Հայաստանի կառավարության կայքը կեղծի՞ք է տարածում
Ներքաղաքական
Միջազգայնագետ-քաղաքագետ ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅՅԱՆԸ նշում է, որ ՌԴ նախագահի կայքում նշված չէ, որ նա աջակցություն է հայտնել Փաշինյանին, ինչի մասին ասված է ՀՀ կառավարության կայքում:
«Կրեմլի պաշտոնական կայքում ոչ մի բառ չկա Հայաստանի իբր «օրինական իշխանությանը» աջակցելու մասին:
«Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի և հանդարտության պահպանմանը, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը։ Ռուսաստանի ղեկավարը նաև կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել», - նշված է ՌԴ նախագահի կայքում:
Ըստ արարողակարգի, չհամաձայնեցված հայտարարություններում յուրաքանչյուր կողմ ներկայացնում է իր երկրի ղեկավարի խոսքը: Իսկ այն, որ Հայաստանի կառավարության կայքը ՌԴ նախագահին վերագրել է միտք, որը չկա նրա պաշտոնական կայքում հիմք է ենթադրելու, որ այն պարզապես կեղծիք է»:
