Կոչումով բժիշկ. Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի վատացած մասնակիցներից մեկին շտապեց օգնություն ցուցաբերել պրոֆեսոր Արմեն Չարչյանը Այս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ Քոչարյան Դանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Եղանակը Հայաստանում մայիսի 9-ին Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգում Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան Օհանյան Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը Կոմիտասի շուկայի դիմաց գազել է այրվել


Օվկիանոսից այն կողմում էլի հեշտ չէր ապրել բնականոն կյանքով, երբ գիտես, որ քո երկրում պատերազմ է. Արմենի

Շոու բիզնես

Երգիչ ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ՝ ԱՐՄԵՆԻԻ կատարումներում մշտապես առանձնահատուկ տեղ է գրավում Սայաթ-Նովայի երգերը: Նա անկեղծանում է` դրա համար պարտական է տատիկին:

- Անկեղծ եմ ասում,ես դեռ չեմ լսել մեկին, որ տատիկիս նման գեղեցիկ ներկայացնի Սայաթ-Նովայի երգերը:Միշտ ասում էր․«Արմեն, Սայաթ-Նովայի երգերին պետք է շատ զգույշ մոտենաս,քանի որ մելիզմներն ու ելեւէջները շատ գրագետ ու ճիշտ պետք է կատարես»:

- Սկսենք սկզբից,ի՞նչպես հայտնվեցիք  երգարվեստում:

- Ոչ մեկի համար զարմանալի չէր,որ ես ընտրեցի երգարվեստը։Երաժշտի ընտանիքում եմ ծնվել, մորեղբայրս նույնպես երաժիշտ է,պապիկս թառահար է եղել, դե տատիկիս մասին արդեն խոսեցինք։ Բայց անկեղծ ասեմ`  երգիչ լինելը չի եղել իմ մանկության երազանքը:Երկար տարիներ զբաղվում էի ֆուտբոլով,ու այդ  ասպարեզում բավականին մեծ հաջողությունների էի հասել։ Բոլորն ինձ «Պելե» էին ասում: Ավելին ասեմ` Հայաստանից ինձ եւ եւս մեկ հոգու առաջարկ էր եղել «Սպարտակ» ֆուտբոլային թիմից: Սակայն, այդպես էլ չհայտնվեցի «Սպարտակ»-ում,քանի որ զորակոչային տարիքում էի։ Իհարկե, ինձ օրենքով հասնում էր տարկետում,սակայն այստեղ կլորիկ գումար ուզեցին ազատելու համար,որն իհարկե, մենք չվճարեցինք: Արդյունքում զորակոչվեցի բանակ ու հենց այտեղ էլ ավարտվեց սպորտային կարիերաս: Ֆուտբոլին զուգահեռ զբաղվում էի նաեւ պրոֆեսիոնալ պարով,սակայն դա էլ դադարեցրեցի,քանի որ մահացավ պարիս ուսուցիչը ու իրենից հետո չկարողացա այլեւս շարունակել:

- Կա՞րող ենք ասել,որ ֆուտբոլը կորցրեց,բայց երգարվեստը գտավ…

- (Իհարկե-ժպտում է–խմբ): Բայց ազատ ժամանակ ֆուտբոլի դաշտն ինձ կանչում է,ու ընկերներով պարբերաբար գնում ենք ֆուտբոլ խաղալու: Իսկ երգի ասպարեզ մուտքս շատ հետաքրքիր էր: Իմ առաջին քայլերի համար շնորհակալ եմ Սամվել Ամիրախյանին: 2004 թ էր, մենեջեր էի աշխատում «Armenian Music Center»-ում, իսկ Սամվելը այդ կենտրոնի տնօրենն էր: Կենտրոնը դիսկեր էր թողարկում, տպագրում ու երգիչ-երգչուհիները հիմնականում այդ կենտրոնից էին օգտվում։ Այդ տարիներին ընկերներով հաճախ էինք կարաոկե գնում,ու ով լսում էր ձայնս, ասում էին` «թե ինչու եմ մենեջեր աշխատում ու չեմ երգում»: Մի անգամ էլ Սամվելին իմ լավ ընկեր Գեւորգ Մեհրաբյանը ասել էր, որ իր մենեջերը շատ լավ երգում է ու խորհուրդ էր  տվել զբաղվել իմ պրոդյուսինգով: Սամվելի հետ մենք գնացինք Կոնսերվատորիա, ինձ լսեց Արմանուշ Լեւոնվնան ու ասաց, որ պետք է երգեմ։ Այդ օրվանից սկսվեց մեր համագործակցությունը։ Մուտքս եղավ «Երգս քեզ նվեր» երգով,որի երաժշտության հեղինակը Արսեն Գրիգորյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Երգը շատ սիրվեց, ու այն հնչում էր տարբեր միջոցառումների ու համերգների ժամանակ: Սկսվեց մեր տքնաջան ու ստեղծագործական աշխատանքային բուռն գործունեությունը: Երգեր էի ձայնագրում,թողարկեցի Singl, տեսահոլովակի համար պատրաստ էին մի քանի երգեր, բայց դժվար շրջան սկսվեց ու ինչ -ինչ պատճառներից ելնելով` դադարեցրեցինք մեր համագործակցությունը:

- Արմեն, իսկ ինչո՞ւ բեմանական անունդ ընտրեցիր Արմենի:

– Դա Սամվելի ձեռքի գործն է։ Երբ որեւէ երգ էինք ձայնագրում ծանոթները անընդհատ հարցնում էին Սամվելին, թե Արմենի երգը կամ տեսահոլովակը, երբ պատրաստ կլինի։ Ու մի օր էլ Սամվելն ասեց, որ շատ բեմական է հնչում «Արմենի» անունը, ու այդպես Արմենը դարձավ Արմենի։ Ու իսկապես այն բավականին հիշվող է, բացի դա էլ իմ անունից շատ չենք հեռացել։

- Ինչո՞ւ եւ ինչպե՞ս հայտնվեցիր ԱՄՆ-ում :

- Կյանքս այնպես է դասավորվել, որ ժամանակ առ ժամանակ ամեն ինչ սկսում եմ զրոյից: Հումորով ասում եմ` երբ ամեն ինչ լավ է, գալիս է իմ «ամենասիրելի» դժվարությունը ու ամեն ինչ ջուրն է գցում:Բայց ես չեմ հիասաթափվում,քանի որ ունեմ սպորտային համառություն: Մոտ 4 տարվա դադարից հետո նորից սկսեցի երգել: Սկզբում երգում էի քավր տարբերակներ, այլ ոճի երգեր,բայց հետո հասկացա, որ պետք է երգեմ այնպիսի երգեր, որոնք հոգեհարազատ են ինձ:Ու չսխալվեցի, հանդիսատեսը ինձ սիրեց հենց այս ոճում:

- Ամերիկայի, այսպես ասած, հայկական  շոու-բիզնեսը  շա՞տ  է տարբերվում  հայաստանյան շոու-բիզնեսից։

- Սկզբնական շրջանում կար տարբերություն, բայց հիմա եթե մեկ նախադասությամբ ձեւակերպեմ, կասեմ, որերկու տարբեր ֆիլմեր են, բայց նույն իմաստն ունեն: Մեր շոու- բիզնեսը  դարձել է հարսանիքի մասին: Այսինքն` երգի ընտրությունից սկսած տեսահոլովակից վերջացրած ամեն ինչ արվում է, որ դու պահանջված լինես հարսանիքներում: Լավ է, թե` վատ, բայց սա է  իրականությունը:

- Օվկիանոսից այն կողմ ու՞մ հետ ես աշխատում եւ ո՞վ է զբաղվում քո պրոդյուսինգով:

- Հիմնականում ինքս եմ զբաղվում:Երբ նոր էի եկել ԱՄՆ-ը համագործակցության զանգ ստացա երգահան Արամ Ավագյանից: Մեկ տարվա ընթացքում մենք պետք է նոր երգեր ձայնագրեինք, նաեւ դուետների տեսքով,տեսահոլովակներ նկարահանեինք,ու համերգային գործունեություն ծավալեինք:Սակայն այդ ամենը չիրականացավ,քանի որ մեծ գումաներ էր անհրաժեշտ: Արդեն երկրորդ անգամ որոշեցինք դադարեցնել համագործակցությունը: Հետո սկսեցի համագործակցել մի շարք երաժիշտների ու գործիքավորողների հետ, որոնց թվում են «Կարեն-Սեւակ»,«Արթուր ֊Բինա»,« MG at 9120 media» փրոդաքշենները, Գուրո Գասպարյանը, Արա Թորոսյանը՝ Մուրզոն, մի քանի գործ ստեղծել ենք Արսեն Բարասմյանի հետ:  Երկու երգ ունեմ, որի հեղինակն է Մելոն։ Սակայն երգերիս գերակշիռ մասի հեղիակները տաղանդավոր ընկերներս են ՝Ռիչարդ Մադլենյանը եւ Գրիգոր Կյոկչյանը։ Իսկ վերջերս մեր պրոֆեսիոնալ թիմին միացավ  գործիքավորող Մարտին Միրզոյանը։ Իսկապես այժմ կողքիս շատ տաղանդավոր մարդիկ են, որոնք իրենց գործի գիտակ են:  Իմ ստեղծագործական  կյանքում   նրանց  լուման մեծ է։ Հուսամ մեր համագործակցությունը երկար կյանք կունենա ու այդ համագործակցությունից  դեռ շատ երգեր կծնվեն:

- Այս պահին ստեղծագործական ի՞նչ փուլում ես գտնվում։

- Հիմա աշխատում եմ մի քանի երգի վրա: Անցած տարի եկա Երեւան,երեք նոր երգի տեսահոլովակ պետք է նկարահանեինք, բայց սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Բոլոր աշխատանքները դադարեցվեցին ու ես, ինչպես այդ օրերին բոլորը, կամավորական աշխատանքով սկսեցի զբաղվել, որի մասին, իհարկե, չեմ մանրամասնի: Պատերազմի ավարտից մի քանի օր առաջ վերադարձա ԱՄՆ–ը։ Հավատացե՛ք, օվկիանոսից այն կողմում էլի հեշտ չէր ապրել բնականոն կյանքով,երբ գիտես, որ քո երկրում պատերազմ է, ընկերներիցդ, բարեկամներիցդ շատերը սահմանին են: Հիմա քիչ-քիչ վերադառնում եմ կյանք,ու արդեն պատրաստել եմ 4 նոր երգ, որոնք կունենան նաեւ տեսահոլովակներ։

- Ասեցիր, որ քո «ամենասիրելի դժվարությունը» պարբերաբար ուղեկցում է քեզ, բայց դու շարունակում ես համառորեն առաջ գնալ։ Կասե՞ս համառությանդ բանաձեւը։

- Շատ պարզ է` ինձ օգնում է սպորտային համառությունս։ Երբ ուսումնասիրում էի  իմ սիրելի մարզիկների կենսագրությունը՝ ֆուտբոլիստ Ռոնալդոյի, բասկեբոլիստ Koby Bryant-ի նկատեցի,որ իրենց ճանապարհն էլ հեշտ չի եղել, բայց իրենք այսօր աշխարհ են շուռ տալիս։ Կար գրված օրենք, եթե անգամ բոլոր դռները փակվել են քո առաջ դու չպիտի հիասթափվես, ուղղակի գործդ պետք է շարունակես անել: Հաստատ մի օր մի դուռ բացվելու է: Որքան էլ քեզ այցելի դժվարությունը,այնքան պիտի համառ լինես ու հաղթես իրեն: Օրինակ, ես չեմ հրաժարվել իմ նպատակից, որ օրերից մի օր զուգերգ եմ ձայնագրելու ամերիկյան հայտնի արտիստներից մեկի հետ։

Կոչումով բժիշկ. Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի վատացած մասնակիցներից մեկին շտապեց օգնություն ցուցաբերել պրոֆեսոր Արմեն ՉարչյանըԱյս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ ՔոչարյանԴանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրումՌոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)Եղանակը Հայաստանում մայիսի 9-ինՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգումԹող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան ՕհանյանՄահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ ԿիրակոսյանըԿոմիտասի շուկայի դիմաց գազել է այրվելՆոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա. Կենսագրական մանրամասներՀաղթանակին պետք է տեր կանգնել, այլապես ուրիշը կգա եւ տեր կկանգնի. ԲաբուխանյանՈ՞վ է Նիկոլ Փաշինյանի պապըԱրոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսինՆոր հաղթանակները` ընդամենը ժամանակի հարց ենՄայիսի 9-ի առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ ՄիշուստինինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 178 նոր դեպք, մահացել է 10 մարդԱյսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հայկական հինավուրց քաղաքի ազատագրման համար. ՓաշինյանՀՀ մարմնամարզիկները «Քութաիսիի Գավաթ - Մեր Ապագա Օլիմպիականները» միջազգային մրցաշարից մեդալների հարուստ ավարով են վերադառնում տուն«Տարե՛ք էս աղջկան». Նիկոլ Փաշինյանը ախրանիկին հրահանգեց հեռացնել իրեն «Ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս» հարցը տված լրագրողին (Video)ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ. ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆ «ԵՍ ԻՍԿԱՊԵՍ ՄԵԾ ՏԵՂ ՈՒՆԵՄ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԻՄ ՊԱՊԵՐՈՎ».ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸՏԵՆՑ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱ, ԹԵ ԲԱՅՐԱՔԹԱՐՆ ԻՆՉԻ Ա ԱՄԵՆ ԳՆՈՎ ՍՈՂՈՍԿՈՒՄ ԵՌԱԲԼՈՒՐ. ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ «Ռոսկոսմոս»-ի և «ՆԱՍԱ»-ի տիեզերագնացները Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել են Երկրի բնակիչներինՆիկոլ Փաշինյանը հարյուրավոր ախրանիկների ուղեկցությամբ գնացել է Եռաբլուր. տեսախցիկների առջև ծնկում է զոհերի շիրիմների մոտ Դարակազմիկ հաղթանակները խորհրդանշում են ազգի տոկունությունը, խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը, թերևս սա է մայիսյան եռատոնի ամենակարևոր ուղերձը․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը Կորոնավիրուսի դեմ մեկ բաղադրիչ ունեցող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը գրանցել են ՌուսաստանումՊետական համակարգի աշխատակիցներին սպառնացել են հետապնդումներով և աշխատանքից ազատելով. ԱՀ պատգամավորը ահազանգում էԵրբ գյուղ հասանք, Ստեփանակերտից արդեն լուրը հասել էր, որ Հայոց բերդաքաղաքն ազատագրված է...  Երթ-միջոցառում, որի արդյունքում ակնկալվում է ստանալ աննախադեպ մեծ չափերի Հայոց եռագույնըՓաշինյանն այսօր մեկնում է Գեղարքունիք. Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել այցի գրաֆիկը.MediaportԱնգելա Մերկել. Մենք պարտավոր ենք պահել նացիզմի ժամանակ զոհվածների հիշատակըՄի օր ես կպատմեմ, թե Շուշիի օպերացիայի կեսից ով է փախել հրամանատարական կետից ու ով է կապվել նրա հետ ռացիայով ու ասել՝ «վե՛ր ընկի տեղդ».Էլբակեան ԷդգարՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ռուբեն Վարդազարյանը փորձել է ճնշում գործադրել դատավոր Բեկթաշյանի նկատմամբՓաշինյանը Եռաբլուրում է. ոստիկանները, անվտանգության աշխատակիցներն ու սպորտային հագուստով մարդիկ խոչընդոտում են Tert.am-ի և News.am–ի աշխատանքը (տեսանյութ)Մենակ Կապիտուլյանտ վիժվածքը Շուշին հանձնելուց հետո կարար Շուշիի ազատագրման օրը Շուշին ազատագրողին իր արյունոտ ձեռքերով մեդալ տար.Նարեկ Սամսոնյան2018 թվականից հետո, մեծ թվով զինվորականներ, ովքեր բանակաշինության ամենատարբեր փուլերում գործելու, ծառայելու, մեծ արդյունավետություն ունեին՝ հերթով շարքից հանվեցին.Տիգրան ԱբրահամյանՄայիսի 9-ը մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն, որ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները հնարավոր է կերտել համազգային միասնականության անպարտ ուժով․ Գարեգին Բ Օրվա հանդիպումների անոնսՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 10-ից 16-ըՀաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ ՍարգսյանՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուՀՀ ԱՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում չի օգտագործել դեղամիջոց, որը նվազեցնում է մահացությունը․ Փաստահավաք խումբԱրմեն Մելիքյանը,Կարեն Ասլանյանն ու Հայկ Մնացականյանը Տոկիոյի օլիմպիադային մասնակցելու ուղեգիր նվաճեցին Վահագն Վերմիշյանը դատի է տվել ՓաշինյանինՆախագահը դիմել է ՍԴՄալիշևան պատմել է, թե ինչպիսին կլինի սեքսը 10 տարի անց«Իրավունքի» լուրը հաստատվեց, Կամո Ցուցուլյանը նշանակվեց փոխոստիկանապետԻշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան Աբրահամյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ