ԲՈԼՈՐԻՍ ՄԻԱԿ ՆՊԱՏԱԿԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵԿԸ` ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ. ՎԻՏԱԼԻ ՄԻԼՈՆՈՎ
Ներքաղաքական
«Ողջունում եմ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համահիմնադիրներին նման շարժում ձեւավորելու համար: Ինքս մեծ հաճույքով սատար կկանգնեմ այդ խելացի մարդկանց նախաձեռնությանը»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում ձեւավորված «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժմանը, նման գնահատական հնչեցրեց ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» դաշինքի անդամ ՎԻՏԱԼԻ ՄԻԼՈՆՈՎԸ՝ ընդգծելով.
- Ինքս անձնապես ծանոթ չեմ շարժման հիմնադիրներին, բայց անխոս իմ աջակցությունն եմ հայտնում այդ շարժման գաղափարին:
- Համահիմնադիրների թվում են ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը եւ շատ այլ հայտնի գործիչներ, այդ թվում՝ ՌԴ-ի մեր հայրենակիցներից:
- Անկեղծ ասած, լսել եմ նրանց` ռուս-հայկական հարաբերությունները խորացնելուն միտված տարիների աշխատանքի մասին, բայց չեմ ճանաչում, ըստ այդմ, քննարկումներ էլ չեմ ունեցել:
- Ի՞նչ կասեք Հայաստանում ներկայումս տեղի ունեցող գործընթացների մասին:
- Մի բան միայն կասեմ. ես գտնում եմ, որ գլոբալ տարածաշրջանային վտանգները հաշվի առնելով, մեր բոլորիս միակ նպատակը պետք է լինի մեկը` միասնությունը:
Զրույց` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ