Չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն». Նիկոլը` իր մտերիմներին. 168.am


Ամենագլխավոր մեղավորը ձեր վարչապետն է` Փաշինյան Նիկոլը. Ցիգանոկ

Հանդիպում

Նիկոլ Փաշինյանի իշխանության դագաղի վերջին մեխը խփեց իր իսկ հարցազրույցը, որի ժամանակ հարց էր հնչեցրել, թե «ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ` 10 տոկոսով»: Դրան հաջորդեց Հայաստանի Ազգային հերոս, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի մեկնաբանությունը մամուլին, որտեղ նա, պարզապես, քահ-քահ ծիծաղել էր փաշինյանական հայտարարությունների վրա, ինչի պատճառով էլ ազատվեց աշխատանքից: Իսկ արդեն երեկ լցվեց նաեւ բանակի «համբերության բաժակը», եւ եղավ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարության` ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի եւ բոլոր կորպուսների հրամանատարների համատեղ հայտարարությունը, որով նրանք պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր ԱՆԱՏՈԼԻ ՑԻԳԱՆՈԿԻ հետ:

«ՓԱՇԻՆՅԱՆԸ, ՊԱՐԶԱՊԵՍ, ՓՈՐՁՈՒՄ Է ՊԱՏՃԱՌՆԵՐ ՀՈՐԻՆԵԼ»

– Պարոն Ցիգանոկ, ըստ էության, Փաշինյանն ակնարկում էր, որ ռուսական «Իսկանդերը» չի աշխատում, որքանո՞վ եք այն իրատեսական համարում:

– Առաջին հերթին կարծում եմ` խնդիրն այն է եղել, որ ՀՀ պաշտպանության նախարարը չի ցանկացել սովորեցնել հայ զինծառայողներին այն ծրագրով, որով սովորում են ռուս զինծառայողները: Այն, որ հայ զինծառայողները սովորում են ընդամենը երեք ամիս` մեկ տարի սովորելու փոխարեն, դրա պատճառով էլ ամեն ինչ այդպես ստացվեց: Ամբողջ խնդիրն այն է, որ իսկանդերները, որոնք կանգնած են սահմանին, պարտադիր կարգով պետք է սովորել, թե ինչպես պետք է այն կիրառել: Նույնպիսի իրավիճակ էր, երբ ուկրաինացիները կիրառում էին «Տոչկա Մ»: Նրանք էլ էին, համենայնդեպս, նեղվել, թե «Տոչկա Մ»-ը չի պայթում: Ինչո՞ւ, որովհետեւ նախ պատճառը զինտեխնիկայի անպատրաստությունն էր, մինչդեռ այդ զինտեխնիկան պետք էր պահել հատուկ պայմաններում: Երկրորդ` տեխնիկային պետք է մոտենալ հատուկ ինստրուկցիայով, ինչը ոչ մի անգամ չի կատարվել: Տեխնիկան, որն այժմ կա, պահպանվում է շատ թափթփված վիճակում: Եվ այժմ ձեր վարչապետը զբաղված է նրանով« որ փորձում է պատճառներ հորինել, քանի որ անձամբ է մեղավոր, որ զինտեխնիկան մարտունակ վիճակում չի եղել, բայց ասում է` իբրեւ թե զինտեխնիկան աշխատունակ չէր: Էլի եմ ասում` գլխավոր խնդիրը ուսուցումն է, տեխնիկայի պահպանությունը եւ, բացի այդ, ռուսական տեխնիկան պետք է ուսումնասիրել ռուսաց լեզվով:

– Իսկ կարո՞ղ էր «Իսկանդերը» պայթել 10 տոկոսով, ինչը չի բացառում Նիկոլ Փաշինյանը:

– Քահ-քահ-քահ... (ծիծաղում է, - հեղինակ): Ես շատ ուշադիր հետեւել եմ, թե երբ են  կրակել Շուշիի ուղղությամբ, եւ երբ եղավ պայթյունը: Այդպես երբեք չի լինում: Ընդգծում եմ` այդպես պար-զա-պես չի՛ լի-նում: Եթե այն պայթում է, նշանակում է պայթում է: Այն կա՛մ տեղ է հասել, կա՛մ տեղ չի հասել ու ընկել է ճանապարհին: Կամ էլ կա այլ տարբերակ` տեխնիկան պատրաստված չէր, որովհետեւ հայ զինծառայողները սովորել էին կրճատված ծրագրով` մի տարվա փոխարեն, իսկ հրետանավոր սպան հավանաբար շտապելուց ինչ-որ մի բան չի միացրել եւ բաց է թողել հրահանգներից ինչ-որ մեկը: Իսկ բաց թողնված հրահանգը բերում է նրան, որ ուղղակի զինամթերքը չի պայթում: Այնպես որ, վատ զինամթերքի պատճառը վատ զինծառայողներն են: Եվ եթե ձեր վարչապետը ուղղակի պատճառ է փնտրում, կարելի է բազմաթիվ պատճառներ գտնել: Բայց նախեւառաջ թող ինքը պատասխանի` եթե ցանկանում էր ճանաչել Լեռնային Ղարաբաղը, ինչո՞ւ չէր մտցնում այնտեղ հայաստանյան զորքերը, բայց նրանք վախեցան, ցանկանում էին ինքնուրույն ինչ-որ բան անել եւ դրա պատճառով էլ ունեցան այն, ինչ ունեցան:

«ՊԵՏՔ ԷՐ ՃԱՆԱՉԵԼ ԼՂ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»

– Ձեր գնահատմամբ` ո՞րն էր 44-օրյա պատերազմում Արցախի պարտության գլխավոր պատճառը:

– Ըստ իս, հենց սկզբում, երբ սկսվեցին ռազմական գործողությունները, պետք էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ մտցնել այնտեղ սեփական զորքերը, որովհետեւ այն զորքը, որը գտնվում էր այնտեղ, ի վիճակի չէր դիմակայելու եւ վարելու ռազմական գործողությունները: Եթե Հայաստանը մտցներ իր զորքերը Լեռնային Ղարաբաղ, այդ ժամանակ իրավիճակը բոլորովին այլ կլիներ: Բայց վախեցան պատասխանատվությունից եւ չճանաչեցին Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եվ, իհարկե, լրջագույն խնդիրն առաջին հերթին հրամանատարության մեջ էր: Փաշինյանը մերժեց այն հետախույզներին, որոնք ունեին լավ կապեր հետախուզության վարչության հետ, եւ նրանց փոխարեն եկան իրենց թիմակիցները, որոնք անգամ չգիտեին իրական իրավիճակը: Բացի այդ, իմանալով այն մասին, որ գնում են ռազմական գործողություններ` ամբողջ զինուժը ներդրված չէր այդ պատերազմում: Շատ խնդիրներ կային, ինչը խոսում է Հայաստանի անպատրաստ լինելու մասին:

– Որոշ շրջանակներ էլ տեսակետ են հայտնում, թե արդյունքում ռուսական զենքը պարտվեց ՆԱՏՕ-ական զինատեսակներին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Յա, իրո՞ք: Ինչպե՞ս է այդպես ստացվում: Այսինքն` նշանակում է Սիրիայում ռուսական զենքը լավն էր, իսկ Հայաստանում` վա՞տը: Կարծում եմ` նման խոսակցությունների փոխարեն պետք է զբաղվել զինծառայողների պատրաստվածությամբ եւ մարզել նրանց, ովքեր պետք է գործածեն զենք-զինամթերքը: Դրանք ընդամենը պատճառներ են, մարդիկ ուզում են ընդամենը գտնել արդարացումներ, թե ինչու են պարտվել: Եվ դրա համար սկսում են շրջանառել, թե տեխնիկան էր վատը, իսկանդերներն ընդհանրապես ահավոր վատն էին: Ամենագլխավոր մեղավորը ձեր վարչապետն է` Փաշինյան Նիկոլը: Սա է ձեր գլխավոր խնդիրը: Հայաստանը պարտվել է հենց նրա համար, որովհետեւ վարչապետը դադարել էր  ուշադրություն դարձնել զինծառայողների կրթությանն ու պատրաստվածությանը:

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ»

– Հիմա, երբ դեռ հայ-ադրբեջանական սահմաններն են հստակեցվում, այսպես կոչված, GPS-ով, ըստ Ձեզ, կա՞ ադրբեջանական ոտնձգության վտանգ Սյունիքում:

– Չգիտեմ, ամեն դեպքում, ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարն ունի շատ մեծ փորձ, իսկ այն խաղաղապահ ուժերը, որոնք տեղակայված են Հայաստանի սահմաններում, լիովին կատարում են իրենց առաքելությունը: Այնպես որ, համոզված եմ, որ իրենք թույլ չեն տա Ադրբեջանին կրկին հարձակվել: Բայց նաեւ պետք է ընդունել, որ իրավիճակը շատ վատ է: Հայաստանը չի կատարում իր խոստումը եւ չի կրթում իր զինծառայողներին` ռուսական ռազմական բուհերում:

– Թուրքական հեռուստաալիքները վերջերս ներկայացրել էին իրենց հեղինակած աշխարհի նոր քարտեզը, ըստ որի, մինչեւ 2050 թվականն Անկարայի իշխանության ներքո պետք է անցնեն մի շարք տարածքներ, այդ թվում` ՌԴ-ի հարավային շրջաններից: Սա նշանակո՞ւմ է, որ, այնուամենայնիվ, նոր պատերազմը չի բացառվում:

– Առայժմ կասկածում եմ, որովհետեւ Ադրբեջանը հիմա կարծում է, թե ամենակարեւորն այն էր, որ վերցրել է իր տարածքները: Բացի այդ, Թուրքիայի մոտիվացիան բոլորովին այլ է, քանի որ այժմ որոշվում է հարցը` ինքը լինելո՞ւ է ՆԱՏՕ-ում, թե` ոչ: Սա շատ կարեւոր հարց է: Դրա համար գտնում եմ, որ այս իրավիճակում Թուրքիան չի պատերազմի Ռուսաստանի հետ: Եվ եթե ավելի անկեղծ լինենք, պետք է հիշենք, որ վերջին 200 տարում Թուրքիան Ռուսաստանի դեմ պատերազմել է 12 անգամ, որից 10 անգամ պարտություն է կրել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Այսօր Մշո հետ կապող կամուրջս էլ գնաց, անուրջս էլ գնաց. Վահագն ՉախալյանԲռնի ուժով բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գերասիմ ՎարդանյանըԺողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ. Գևորգ ԳևորգյանՀատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը. Արմեն ԱշոտյանԱյցը նախընտրական չէ՛ր՝ այն յուրատեսակ հրավերք էր Ալիեւին՝ Սյունիք. ՀՀ նախկին վարչապետԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀերիք ու բոլ եղավ, թող մեր հետ խաղ չխաղան. գնդապետ ՄովսիսյանԲԱՅՑ ՈՐՏԵՂԻ՞Ց ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ, ԱՅՆ ԷԼ` «ASTRAZENECA»«Մեր թրքասեր իշխանությունը, հատուկ, տեղադրում է Մահատմա Գանդիի արձանը, ով հայտնի է իր հակահայկական կեցվածքով»Նորաստեղծ կուսակցության համահիմնադիրը հերքում է Վահե ՀակոբյանինԱռայժմ կարելի է մի 5-6 կուսակցության անուն նշել` որպես առաջատար. սոցիոլոգԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱԺԻՈՏԱԺ Է ՍԿՍՎԵԼԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ՇՏԱԲԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԵՐՊՈՎ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ Է ԿԻՆԸ«Չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն». Նիկոլը` իր մտերիմներին. 168.amԵՎՍ ՄԵԿ ԿՆՃԻՌ ՍԱՐՔԵՑԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ«ՄԵԾՆ» ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏՈՐԻՆ ԲԱԽՏԸ ԴԵՌ ԺՊՏՈՒՄ ԷՍյունիքում այսօր հարուցված քրեական գործով ցանկացած գործողություն ապօրինի է. ՓաստաբանՏեղի ունեցավ «Ազգի ձայն» կուսակցության անդրանիկ համագումարին  նախորդող շնորհանդեսը. ՖոտոՊուտինը հորդորել է բոլոր ռուսներին պատվաստվելԱսադը հայտ է ներկայացրել Սիրիայում նախագահի ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համարՇուռնուխցիները ձվեր նետեցին վարչապետի ավտոշարասյան վրաԻնչ հրահանգ տվեց Փաշինյանը ԱԱԾ պետին ու ՈստիկանապետինԱրմեն Գևորգյանն իշխանությանն առաջարկում է պետական համակարգի որոշ ինստիտուտներ տեղափոխել ՍյունիքՖլեշմոբ. Ի աջակցություն սյունեցիների՝ քաղաքացիները մեկնում են ՍյունիքԿապիտուլյանտը պետք է չկարողանա ազատ շրջել մարդկանց մեջ. ԿարապետյանՄիջադեպ՝ Փաշինյանի աջակիցների և ընդդիմադիր քաղաքացիների միջև (Տեսանյութ)Արման Անդրեասյանը ազատ ոճի ըմբշամարտի 2021թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին արժանացավ Հովիկ Վերանյանի սխրանքի ուղղին. Newsmedia.am-ը շարունակում է «Կյանք ու կռիվ» խորագրի ներքո ներկայացնել մեր հերոս տղաների սխրանքի ուղղինՌԴ ԱԳՆ֊ն Կիևին և ՆԱՏՕ-ին հորդորել է զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են տանել էսկալացիայիԶելենսկին Պուտինին կոչ է արել հանդիպել Դոնբասում«Իմ հերն էս ճանապարհը գրավել ա, կապիտուլյանտն ուզում ա տա». Վարչապետին Սյունիք չեն թողնում (Տեսանյութ)«Անվտանգության բացակայության խորը զգացողություն կա». Նախագահը հանդիպել է Մեղրիի, Կապանի և Քաջարանի քաղաքապետների հետ Գեներալի որդին որեւէ առնչություն չի ունեցել ոստիկանության հետ. ԳՇ-ն արձագանքում «Իրավունքի» հրապարակմանըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովինՄեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն այսօր դառնում է 95 տարեկանՎստահ եմ՝ մոնտաժված մասում Օնիկ Գասպարյանը զեկուցում է այն, ինչը մեզ սպասվում է. բացառվում է, որ Օնիկ Գասպարյանը ստի. մեղավորները միանշանակ պետք է պատժվեն. Մովսես ՀակոբյանՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՏԵԼ Է ԼԻՍԿԱՅԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՍՐՃԱՐԱՆ.hraparak.am«Պարո՛ն նախագահ, այժմ Ձեր ուժերի սահմանում է տասնամյակների ժխտումն ուղղելը». Ադամ Շիֆի բաց նամակը՝ ԲայդենինԿադրերը, որ տեսանք Սյունիքից, ավելի քան խոսուն են. դավաճանի հետ միայն այսպես.Հրանտ Մելիք-ՇահնազարյանՆիկոլ սյունեցիներից լսելով «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք, Նիկոլ սիկտիր» և այլ կոչերը, մեռնես ավելի լավ է.Ռոբերտ Մելքոնյան«Արա, դուք եք կապիտուլյանտը». Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացունՆիկոլ Փաշինյան. «Ողջունում եմ ձեզ ժողովուրդ ջան». քաղաքացի. «Ողջույն, բ**-ի տղա» (Video).Mediaport «Տղերքի արյունը վրեդ ա, դավաճան». քաշքշուկ Ագարակում՝ Փաշինյանի այցի ժամանակՍյունեցիները թույլ չտվեցին Փաշինյանին երթ անել. նա հեռացավ ԱգարակիցՓաշինյանի խոսնակը քաշքշում է լրագրողինLIVE.Սյունիքում իրավիճակը լարված է Նիկոլ Փաշինյանի այցի հետ կապվածՎարչապետն իր խորհրդականին ազատել է պաշտոնիցՊատռել են ԱԱԾ պետական պահպանության ծառայության ղեկավարի կոստյումը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ