ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Բոլորս վրդովվել էինք ՀՀՇ-ական ծագում ունեցող նաթալինոտ ուսապարկ Անդո Քոչարյանի հայտարարություն-սպառնալիքից, որ կկրակեն ժողովրդի վրա: Սակայն գրեթե բոլորը զարմանալիորեն աչքաթող էին արել, որ այդ լպիրշությունը հնչել էր ամենաանազատ եւ հակապետական «Ազատություն» ռադիոկայանի տնօրեն Հրայր Թամրազյանի վերցրած հարցազրույցում: Սակայն դա չվիպեց ժամանակին այդ աստվածատհաճ ԶԼՄ-ում աշխատած լրագրող ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ աչքից. «Հրա՞յր... դու պարզաբանելու ոչինչ չունե՞ս: Չե՞ս ուզում գոնե ձեւի համար արդարանալ, թե իբր ժամանակը սպառվում էր, չլսեցիր, որ հաղորդմանդ հյուրն ասաց, որ կկրակեն ժողովրդի վրա. չլսեցիր, դրա համար էլ ասացիր` շնորհակալություն, եւ շարունակում էիր ժպտալ. չլսեցիր, դրա համար էլ հակընդդեմ հարց չտվեցիր: Հը՞: Ասելիք չունե՞ս ինձ, Հայաստանի հանրությանը, որին սպառնում են կրակել»: Ո՛չ, հարգելի Ռուզան, այդ արարածը ասելիք չունի ոչ ոքի, քանզի տերերը չեն հրամայել ասելիք ունենալ, տերերի համար խզբզած նոլիկի ողորմելի աթոռը պահելու նպատակով ժողովրդի վրա կրակելն «օքեյ» է: Բայց հետաքրքիր է` երբ Հայաստանն ազատագրվի նիկոլասորոսական օկուպանտներից, տերերը Հրայրին ապաստան կտա՞ն, թե՞ պարզապես կմոռանան նրա մասին:
Առավել քան զարմանալի էր Աբու-Դաբիի ռազմարդյունաբերական ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ հայկական տաղավարը, որի նկարներին նայելիս մարդ ամոթից գետինն է մտնում: Ինչպես նկատել է քաղաքագետ Վարդան Ոսկանյանը. «Աբու Դաբիի ցուցահանդեսի խայտառակությունը Հայաստանում դեռեւս իրեն իշխանություն համարող վարչախմբի ապիկարության եւ ապաշնորհության եւս մեկ ցուցիչ է: Այն ցավալիորեն նաեւ խորհրդանշական է այսօրվա Հայաստանի համար. բուկլետ` զինատեսակի փոխարեն, այսինքն թուղթ` զենքի փոխարեն: «Թղթե շերեփի» թվում է, թե վաղուց արդեն պատմության գիրկն ուղարկված փոխաբերությունը, դժբախտաբար, կրկին արդիական է դառնում»: Այո՛, զարմանալի եւ ցավալի է, սրանք Խրիմյան Հայրիկի` «Երկաթ սիրեցե՛ք» պատգամը միտումնավոր անտեսում են, եւ եթե մինչ «թավշյա» իշխանազավթումը հպարտանում էինք Հարավային Կովկասի ամենամարտունակ բանակով, ապա այս հողատուները տանում-բերում են ամենամարտունակ բուկլետները... Ոչ պակաս զարմանալի է, որ այդ թղթաթափոնները Աբու-Դաբի հասցնելու համար այս ողորմելիները 40 միլիոն դրամ են ծախսել հարկատուի հաշվին:
Իսկ թե ուր զարմանալիորեն գնաց զենքը, որ հիմա մնացել ենք թղթաթափոնի հույսին, հեռուստաեթերում ցուցադրեց հռչակավոր ՎԼԱԴԻՄԻՐ ՍՈԼՈՎՅՈՎԸ` ցույց տալով փաստաթղթեր. «Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ նրա զինակիցներ, պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը եւ նախարարի վաղեմի ընկեր, որոշակի շրջանակներին քաջ հայտնի, զենքի առեւտրով զբաղվող Դավիթ Գալստյանը զբաղված էին Թուրքիային Սիրիայի պրոթուրքական ահաբեկիչների համար զենք վաճառելով: Սա հանցագործություն է, որի համար ցմահ ազատազրկում պետք է տրվի»: Դե ինչ ասես, խզբզած նոլիկի իշխանավարման օրոք մեր երկրում դավաճանը դավաճանի վրա է նստած: Այդ ինչ աստիճանի տականք պետք է լինես, որ զենք վաճառես թուրք ահաբեկիչներին, մինչդեռ պատերազմի օրոք մեր բանակը զենքի սուր պակաս ուներ: Երբե՛ք չմոռանալ, երբե՛ք չներել:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ