Հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը մեկնում է հերթափոխի
Հասարակություն
Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը տեղեկացնում է, որ այսօր սահման հերթափոխի կմեկնի հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը:
Արմավիր քաղաքից մոտ 40 կամավորներից կազմված ջոկատի հրամանատարը վերջերս Արցախի նախագահի հրամանով «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգեւատրված Քյարամ Սլոյանի անվան երկրորդ ջոկատի հրամանատար Տիտալ Սլոյանն է:
Խդր Հաջոյանի խոսքով` հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը իր հետ կտանի նաեւ Եզդիների ազգային միության երջանկահիշատակ նախագահ Ազիզ Թամոյանի խորհրդանիշը: Գաղափարը «Մալա Էզդիա» - եզդիների տուն նախաձեռնության ղեկավար Այսեր Իսայանինն ու «Տիգրան Մեծ» ՌՄՀՎ հիմնադիր տնօրեն գնդապետ Կորյուն Ղումաշյանինն է։