Արտահերթ ընտրություններ կարող են լինել հոկտեմբերի կեսերին
Ներքաղաքական
Օրերս իշխանություն կոչեցյալներն արդեն ԵԽ Վենետիկի հանձնաժողով են ուղարկել «Ընտրական օրենսգրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Մինչ այդ, փետրվարի 18-ին նրանք Ծաղկաձորում հավաքել էին այն կուսակցությունների (եթե դրանց կարելի է կուսակցություններ կոչել) ներկայացուցիչներին, որոնց շտապել էին հայտարարել, որ մասնկացելու են արտահերթ ընտրություններին:
Նախագիծը նաախտեսում է հրաժարվել կայուն մեծամասնություն ձեւավորելու սկզբունքից, իսկ անցողիկ շեմը դարձնել 4 տոկոս առանձին կուսակցության համար եւ 8 տոկոս կուսակցությունների դաշինքի համար:
Սակայն նիկոլական իշխանություններին այս փոփոխությունները իրականացնելու համար անհրաժեշտ կլինի նաեւ փոփոխել սահմանադրությունը: Բոլոր դեպքերում, Վենետիկի հանձնաժողովի կարծիքը գարնան կեսերից շուտ դժվար թե ստացվի: Հետեւապես քիչ հավանակն է, որ ամառվանից շուտ սրանց հաջովի ընդունել փոփոխությունների ամբողջ փաթեթը:
Հասկանալի է, որ մինչեւ իրենց ուզած ընտրական օրենսգիրքը նիկոլականները չունենան, արտահերթ ընտրությունների չեն գնա: Մյուս կողմից տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ Նիկոլենք պատրաստվում են արտահերթ ընտրություններ նշանակելուն: Ըստ «Իրավունքից» ստացած տեղեկությունների օրեսդրական փոփոխությունների փաթեթը նիկոլականները պլանավորում են ընդունել մինչ ԱԺ-ի ամառային արձակուրդները, իսկ արտահերթ ընտրությունների մասին որոշումը կկայացնեն սեպտեմբերի սկզբին: Հետեւաբար ԱԺ արտահերթ ընտրությունները կանխատեսվում են հոկտեմբերի կեսերին: Կարծես թե այդ ժամկետը հարմար է նաեւ ընդդիմությանը, որովհետեւ ակնհայտ է, որ ընդդիմության ոչ մի թեւը այսօր պատրաստ չէ ընտրությունների: Ռոբերտ Քոչարյանը, թեեւ, հայտարարել է ընտրություններին իր մասնակցության պատրաստ լինելու մասին, սակայն դեռեւս չունի դա իրականացնելու անհրաժեշտ կազմակերպչական կառուցվածքները եւ դր համար ամիսներ են պետք: Նույնը եւ «Հայրենիքի փրկության շարժումը», որին դեռ չի հաջողվում իշխանությունը վերցելու համար անհրաժեշտ թափ հավաքել: Որպես երրորդ ուժ ձեւավորված «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը նույնպես դեռեւս ձեւավորման շրջանում է: Ուստի աշնանից շուտ արտահերթ ընտրություններ ձեռնտու չեն ո՛չ նիկոլականներին, ո՛չ էլ ընդդիմությանը, սակայն դա չի նշանակում, որ իշխանափոխությունը կարող է լինել միայն արտահերթ ընտրություններով:
Ա. Հովհաննիսյան