«Իսկանդերի» 10 % էֆեկտիվության մասին տվյալը Նիկոլ Փաշինյանին կարող էր տալ միայն Ադրբեջանը․ Մովսես Հակոբյան
Հասարակություն
«Իսկանդերի» էֆեկտիվության մասին Հայաստանի ղեկավարը կարող էր իմանալ միայն Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունից։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, «Արմնյուզ» հեռուստաընկերության «ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ հայտարարեց Արցախի հերոս, գեներալ-գնդապետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը։
Անհնար է, որ հրթիռները չպայթեն․․․
Բայց տեսականորեն այն հրթիռը, որը կիրառվել է, իսկ ես գիտեմ, թե ինչ հրթիռ է կիրառվել, բաղկացած է մի քանի հարյուր հրթիռներից, որը նշանակետին հասնելու ժամանակ արձակում է առանձին-առանձին խոցումներ։ Տեսականորեն հնարավոր է, բայց քանի որ «Իսկանդերը», և հրթիռն ունեն այն հնարավորությունը, որ մինչև կիրառելը կարող ես ստուգել՝ մարտունակ է, թե՝ ոչ միջի հրթիռները՝ մարտունակ են, թե՝ ոչ։ Անհնար է, որ հրթիռները չպայթեն։ Ինձ համար անհասկանալի է՝ ինչու է վարչապետը նման հայտարարություններ արել։ Իմ իմանալով երեք հրթիռ է կրակվել պատերազմի վերջին օրերին»,- ասաց Մովսես Հակոբյանը։
Մովսես Հակոբյանի խոսքով՝ հայ-ռուսական կողմերի միջև կա միջպետական պայմանգիր, որով ռուսական կողմը պարտավոր է ստուգել «Իսկանդերի» մարտունակությունը։
«Ես, լինելով ԳՇ-ի նախկին պետ, կարող եմ ասել, որ ռուս մասնագետները եկել, տեխնիկական ստուգում են իրականացրել և գնահատել են մարտունակությունը։ Մենք ունենք միջպետական պայմանագիր՝ եթե զենքը ցույց է տալիս անսարքություն, ապա դա պարտավոր են գալ և կարգի բերել։ Պայմանգիրը կա, դրա համար որևէ խնդիր չի առաջանում։ «Իմ քայլից» էլ մեկն ասում է՝ ի՞նչ կա, ավտոմատն էլ երբեմն կարող է չկրակել։ Այդ տգետին ուզում եմ ասել՝ ավտոմատը չի կրակում այն պարագայում, եթե չես մաքրում։ Մյուս բոլոր պարագաներում ավտոմատը կրակում է։ Եթե զենքը չես սպասարկում, կարող է և չկրակի»,- նշեց Մովսես Հակոբյանը։