ՊՆ-ն որևէ կերպ լրագրողների հարցերին չի պատասխանում
Հասարակություն
Ինչպես հայտնի է, 44 օրյա պատերազմից անմիջապես հետո ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը եւս դուրս եկավ աշխատանքից: Տևական ժամանակ է, լրատվամիջոցները չեն կարողանում հարցեր ուղղել ՀՀ ՊՆ-ին, քանի որ նախարարությունը մինչ այժմ չունի մամուլի քարտուղար:
Արդեն երրորդ ամիսն է, լրատվամիջոցների հարցերը մնում են օդում կախված, քանի որ չկա որևէ կենդանի շունչ, որը կկարողանա պատասխանել մեր հարցերին:
Ստիպված ենք լրատվամիջոցով բարձրաձայնել հարցերը, քանի որ կանգնած ենք նման փաստի առաջ:
ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի` Նիկոլի վերջին իսկանդերյան հայտնի հայտարարությունները ցնցել են ոչ միայն համայն հայությանն, այլև` ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Ավելի վաղ տեղեկացանք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես հայտարարել է, որ «Իսկանդեր» համալիրները չեն կիրառվել ղարաբաղյան հակամարտությունում: Ավելին` սա պաշտոնական Մոսկվայի առաջին արձագանքն է Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին:
ՈՒշագրավ է, որ անգամ այս ամենից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը հարկ չի համարում որևէ մեկնաբանություն տալ, հերքելով, կամ հաստատելով Փաշինյանի անպատասխանատու և անհասկանալի հայտարարությունը:
Հայկ Գևորգյան