«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ.Հանուն նոր Միության» ՇԱՐԺՄԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՒՄ ԽՈՐԱՑՈՂ ՃԳՆԱԺԱՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ներքաղաքական
Երկրում ժամ առ ժամ խորանում է քաղաքական ճգնաժամը: Հայաստանի Հանրապետության զինվաժ ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը եկավ հաստատելու այն հրամայականը, որ հայ ժողովրդի բոլոր կառույցներն ու շերտերը, ինչպես նաեւ բնակչության ճնշող մեծամասնությունը պահանջում են խայտառակ ու դավաճան, ապօրինաբար իշխանությունը զավթած սորոսական խունտայի հրաժարականը:
* Խունտայի պարագլուխ Նիկոլ Փաշինյանի վերջին հակառուսական հայտարարությունները կապված «Իսկանդեր» զինատեսակի իբր անարդյունավետ լինելու հետ առաջ բերեցին համաշխարհային ծաղր ոչ միայն Նիկոլի ու իր անգրագետ շրջապատի նկատմամբ, այլ անարժան լույսի ներքո հայտնվեցին Հայաստան պետությունը, հայոց բանակը ու ամբողջ հայ ժողովրդը: Այդ տհաս հայտարարությունը եւս մեկ անգամ ապացուցում է Նիկոլի սորսաթուրքահաճո ռեժիմի հակահայ էությունը, որը միաժամանակ ուղղված է մեր գլխավոր դաշնակից Ռուսաստանի դեմ:
* Այս փուլում, երբ հանցավոր ռեժիմը գտնվում է հոգեվարքի մեջ Նիկոլը փորձ է անում վերջին վատությունը հասցնել Հայաստանին ու հայ ժողովրդին, պառակտելով եւ հակադրելով ժողովրդի տարբեր հատվածներ իրար դեմ: Կոչ ենք անում ժողովրդին չտրվել հանցավոր խունտայի սադրանքներին:
* Պահանջում ենք Նիկոլի, նրա կառավարության բոլոր անդամների, նրա ԱԺ խմբակցության, ինչպես նաեւ ոստիկանապետի անհապաղ հրաժարականները:
* Կոչ ենք անում ոստիկանությանը եւ ԱԱԾ աշխատակիցներին չկատարել ապօրինի հրամանները, որոնք տանում են ԺՈՂՈՎՐԴԻ կամքի ճնշմանը ու քաղաքացիական պատերազմի:
* Կոչ ենք անում ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին չենթարկվել ապօրինի խունտայի ճնշումների փորձերին, նպաստել ՀՀ-ում սահմանադրական կարգի վերականգմանը, միաժամանակ այս ճգնաժամային պահին անառիկ պահելով երկրի սահմանները թշնամու սադրանքներից:
* Մենք նախազգուշացնում ենք սորոսաթուրքական բոլոր սպասավորներին փորձ չկատարել խորտակելու երկիրը քաղաքացիկական բախումների ու քաոսի մեջ: Դրանք դատապարտված են, իսկ սադրիչները կկրեն իրենց պատասխանատվությունը ոչ միայն օրենքի, այլեւ պատմության առջեւ:
Երեւան, 25 փետրվարի 2021թ.