Այս պահին իրավապահները խուզարկում են Մեղրիի համայնքապետի բնակարանը Այսօր Մշո հետ կապող կամուրջս էլ գնաց, անուրջս էլ գնաց. Վահագն Չախալյան Բռնի ուժով բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը Ժողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ. Գևորգ Գևորգյան Հատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը. Արմեն Աշոտյան Այցը նախընտրական չէ՛ր՝ այն յուրատեսակ հրավերք էր Ալիեւին՝ Սյունիք. ՀՀ նախկին վարչապետ Հերիք ու բոլ եղավ, թող մեր հետ խաղ չխաղան. գնդապետ Մովսիսյան «Մեր թրքասեր իշխանությունը, հատուկ, տեղադրում է Մահատմա Գանդիի արձանը, ով հայտնի է իր հակահայկական կեցվածքով» Նորաստեղծ կուսակցության համահիմնադիրը հերքում է Վահե Հակոբյանին Առայժմ կարելի է մի 5-6 կուսակցության անուն նշել` որպես առաջատար. սոցիոլոգ


Ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից. Լևոն Արոնյան

Սպորտ
Սիրելինե՛րս,
Անցյալ տարին չափազանց ծանր էր բոլորիս համար՝ համաճարակ, պատերազմ, իմ դեպքում նաև՝ անձնական դժբախտությունն ու պետության բացարձակ անտարբերությունը հայկական շախմատի նկատմամբ: Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են:
Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից: Ակնհայտ է, որ փոփոխության ակնկալիքի յուրաքանչյուր տարին իմ մարզական կարիերայի տեսանկյունից վատնված տարի է: Իսկ ես չափազանց բարձր եմ գնահատում ընտանիքիս, հատկապես մայրիկիս զոհաբերությունները՝ որպես շախմատիստ իմ կայանալու գործում, որ չօգտագործեմ առավելագույնին հասնելու իմ հնարավորությունը:
Ես անկեղծորեն հպարտանում եմ նրանով, որ պատիվ եմ ունեցել զգալի ներդրում ունենալու հայկական շախմատի մեծագույն ձեռքբերումներում․ օլիմպիական երեք ոսկի, ոսկիներ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, աշխարհի երկու գավաթ, մի շարք անհատական և թիմային հաղթանակներ: Կարծում եմ՝ պարզ է, որ շախմատում հնարավոր չի հասնել համաշխարհային բարձունքների՝ առանց տևական ժամանակ կատարվող հսկայական աշխատանքի և պետության նպատակային օժանդակության: Կարևոր է նշել, որ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը և տարիներ շարունակ ցուցաբերած կարևոր աջակցությունը:
2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց: Այդ ընթացքում շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձևից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել՝ նույնիսկ շանտաժի միջոցով: Նրանց հաջողվեց պառակտել տարիներով ձևավորված շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի: Իմ մտահոգությունը իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ անգամ փորձել եմ ներկայացնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, ոլորտի այլ պատասխանատուներին, ինչպես նաև ՀՀ վարչապետին՝ նրա հետ այս 3 տարիների ընթացքում ունեցած միակ հանդիպման ժամանակ, որի համար նա խստորեն սահմանել էր 15 րոպե:
Շախմատի ոլորտում կայացվող կործանարար որոշումները կասեցնելու իմ բոլոր փորձերը տապալվեցին: Ինձ այդպես էլ չհաջողվեց բացատրել նոր կառավարությանը, որ շախմատը մեր երկրում մեծ ժառանգություն է, և որ այս ոլորտում մեր հաջողությունները, թերևս, մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից են: Անձամբ ինձ համար հայկական շախմատի հաղթանակները Անկախ Հայաստանի երկրորդ հպարտությունն են՝ 1992-1994թթ. Արցախյան ազատամարտում մեր հաղթանակից հետո:
Ես այդպես էլ չկարողացա նրանց փոխանցել այն պարզ ճշմարտությունը, որ պետական աջակցություն խնդրում եմ ոչ թե անձամբ ինձ համար, այլ մեր հաջողություններով հայրենիքին ծառայելու և փառք բերելու հնարավորության, ինչը տասնամյակներ շարունակ Հայաստանը հնարավոր է այլևս չունենա:
Պատասխանը եղավ. «Մեր փորձագետները գտնում են, որ Լևոն Արոնյանը այլևս պոտենցիալ չունի»:
Անմիջապես այս «դատավճռից» հետո Ստավանգերի հեղինակավոր մրցաշարին ես պարտության մատնեցի և՛ աշխարհի չեմպիոնին, և՛ աշխարհի թիվ երկու խաղացողին:
Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ եմ ստացել: Այդ թվում, ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից, որն ամեն տարի կրկնում էր Միացյալ Նահանագներ տեղափոխվելու իր առաջարկը: Ես ամեն անգամ մերժումս հիմնավորում էի նրանով, որ այն ինչ արվում էր իմ պետության կողմից շախմատի զարգացման համար անգնահատելի էր, և որ ոչ մի նյութական արժեք չէր կարող համեմատվել այն հարգանքի հետ, որ վայելում էր շախմատիստը Հայաստանում:
Ուզում եմ երախտագիտությունս հայտնել հարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ այսօր էլ շարունակում է հավատալ ինձ: Շնորհակալ եմ նաև Ֆաբիանո Կարուանային, ով լինելով Ամերիկայի ուժեղագույն խաղացողը, աջակցում է ինձ և կիսում թիմակիցներ լինելու որոշումս: Ես շատ շնորհակալ եմ նաև ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս և բոլոր այն մարդկանց, ովքեր գիտեն իմ սկզբունքները և հասկանում են ինձ:
Մայրս հաճախ է կրկնում հայկական ասացվածքը. «Աստված ամեն մարդու իր չափով է փորձություն տալիս»: Իմ կյանքում շատ փորձություններ են եղել, և յուրաքանչյուր նորը ես ընդունում եմ խոնարհությամբ և երեկվա համեմատ ավելի լավը լինելու պատրաստակամությամբ: Հուսով եմ՝ այս մեկն էլ արժանապատվորեն կհաղթահարեմ:
Համոզված եմ, որ կանցնի ժամանակ, և շախմատը Հայաստանում կվերադառնա իր կարգավիճակին: Եվ փակվող շախմատային դպրոցների և հեռացած նվիրյալների փոխարեն մենք կրկին կտեսնենք հարգանք այն սպորտաձևի նկատմամբ, որտեղ մենք՝ որպես ազգ և երկիր, ունեցել ենք և, կարծում եմ, դեռ կունենանք մեր կայուն տեղը:
Իսկ մինչ այդ, ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել, որ բոլոր թելերով կապված եմ հայրենիքիս և անգամ հեռվից շարունակելու եմ հնարավորն ու անհնարինն անել իմ երկրի համար:
Այս պահին իրավապահները խուզարկում են Մեղրիի համայնքապետի բնակարանըԱյսօր Մշո հետ կապող կամուրջս էլ գնաց, անուրջս էլ գնաց. Վահագն ՉախալյանԲռնի ուժով բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գերասիմ ՎարդանյանըԺողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ. Գևորգ ԳևորգյանՀատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը. Արմեն ԱշոտյանԱյցը նախընտրական չէ՛ր՝ այն յուրատեսակ հրավերք էր Ալիեւին՝ Սյունիք. ՀՀ նախկին վարչապետԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀերիք ու բոլ եղավ, թող մեր հետ խաղ չխաղան. գնդապետ ՄովսիսյանԲԱՅՑ ՈՐՏԵՂԻ՞Ց ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ, ԱՅՆ ԷԼ` «ASTRAZENECA»«Մեր թրքասեր իշխանությունը, հատուկ, տեղադրում է Մահատմա Գանդիի արձանը, ով հայտնի է իր հակահայկական կեցվածքով»Նորաստեղծ կուսակցության համահիմնադիրը հերքում է Վահե ՀակոբյանինԱռայժմ կարելի է մի 5-6 կուսակցության անուն նշել` որպես առաջատար. սոցիոլոգԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱԺԻՈՏԱԺ Է ՍԿՍՎԵԼԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ՇՏԱԲԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԵՐՊՈՎ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ Է ԿԻՆԸ«Չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն». Նիկոլը` իր մտերիմներին. 168.amԵՎՍ ՄԵԿ ԿՆՃԻՌ ՍԱՐՔԵՑԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ«ՄԵԾՆ» ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏՈՐԻՆ ԲԱԽՏԸ ԴԵՌ ԺՊՏՈՒՄ ԷՍյունիքում այսօր հարուցված քրեական գործով ցանկացած գործողություն ապօրինի է. ՓաստաբանՏեղի ունեցավ «Ազգի ձայն» կուսակցության անդրանիկ համագումարին  նախորդող շնորհանդեսը. ՖոտոՊուտինը հորդորել է բոլոր ռուսներին պատվաստվելԱսադը հայտ է ներկայացրել Սիրիայում նախագահի ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համարՇուռնուխցիները ձվեր նետեցին վարչապետի ավտոշարասյան վրաԻնչ հրահանգ տվեց Փաշինյանը ԱԱԾ պետին ու ՈստիկանապետինԱրմեն Գևորգյանն իշխանությանն առաջարկում է պետական համակարգի որոշ ինստիտուտներ տեղափոխել ՍյունիքՖլեշմոբ. Ի աջակցություն սյունեցիների՝ քաղաքացիները մեկնում են ՍյունիքԿապիտուլյանտը պետք է չկարողանա ազատ շրջել մարդկանց մեջ. ԿարապետյանՄիջադեպ՝ Փաշինյանի աջակիցների և ընդդիմադիր քաղաքացիների միջև (Տեսանյութ)Արման Անդրեասյանը ազատ ոճի ըմբշամարտի 2021թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին արժանացավ Հովիկ Վերանյանի սխրանքի ուղղին. Newsmedia.am-ը շարունակում է «Կյանք ու կռիվ» խորագրի ներքո ներկայացնել մեր հերոս տղաների սխրանքի ուղղինՌԴ ԱԳՆ֊ն Կիևին և ՆԱՏՕ-ին հորդորել է զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են տանել էսկալացիայիԶելենսկին Պուտինին կոչ է արել հանդիպել Դոնբասում«Իմ հերն էս ճանապարհը գրավել ա, կապիտուլյանտն ուզում ա տա». Վարչապետին Սյունիք չեն թողնում (Տեսանյութ)«Անվտանգության բացակայության խորը զգացողություն կա». Նախագահը հանդիպել է Մեղրիի, Կապանի և Քաջարանի քաղաքապետների հետ Գեներալի որդին որեւէ առնչություն չի ունեցել ոստիկանության հետ. ԳՇ-ն արձագանքում «Իրավունքի» հրապարակմանըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովինՄեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն այսօր դառնում է 95 տարեկանՎստահ եմ՝ մոնտաժված մասում Օնիկ Գասպարյանը զեկուցում է այն, ինչը մեզ սպասվում է. բացառվում է, որ Օնիկ Գասպարյանը ստի. մեղավորները միանշանակ պետք է պատժվեն. Մովսես ՀակոբյանՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՏԵԼ Է ԼԻՍԿԱՅԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՍՐՃԱՐԱՆ.hraparak.am«Պարո՛ն նախագահ, այժմ Ձեր ուժերի սահմանում է տասնամյակների ժխտումն ուղղելը». Ադամ Շիֆի բաց նամակը՝ ԲայդենինԿադրերը, որ տեսանք Սյունիքից, ավելի քան խոսուն են. դավաճանի հետ միայն այսպես.Հրանտ Մելիք-ՇահնազարյանՆիկոլ սյունեցիներից լսելով «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք, Նիկոլ սիկտիր» և այլ կոչերը, մեռնես ավելի լավ է.Ռոբերտ Մելքոնյան«Արա, դուք եք կապիտուլյանտը». Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացունՆիկոլ Փաշինյան. «Ողջունում եմ ձեզ ժողովուրդ ջան». քաղաքացի. «Ողջույն, բ**-ի տղա» (Video).Mediaport «Տղերքի արյունը վրեդ ա, դավաճան». քաշքշուկ Ագարակում՝ Փաշինյանի այցի ժամանակՍյունեցիները թույլ չտվեցին Փաշինյանին երթ անել. նա հեռացավ ԱգարակիցՓաշինյանի խոսնակը քաշքշում է լրագրողինLIVE.Սյունիքում իրավիճակը լարված է Նիկոլ Փաշինյանի այցի հետ կապվածՎարչապետն իր խորհրդականին ազատել է պաշտոնից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ