Բռնի ուժով բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը Ժողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ. Գևորգ Գևորգյան Հատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը. Արմեն Աշոտյան Այցը նախընտրական չէ՛ր՝ այն յուրատեսակ հրավերք էր Ալիեւին՝ Սյունիք. ՀՀ նախկին վարչապետ Հերիք ու բոլ եղավ, թող մեր հետ խաղ չխաղան. գնդապետ Մովսիսյան «Մեր թրքասեր իշխանությունը, հատուկ, տեղադրում է Մահատմա Գանդիի արձանը, ով հայտնի է իր հակահայկական կեցվածքով» Նորաստեղծ կուսակցության համահիմնադիրը հերքում է Վահե Հակոբյանին Առայժմ կարելի է մի 5-6 կուսակցության անուն նշել` որպես առաջատար. սոցիոլոգ «Չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն». Նիկոլը` իր մտերիմներին. 168.am Սյունիքում այսօր հարուցված քրեական գործով ցանկացած գործողություն ապօրինի է. Փաստաբան


ՆՈՐ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՌԴ-ԲԵԼԱՌՈՒՍՈՎ ՉԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ

Միջազգային

Հերթական անգամ Նիկոլի ԱԳ նախարար Արա Այվազյանը հաստատեց, որ իր շեֆը նոյեմբերի 9-ին հողեր է հանձնել ու մինչեւ հիմա էլ շարունակում է հանձնել առանց դրա դիմաց որեւէ բան ստանալու: Այսպես, ըստ Այվազյանի. «Նախեւառաջ պետք է ձեւավորվի խաղաղությանը նպաստող միջավայր, իսկ դրա նախադրյալները ադրբեջանական կողմից դեռեւս նկատելի չեն...»: Մի գլուխ հողեր են տալիս՝ հանուն խաղաղության մեկնաբանությամբ, ու պարզվում է, որ Ադրբեջանն անգամ «խաղաղության նպաստող միջավայր» չի ձեւավորում:

 

«ՀԻՄՆԱԿԱՆ ԴԵՐՆ ԻՐ ՎՐԱ Է ՎԵՐՑՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ»

Այդպիսով, Այվազյանը, ըստ էության, արձանագրեց նաեւ, որ իրենից ու Նիկոլից գործնականում ոչինչ կախված չէ: Այսինքն, որ Նիկոլին պարզապես ասում են՝ այստեղ ստորագրի, նա էլ ստորագրում է, առանց հասկանալու, թե ինչ կամ, հասկանալով, բայց պարզապես ոչինչ անել չի կարող: Ընդ որում, միգուցե դա Հայաստանի համար բարեբախտություն է, հաշվի առնելով, որ եթե նոյեմբերի 9-ին էլ չստորագրեր համաձայնագիրը, ինչպես մինչ այդ քանիցս չէր ստորագրել, ապա նոյեմբերի 10-11-ին Ստեփանակերտն էլ կհայտնվեր Շուշիի վիճակում, եւ այս պահին Արցախի էջը մեզ համար վերջնականապես փակված կլիներ: Բայց ահա պարտադրված եղավ ստորագրել, ու ներկայումս, ըստ Այվազյանի, տարածաշրջանում ունենք այս իրողությունը. պատերազմի արդյունքում տարածաշրջանային մակարդակով ուժերի վերադասավորում եւ հիմնական գործող դերակատարների ազդեցության փոփոխություն է տեղի ունենում: Ըստ այդմ. «Արդեն հնարավոր է արձանագրել, որ հրադադարի ռեժիմի ապահովման, անվտանգության, տարածաշրջանում հումանիտար բաղադրիչին վերաբերող առկա խնդիրների լուծման տեսանկյունից հիմնական դերն իր վրա է վերցրել Ռուսաստանը»: Թեեւ միաժամանակ. «Ակնհայտ կերպով աճել են նաեւ Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում»,- ամփոփեց Այվազյանը: Թերեւս Այվազյանի ասածները պետք է հասկանալ այսպես: Եթե նախկինում, մասնավորապես՝ Մինսկի խմբի միջոցով Արցախում նաեւ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն ՌԴ-ին հավասար դեր ունեին, ապա հիմա, շնորհիվ Արցախում տեղակայված զինուժի, հիմնական դերակատարը Ռուսաստանն է, որը նաեւ կրում է տարածաշրջանային բնույթ: Իհարկե, այս փաստն առանց Այվազյանի էլ էր հայտնի: Բայց երբ այդ մասին խոսվում է դիվանագիտական մակարդակով, այն էլ՝ խորհրդարանի ամբիոնից, ապա այդ դեպքում հայտնի փաստը վերածվում է իրավիճակի հետ կապված պաշտոնական գնահատականի, որը, ըստ տրամաբանության (չնայած արդի Հայաստանի հետ կապված այդ տերմինն իմաստը կորցրել է), պետք է դրվի պաշտոնական քաղաքականության հիմքում: Միգուցեեւ ինչ-որ չափով Հայաստանը փորձում է այդ իրողությունից ելնելով՝ քաղաքականություն կառուցել: Համենայնդեպս, երբ նախօրեին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարեց Հայաստանում ռուսական ռազմակայանի պոտենցիալն ավելացնելու, ինչպես նաեւ մեր երկրի արեւելյան սահմաններին ռազմակայանի գործառույթների սահմանման մասին եւ այլն, ապա դա, ինչ խոսք, ՌԴ-ի ներկայիս նոր դերակատարման ընդունման եւ պետական քաղաքականությունը դրան համապատասխանեցնելու մասին պարզ ակնարկ էր: Բայց այդ դեպքում միանգամայն «անհասկանալի» է մնում Այվազյանի այս միտքը. «Մենք հանձնառու ենք կարգավորման գործընթացի վերսկսմանը... Տրածաշրջանում ակնկալում ենք տեսնել ուժեղ համանախագահություն...»: Ու տեսնես ի՞նչ է հասկանում Այվազյանը՝ «ուժեղ համանախագահություն» ասելով: ՄԽ համանախագահ երկրներից ՌԴ-ի դիրքերը, ինչպես նշեցինք, նախկինի համեմատ էապես ուժեղացել է՝ շնորհիվ Արցախում տեղակայված զինուժի: Այսինքն, որպեսզի ունենանք «ուժեղ համանախագահություն», պետք է նաեւ մյուս երկու համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դերը եւս ուժեղացնե՞լ՝ ռուսների կողքին ամերիկյան եւ ֆրանսիական զորքեր տեղակայելով. երեւի, այլ տարբերակ հնարավոր չէ: Պատկերը սա է: Մի ձեռքով՝ ՊՆ-ի միջոցով ՀՀ կառավարությունը խոսում է մեր երկրում ռուսական ռազմաբազայի կարողությունների ավելացման, այսինքն՝ տարածաշրջանային դերն էլ ավելի մեծացնելու մասին, իսկ մյուս ձեռքով՝ ԱԳՆ-ի միջոցով խոսում է նաեւ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դիրքերի ամրապնդման մասին: Ինչո՞ւ: Բացատրությունը սա է. «Մենք հանձնառու ենք կարգավորման գործընթացի վերսկսմանը»: Սակայն այստեղ մեկ պարզ հարց կա՝ ո՞ւմ է հետաքրքիր, թե «դուք ինչի եք հանձնառու», եթե ի զորու չեք անգամ լուծել այնպիսի պարզ հարց, ինչպիսին ստորագրված փաստաթղթով նախատեսված ռազմագերիների վերադարձն է: Եվ հաջորդը. ասենք ՄԽ ձեւաչափով վերականգնվեց «կարգավորման գործընթացը», ի՞նչ է դա տալու: Ի վերջո, հենց այդ ձեւաչափի առկայության պարագայում էր, որ կարգավորման փոխարեն ստացանք պատերազմ եւ տարածքային կորուստներ: Ընդ որում, նույն ձեւաչափի երկու մասնիկներից՝ ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից ամենածանր օրերին ստանալով միայն «կոկորդիլոսի արցունքներ» եւ պատսպարվելով երրորդ մասնիկի՝ ՌԴ-ի դրոշի տակ՝ խուսափելով վերջնական պարտությունից: Ու այսքանից հետո այդ ի՞նչ է ակնկալում Այվազյանը ՄԽ ձեւաչափից, միգուցե ավելի պա՞րզ կբացատրի: Չնայած՝ բացատրելու բան չկա, ամեն ինչ էն գլխից էր հասկանալի: ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային չհաջողվեց իրենց ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի, այսինքն՝ իրենց ՆԱՏՕ-ական բանակը տեղակայել Արցախում: Ընդհակառակը, տեղակայվեցին ռուսները: Ու հիմա պետք է ռեւանշ, որի քայլերից մեկն էլ «արցախյան բանակցություններ» գեղեցիկ փաթեթավորման տակ Վաշինգտոնին եւ Փարիզին նորից Արցախի հետ կապելն է: Ու միաժամանակ Նիկոլն ու նրա ԱԳ նախարարը ռուսական ռազմաբազայի կարողությունների ուժեղացման հետ էլ պետք է հաշտվեն, քանի որ, ճիշտն ասած, այլ ելք պարզապես չունեն:

 

ՆՈՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է

Իրականում պատկերը շատ ավելի պարզ է: Ընթանում է Արեւմուտք-Ռուսաստան մեծ բախում, եւ Արցախը, ավելի ճիշտ՝ ողջ Հարավային Կովկասն ընդամենը դրա թատերաբեմերից մեկն է: Ընդ որում, այս ամիսներին միայն Արցախում չէ, որ Արեւմուտքը հետ մնաց ռուսներից: Արեւմտյան շատ ավելի մասշտաբային հարված տեղի ունեցավ Բելառուսում: Սակայն հայտնի գործընթացների արդյունքում ոչ միայն ներկայումս Բելառուսի արեւմտյան կատարածուները խոստովանում են, որ «կորցրել են փողոցը», այսինքն՝ հեղաշրջումը գործնականում ձախողված է, այլ նաեւ տեկտոնիկ տեղաշարժեր նկատվեցին հենց մինչ այդ համառ Լուկաշենկոյի պատկերացումներում: Այսինքն, եթե հեղաշրջման փորձը Բատկան այն մտքին էր, որ կարող է «ե՛ւ-ե՛ւ» սխեմայով շարժվել՝ իր «փայը» ստանալով ինչպես Արեւմուտքից, այնպես էլ՝ Ռուսաստանից, սակայն չստացված հեղաշրջումից հետո նա կարծես հստակ կողմնորոշվել է մեկ՝ ռուսական վեկտորի օգտին: Այս առումով վերջին ժամանակներս ուշագրավ զարգացումներ կան: Օրինակ, ռուսական բանակի հետ համատեղ սխեմաները կարծես թե Բելառուսի համար դարձել է սովորական պրակտիկա: Տնտեսական հարթակում. եթե մինչ այս Լուկաշենկոն նախընտրում էր, օրինակ, օգտվել ՆԱՏՕ-ի կողմից վերահսկվող հարեւան Լիտվայի նավահանգիստներից՝ անձամբ իր հանդեպ թշնամաբար տրամադրված եւ հեղաշրջման փորձի հիմնական կազմակերպիչներից մեկը հանդիսացող այդ երկրում տարեկան թողնելով մի քանի հարյուր միլիոն դոլար, ապա ներկայումս բոլոր հոսքերն ուղղում է դեպի ռուսական նավահանգիստներ: Եվ այսպես շարունակ: Իսկ գագաթնակետը նախօրեին Սոչիում կայացած Պուտին-Լուկաշենկո հանդիպումն էր, որի ընթացքում Բատկան խոսեց ամենագլխավորի մասին՝ ՌԴ-Բելառուս միասնական պետության 33 ճանապարհային քարտեզներից մնացել է 6-7, որոնց վրա շարունակում են աշխատել երկու երկրների կառավարությունները: Հանդիպման հրապարակային հատվածում Միության մասին այլեւս չխոսվեց: Սակայն բանակցությունները տեւեցին մոտ 6-7 ժամ, եւ փորձագետներն այն կարծիքին են, որ հիմնական թեման ՌԴ-Բելառուս համատեղ պաշտպանական համակարգերն էին եւ Միության ստեղծման ծրագրերը: Կան նաեւ ժամանակի հետ կապված գնահատումներ՝ առաջիկա 1-1.5 տարվա ընթացքում, նաեւ այն հաշվարկով, որ Ուկրաինայի հետ կապված հստակեցում կլինի:

 

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այսպիսով այն, որ Արցախից եւ Բելառուսից հետո Արեւմուտք-ՌԴ բախման հիմնական թատերաբեմ է դառնում Դոնբասը, վերջին ժամանակներս միայն ավելի հստակ է դառնում: Ընդ որում, որոշակի սրացումներ կան նաեւ Ղրիմի ուղղությամբ: Նկատի ունենք Սեւ ծովում օրերս անցկացված զորավարժություններն ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Ուկրաինայի մասնակցությամբ, որոնց սցենարը բացահայտորեն հենց դա էլ նախատեսում էր՝ հարված Ղրիմին...

Բայց հենց նման իրավիճակներում է, որ հետագա զարգացումները միանգամից արգելակվում են՝ հասնելով միջուկային զսպման արգելապատնեշին: Սակայն միջուկային, ավելի ճիշտ՝ հրթիռային սպառազինության մեջ Վաշինգտոնն անհուսալիորեն հետ է մնացել Մոսկվայից՝ ի հաշիվ ռուսական հիպերձայնային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի: Իսկ դա նշանակում է, որ մասնավորապես Ղրիմում եւ Դոնբասում սպառնալը՝ կսպառնան, բայց որ այդ սպառնալիքը կվերածեն իրականության, քիչ հավանական է: Իհարկե, Արեւմուտքն ակնհայտորեն ունի նաեւ Թուրքիային ռուսների դեմ պատերազմի մղելու խաղաթուղթը, որը կփորձեն խաղարկել ոչ միայն սեւծովյան, այլ նաեւ՝ հարավկովկասյան խաղատախտակին: Սակայն այն բոլոր մեսիջները, որոնք այս օրերին գալիս են ԱՄՆ-ից, մեկ բանի մասին են ակնարկում՝ Թուրքիային համարում են դաշնակից, սակայն Էրդողանը պետք է հեռանա: Արդյունքում, Թուրքիան թեեւ խոսում է ՌԴ-ի հետ ունեցած 4-5 առանցքային կոնֆլիկտների մասին, բայց էլի քիչ հավանական է, որ կփորձի դրանց հաղթահարմանը գնալ ռազմական ճանապարհով: Նույն պատկերը Հայաստան-Արցախ ուղղությամբ է: Անկարան, Բաքուն, Հայաստանի թուրքական շպիոնները մեծ հաճույքով դեռ նոյեմբերին կշարունակեին պատերազմը: Սակայն կանգնեցին հենց այն պահին, երբ պարզ էր, որ բախվելու են ռուսների հետ: Հիմա եւս. թուրք-ադրբեջանական տանդեմը գործնականում բոլոր առանցքային կետերում կանգնած է ոչ թե հայաստանյան թուլացած, այլ՝ ռուսական բանակի դեմ...

Իսկ մյուս կողմից, եթե այս պահին չկարողանան խնդիրը լուծել, ապա չմոռանանք, որ նոր Միության ստեղծման ծրագրերը, ինչպես ցույց տվեց Պուտին-Լուկաշենկո հանդիպումը, ակտիվ ընթացքի մեջ են: Իսկ որ նոր Միություն ասվածն ամենեւին էլ միայն այդ երկու երկրներով չի սահմանափակվելու, դա էլ դժվար չէ կռահել. ՌԴ նոր դիրքերի փաստը հաստատող Այվազյանը վկա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բռնի ուժով բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գերասիմ ՎարդանյանըԺողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ. Գևորգ ԳևորգյանՀատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը. Արմեն ԱշոտյանԱյցը նախընտրական չէ՛ր՝ այն յուրատեսակ հրավերք էր Ալիեւին՝ Սյունիք. ՀՀ նախկին վարչապետԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀերիք ու բոլ եղավ, թող մեր հետ խաղ չխաղան. գնդապետ ՄովսիսյանԲԱՅՑ ՈՐՏԵՂԻ՞Ց ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ, ԱՅՆ ԷԼ` «ASTRAZENECA»«Մեր թրքասեր իշխանությունը, հատուկ, տեղադրում է Մահատմա Գանդիի արձանը, ով հայտնի է իր հակահայկական կեցվածքով»Նորաստեղծ կուսակցության համահիմնադիրը հերքում է Վահե ՀակոբյանինԱռայժմ կարելի է մի 5-6 կուսակցության անուն նշել` որպես առաջատար. սոցիոլոգԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱԺԻՈՏԱԺ Է ՍԿՍՎԵԼԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ՇՏԱԲԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԵՐՊՈՎ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ Է ԿԻՆԸ«Չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն». Նիկոլը` իր մտերիմներին. 168.amԵՎՍ ՄԵԿ ԿՆՃԻՌ ՍԱՐՔԵՑԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ«ՄԵԾՆ» ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏՈՐԻՆ ԲԱԽՏԸ ԴԵՌ ԺՊՏՈՒՄ ԷՍյունիքում այսօր հարուցված քրեական գործով ցանկացած գործողություն ապօրինի է. ՓաստաբանՏեղի ունեցավ «Ազգի ձայն» կուսակցության անդրանիկ համագումարին  նախորդող շնորհանդեսը. ՖոտոՊուտինը հորդորել է բոլոր ռուսներին պատվաստվելԱսադը հայտ է ներկայացրել Սիրիայում նախագահի ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համարՇուռնուխցիները ձվեր նետեցին վարչապետի ավտոշարասյան վրաԻնչ հրահանգ տվեց Փաշինյանը ԱԱԾ պետին ու ՈստիկանապետինԱրմեն Գևորգյանն իշխանությանն առաջարկում է պետական համակարգի որոշ ինստիտուտներ տեղափոխել ՍյունիքՖլեշմոբ. Ի աջակցություն սյունեցիների՝ քաղաքացիները մեկնում են ՍյունիքԿապիտուլյանտը պետք է չկարողանա ազատ շրջել մարդկանց մեջ. ԿարապետյանՄիջադեպ՝ Փաշինյանի աջակիցների և ընդդիմադիր քաղաքացիների միջև (Տեսանյութ)Արման Անդրեասյանը ազատ ոճի ըմբշամարտի 2021թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին արժանացավ Հովիկ Վերանյանի սխրանքի ուղղին. Newsmedia.am-ը շարունակում է «Կյանք ու կռիվ» խորագրի ներքո ներկայացնել մեր հերոս տղաների սխրանքի ուղղինՌԴ ԱԳՆ֊ն Կիևին և ՆԱՏՕ-ին հորդորել է զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են տանել էսկալացիայիԶելենսկին Պուտինին կոչ է արել հանդիպել Դոնբասում«Իմ հերն էս ճանապարհը գրավել ա, կապիտուլյանտն ուզում ա տա». Վարչապետին Սյունիք չեն թողնում (Տեսանյութ)«Անվտանգության բացակայության խորը զգացողություն կա». Նախագահը հանդիպել է Մեղրիի, Կապանի և Քաջարանի քաղաքապետների հետ Գեներալի որդին որեւէ առնչություն չի ունեցել ոստիկանության հետ. ԳՇ-ն արձագանքում «Իրավունքի» հրապարակմանըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովինՄեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն այսօր դառնում է 95 տարեկանՎստահ եմ՝ մոնտաժված մասում Օնիկ Գասպարյանը զեկուցում է այն, ինչը մեզ սպասվում է. բացառվում է, որ Օնիկ Գասպարյանը ստի. մեղավորները միանշանակ պետք է պատժվեն. Մովսես ՀակոբյանՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՏԵԼ Է ԼԻՍԿԱՅԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՍՐՃԱՐԱՆ.hraparak.am«Պարո՛ն նախագահ, այժմ Ձեր ուժերի սահմանում է տասնամյակների ժխտումն ուղղելը». Ադամ Շիֆի բաց նամակը՝ ԲայդենինԿադրերը, որ տեսանք Սյունիքից, ավելի քան խոսուն են. դավաճանի հետ միայն այսպես.Հրանտ Մելիք-ՇահնազարյանՆիկոլ սյունեցիներից լսելով «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք, Նիկոլ սիկտիր» և այլ կոչերը, մեռնես ավելի լավ է.Ռոբերտ Մելքոնյան«Արա, դուք եք կապիտուլյանտը». Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացունՆիկոլ Փաշինյան. «Ողջունում եմ ձեզ ժողովուրդ ջան». քաղաքացի. «Ողջույն, բ**-ի տղա» (Video).Mediaport «Տղերքի արյունը վրեդ ա, դավաճան». քաշքշուկ Ագարակում՝ Փաշինյանի այցի ժամանակՍյունեցիները թույլ չտվեցին Փաշինյանին երթ անել. նա հեռացավ ԱգարակիցՓաշինյանի խոսնակը քաշքշում է լրագրողինLIVE.Սյունիքում իրավիճակը լարված է Նիկոլ Փաշինյանի այցի հետ կապվածՎարչապետն իր խորհրդականին ազատել է պաշտոնիցՊատռել են ԱԱԾ պետական պահպանության ծառայության ղեկավարի կոստյումըԱլիևի վերջին հայտարարությունները Զանգեզուրի մասին անշրջելի գործընթացի սկիզբ են. Արմեն Գևորգյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ