Այս պահին իրավապահները խուզարկում են Մեղրիի համայնքապետի բնակարանը Այսօր Մշո հետ կապող կամուրջս էլ գնաց, անուրջս էլ գնաց. Վահագն Չախալյան Բռնի ուժով բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը Ժողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ. Գևորգ Գևորգյան Հատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը. Արմեն Աշոտյան Այցը նախընտրական չէ՛ր՝ այն յուրատեսակ հրավերք էր Ալիեւին՝ Սյունիք. ՀՀ նախկին վարչապետ Հերիք ու բոլ եղավ, թող մեր հետ խաղ չխաղան. գնդապետ Մովսիսյան «Մեր թրքասեր իշխանությունը, հատուկ, տեղադրում է Մահատմա Գանդիի արձանը, ով հայտնի է իր հակահայկական կեցվածքով» Նորաստեղծ կուսակցության համահիմնադիրը հերքում է Վահե Հակոբյանին Առայժմ կարելի է մի 5-6 կուսակցության անուն նշել` որպես առաջատար. սոցիոլոգ


Ընդդիմությանն այսօր անհրաժեշտ է ներկայացնել հետնիկոլյան ժամանակաշրջանի մասին հստակ տեսլական

Վերլուծություն

Փետրվարի 20-ին կայացած հանրահավաքում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը այն բանախոսն էր, ով փորձեց տալ այն հարցի պատասխանը, թե Նիկոլին հեռացնելու դեպքում ի՞նչ ծրագրային քայլերով են պատրաստվում երկիրը հանել ներկա խայտառակ իրավիճակից: Ասում ենք՝ փորձեց տալ, քանի որ ուղին, որը մասնակիորեն ներկայացրեց պարոն Մանուկյանը, մի շարք խորքային հարցեր են առաջ քաշում, որոնց պատասխանները, ուզում ենք հուսալ, շուտով կտրվեն:

«ՄԵՐ ՏՈՒՆԸ ՄԵՐ ՁԵՌՔՈՎ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԵՆՔ»

Այսպես, հայաստանյան իրավիճակը փոխելու թիվ 1 քայլը պարոն Մանուկյանը համարում է Նիկոլի հեռացումը. «Այս վիճակից դուրս գալ կա նախապայման՝ այս վարչակազմը պետք է դուրս շպրտվի: Դրանից հետո կսկսվեն այն իրական քայլերը, որոնք պետք է կատարվեն...»: Միանշանակ, այլ տարբերակ պարզապես չկա: Իսկ ի՞նչ պետք է անել դրանից հետո: Ըստ Մանուկյանի. «Նախեւառաջ պետք է արագորեն վերակառուցել մեր բանակը, ապահովել մեր անվտանգությունը. մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ՝ հայկական զորքերը...»:

Մինչ մյուս թեզերին հասնելը՝ նախ կենտրոնանաք ասվածի վրա: «Պետք է արագորեն վերակառուցել մեր բանակը»: Երկրորդ կարծիք չի կարող լինել, բայց հարց է ծագում՝ ի՞նչ միջոցներով, այն էլ՝ «արագորեն»: Նախապատերազմյան մակարդակին հասնելու համար միլիարդներ են պետք: Ընդ որում, նախապատերազմյան մակարդակը, ինչպես պարզվեց, բավարար չէ. պետք է ունենալ տեխնոլոգիապես շատ ավելի հագեցված բանակ եւ, բնականաբար՝ համարժեք միջոցներ: Այս հարցը, թերեւս, կարելի է լուծել. եթե ՌԴ-ն (եթե անգամ տեսականորեն կա մեկ այլ երկիր, որը կարող է փոխարինել ՌԴ-ին, ապա թող մատնանշվի) ցանկանա, ապա հայաստանյան բանակի տեխնիկական հագեցվածության խնդիրը կլուծվի: Սակայն ի՞նչ ասել է՝ «ոչ թե ռուսական, այլ՝ հայկական զորքերը», տարօրինակ կերպով նման չէ՞ վաղ ժամանակների տխրահռչակ կոչին՝ «Մեր տունը մեր ձեռքով պետք է կառուցենք»: Կառուցեցի՞ք: Չմոռանանք, անցած 30 տարիներին ունեցել ենք անվտանգության այլ դոկտրին. Հայաստանի անվտանգությունն ապահովել է ե՛ւ հայկական, ե՛ւ ռուսական բանակը՝ ի դեմս նախ Հայաստանում ռուսական ռազմաբազայի, ապա ՀԱՊԿ-ի եւ այլն: Այդ մասին, ի դեպ, պարզ կերպով ասաց նաեւ ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին հայտնի հարցազրույցում: Հիմա, եթե առաջարկվում է, որ հետայսու պետք է ապահովեն «ոչ թե ռուսական, այլ՝ հայկական զորքերը...», նշանակում է, որ շնորհակալություն ենք հայտնում եւ հրաժարվո՞ւմ, ասենք, ռուսական ռազմաբազայից: Այդ տրամաբանությամբ, եթե այդ ռազմաբազան չի ապահովելու մեր անվտանգությունը, ապա ինչո՞վ է զբաղվելու Հայաստանում, հումանիտար ծրագրերո՞վ: Ընդ որում, այս հարցերն էլ ավելի են շատանում, հաշվի առնելով նաեւ պարոն Մանուկյանի այս միտքը: Նախ ընդգծելով, թե՝ «Ոչ մեկս համաձայն չենք նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետ, բայց չենք կարող չեղարկել, որովհետեւ դրա հետեւում կանգնած է պատերազմ, որը մեզ պետք չի, եւ որին մենք հիմա պատրաստ չենք... Բայց  կգա ժամանակը, եւ այդ փաստաթուղթը կփոխվի էապես», պարոն Մանուկյանը հավելեց. «Մի բան փաստաթղթում արդեն պետք է փոխել: Այն ճանապարհները, որոնք անցնելու են Զանգեզուրով, Հայաստանի տարածքի բոլոր ճանապարհները պետք է վերահսկվեն միայն ու միայն Հայաստանի կողմից: Ոչ մի ուրիշ պետություն իրավունք չունի վերահսկել մեր ճանապարհները»: 

Ոչ մի ուրիշ պետություն ասելով՝ բնականաբար, նա փաստացի նկատի ունի ՌԴ-ին: Եվ քանի որ «արդեն պետք է փոխել», ապա ենթադրելի է, որ եթե պարոն Մանուկյանը ժամանակավորապես զբաղեցնի վարչապետի պաշտոնը, եռակողմ համաձայնագրի այդ կետից անմիջապես կհրաժարվի: Եվ պարզ հարց. իսկ մեր սեփական ո՞ր ուժերով է պատրաստվում ապահովել, օրինակ, դեպի Կապան տանող ճանապարհը: Կամ եթե ռուսական բանակին խնդրում ենք չզբաղվել ճանապարհների անվտանգության հարցերով, այդ դեպքում կգործի՞ եռակողմ համաձայնագրի այն կետը, որը միտված է Ադրբեջանին՝ Նախիջեւանի հետ եւ Հայաստանին՝ արտաքին աշխարհի հետ երկաթուղային կապի ապահովմանը: Հարցը հետեւյալն է. եթե հրաժարվում ենք այն դրույթից, որն անվտանգության խնդիրը դնում է ռուսների վրա, ապա դա գործնականում չեղարկում է ողջ համաձայնագիրը: Այն պարզ պատճառով, որ դրանից հետո որեւէ ադրբեջանական գնացք մեր երաշխիքով եւ որեւէ հայկական գնացք՝ ազերիների երաշխիքով հաստատ սահմանը չի հատելու: Այս ամենի փոխարեն անգամ նիկոլյան պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը պաշտոնապես խոսում է ռուսական ռազմաբազայի ընդլայնման, հայաստանյան բանակի վերակառուցմանն օժանդակելու եւ բազայի որոշ ստորաբաժանումներ Հայաստանի արեւելյան սահմաններին տեղակայելու մասին. «Բազայի կարողությունների ընդլայնումն ինքնաբերաբար ենթադրում է համատեղ խմբավորման ներուժի ստեղծում, որը երկկողմանի հիմունքներով գործում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում...»: Եվ դա ասում է այն իշխանության ներկայացուցիչը, որն ամբողջ ուժով դիմադրում էր Ռուսաստանի ներկայությանը մեր տարածաշրջանում: Մի խոսքով, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության տեսլականը ՀՀ անվտանգության վերաբերյալ առաջացնում է ավելի շատ հարցեր, քան տալիս դրանց պատասխանը:

 

ԷԼԻ «ՍՏԱՄԲՈՒԼՆ ԱՐՅԱՆ ԾՈ՞Վ»

Առավել եւս, երբ կա նաեւ այս հարցը. իսկ հետաքրքիր է, ինչո՞ւ է ընդդիմությւոնն այսքան հեշտ հրաժարվում ռուսների մասնաբաժնից մեր անվտանգության համակարգի մեջ: Ու հենց այն մասնաբաժնից, որը, ի վերջո, չմոռանանք, առաջին հերթին ուղղված է թուրքական ուղղությամբ: Ընդ որում, դրանից հետո առաջարկելով հետեւյալ ռազմավարությունը. «Մեզ արագորեն պետք է վերականգնել մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ: Դա ոչ միայն ՌԴ-ն է, այլեւ Իրանը, Չինաստանը, որոնց հետ փչացրել ենք հարաբերությունները, եւ ընդհանրապես ցանկացած ուժ, որը պայքարում է Թուրքիայի ագրեսիայի դեմ...»: Դեռ մի կողմ թողնենք, որ ռուսական աջակցությունից հրաժարվելն ու «ՌԴ-ի հետ արագորեն հարաբերություններ վերականգնելը» կարող է միմիանց հակաս են: Մի կողմ թողնենք նաեւ այն, որ Վ. Մանուկյանի շարադրածից այն տպավորությունն է առաջանում, որ ՌԴ-ն դաշնակիցներից մեկն է՝ հավասարազոր Իրանին, Չինաստանին եւ այլն: Այն դեպքում, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտնի հարցազրույցում բոլորովին այլ տոնայնություն կար, որ Հայաստանի համար ՌԴ-ն բոլորովին այլ, միանգամայն առանձնահատուկ դեր ունի՝ գլխավոր դաշնակցի: Սակայն հանրահավաքում հնչած խոսքից այն տպավորությունն է առաջանում, որ մեր դաշնակցային հարաբերությունները պետք է ձեւավորել մեկ գործոնից ելնելով՝ ովքեր «պայքարում են Թուրքիայի ագրեսիայի դեմ»: Այսինքն, ըստ Վ.Մանուկյանի. «Այն պետությունները, որոնք պայքարում են Թուրքիայի ագրեսիայի դեմ, իրենք մեր բնական դաշնակիցներն են»: Որպես օրինակ. «Փետրվարի 11-ին Աթենքում տեղի ունեցավ ժողով, հավաքված էին այն պետությունները, որոնք համախմբված են Թուրքիայի ագրեսիայի դեմ: Այդտեղ ե՛ւ Կիպրոսն էր, ե՛ւ Հունաստանը, ե՛ւ Ֆրանսիան, ե՛ւ Էմիրատները, շատ պետություններ կային... Անելիք շատ կա»:

Եվ այստեղից մեկ պարզ հարց. իսկ նույն Ֆրանսիան, բացի հակաթուրքական հռետորաբանությունից, գոնե մեկ հատիկ փամփուշտով մեզ օգնե՞ց վերջին պատերազմի ժամանակ, որ հիմա պատրաստակամություն ենք հայտնում նրա հետ հակաթուրքական դաշինքի մեջ մտնել: Ընդ որում, նաեւ հաշվի առնելով, որ ինչքան էլ Ֆրանսիան, Հունաստանը, այլ երկրներ եւ Թուրքիան Միջերկրական ծովում հակասություններ ունեն, սակայն եղել եւ մնում են նույն ռազմական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի կազմում: Վերջապես, եթե մի կողմից առաջարկվում է հրաժարվել ռուսական մասնակցությամբ անվտանգության համակարգից, մյուս կողմից՝ ծայրահեղ թշնամանքի դաշտ մտնել Թուրքիայի հետ, ինչո՞վ է երաշխավորում, որ ռուսների հեռանալու հենց հաջորդ օրը Հայաստանը չի բախվելու Թուրքիայի ռազմական ագրեսիային: Չնայած՝ վստահ ենք, որ այդ դեպքում Ֆրանսիայից, Հունաստանից եւ անգամ թուրքերի դեմ մարտնչող ամերիկամետ քրդերից հսկայական բարոյական աջակցություն կստանանք...

Կարճ ասած, հետնիկոլյան ժամանակաշրջանի մասին ընդդիմությանն այսօր անհրաժեշտ է ձեւավորել եւ ներկայացնել հստակ տեսլական: ընդ որում, այդ թեզերը պետք է արմատապես տարբերվեն նրանցից, որոնք առաջարկում են, օրինակ, «Ծռերը»՝ Հայաստանից հեռանցնել ռուսական զորքը եւ մինչեւ վերջ «քյալլա տալ» թուրքերի հետ: Ի վերջո, «մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ՝ հայկական զորքերը» միտքը, ինչ խոսք, գեղեցիկ տեսք ունի: Սակայն գործնականում դա կդառնա Հայաստանի փրկությո՞ւնը, թե պարզապես ռումանտիկ երազանքներից այն կողմ չի անցնի, այլ հարց է:

Ամբողջական տարբերակը՝ «Իրավունքի» տպագիր տարբերակում

Քերոբ Սարգսյան

Այս պահին իրավապահները խուզարկում են Մեղրիի համայնքապետի բնակարանըԱյսօր Մշո հետ կապող կամուրջս էլ գնաց, անուրջս էլ գնաց. Վահագն ՉախալյանԲռնի ուժով բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գերասիմ ՎարդանյանըԺողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ. Գևորգ ԳևորգյանՀատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը. Արմեն ԱշոտյանԱյցը նախընտրական չէ՛ր՝ այն յուրատեսակ հրավերք էր Ալիեւին՝ Սյունիք. ՀՀ նախկին վարչապետԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀերիք ու բոլ եղավ, թող մեր հետ խաղ չխաղան. գնդապետ ՄովսիսյանԲԱՅՑ ՈՐՏԵՂԻ՞Ց ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ, ԱՅՆ ԷԼ` «ASTRAZENECA»«Մեր թրքասեր իշխանությունը, հատուկ, տեղադրում է Մահատմա Գանդիի արձանը, ով հայտնի է իր հակահայկական կեցվածքով»Նորաստեղծ կուսակցության համահիմնադիրը հերքում է Վահե ՀակոբյանինԱռայժմ կարելի է մի 5-6 կուսակցության անուն նշել` որպես առաջատար. սոցիոլոգԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱԺԻՈՏԱԺ Է ՍԿՍՎԵԼԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ՇՏԱԲԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԵՐՊՈՎ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ Է ԿԻՆԸ«Չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն». Նիկոլը` իր մտերիմներին. 168.amԵՎՍ ՄԵԿ ԿՆՃԻՌ ՍԱՐՔԵՑԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ«ՄԵԾՆ» ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏՈՐԻՆ ԲԱԽՏԸ ԴԵՌ ԺՊՏՈՒՄ ԷՍյունիքում այսօր հարուցված քրեական գործով ցանկացած գործողություն ապօրինի է. ՓաստաբանՏեղի ունեցավ «Ազգի ձայն» կուսակցության անդրանիկ համագումարին  նախորդող շնորհանդեսը. ՖոտոՊուտինը հորդորել է բոլոր ռուսներին պատվաստվելԱսադը հայտ է ներկայացրել Սիրիայում նախագահի ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համարՇուռնուխցիները ձվեր նետեցին վարչապետի ավտոշարասյան վրաԻնչ հրահանգ տվեց Փաշինյանը ԱԱԾ պետին ու ՈստիկանապետինԱրմեն Գևորգյանն իշխանությանն առաջարկում է պետական համակարգի որոշ ինստիտուտներ տեղափոխել ՍյունիքՖլեշմոբ. Ի աջակցություն սյունեցիների՝ քաղաքացիները մեկնում են ՍյունիքԿապիտուլյանտը պետք է չկարողանա ազատ շրջել մարդկանց մեջ. ԿարապետյանՄիջադեպ՝ Փաշինյանի աջակիցների և ընդդիմադիր քաղաքացիների միջև (Տեսանյութ)Արման Անդրեասյանը ազատ ոճի ըմբշամարտի 2021թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին արժանացավ Հովիկ Վերանյանի սխրանքի ուղղին. Newsmedia.am-ը շարունակում է «Կյանք ու կռիվ» խորագրի ներքո ներկայացնել մեր հերոս տղաների սխրանքի ուղղինՌԴ ԱԳՆ֊ն Կիևին և ՆԱՏՕ-ին հորդորել է զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են տանել էսկալացիայիԶելենսկին Պուտինին կոչ է արել հանդիպել Դոնբասում«Իմ հերն էս ճանապարհը գրավել ա, կապիտուլյանտն ուզում ա տա». Վարչապետին Սյունիք չեն թողնում (Տեսանյութ)«Անվտանգության բացակայության խորը զգացողություն կա». Նախագահը հանդիպել է Մեղրիի, Կապանի և Քաջարանի քաղաքապետների հետ Գեներալի որդին որեւէ առնչություն չի ունեցել ոստիկանության հետ. ԳՇ-ն արձագանքում «Իրավունքի» հրապարակմանըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովինՄեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն այսօր դառնում է 95 տարեկանՎստահ եմ՝ մոնտաժված մասում Օնիկ Գասպարյանը զեկուցում է այն, ինչը մեզ սպասվում է. բացառվում է, որ Օնիկ Գասպարյանը ստի. մեղավորները միանշանակ պետք է պատժվեն. Մովսես ՀակոբյանՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՏԵԼ Է ԼԻՍԿԱՅԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՍՐՃԱՐԱՆ.hraparak.am«Պարո՛ն նախագահ, այժմ Ձեր ուժերի սահմանում է տասնամյակների ժխտումն ուղղելը». Ադամ Շիֆի բաց նամակը՝ ԲայդենինԿադրերը, որ տեսանք Սյունիքից, ավելի քան խոսուն են. դավաճանի հետ միայն այսպես.Հրանտ Մելիք-ՇահնազարյանՆիկոլ սյունեցիներից լսելով «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք, Նիկոլ սիկտիր» և այլ կոչերը, մեռնես ավելի լավ է.Ռոբերտ Մելքոնյան«Արա, դուք եք կապիտուլյանտը». Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացունՆիկոլ Փաշինյան. «Ողջունում եմ ձեզ ժողովուրդ ջան». քաղաքացի. «Ողջույն, բ**-ի տղա» (Video).Mediaport «Տղերքի արյունը վրեդ ա, դավաճան». քաշքշուկ Ագարակում՝ Փաշինյանի այցի ժամանակՍյունեցիները թույլ չտվեցին Փաշինյանին երթ անել. նա հեռացավ ԱգարակիցՓաշինյանի խոսնակը քաշքշում է լրագրողինLIVE.Սյունիքում իրավիճակը լարված է Նիկոլ Փաշինյանի այցի հետ կապվածՎարչապետն իր խորհրդականին ազատել է պաշտոնից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ