Հայեր, ինչու՞ է նա դեռ վարչապետ. Նաիրա Կարապետյան
Ներքաղաքական
«Երբ երկրիդ ղեկավարը շախմատ խաղալ ընդհանրապես չգիտի կամ կես քայլ առաջ չմտածելու նուրբ արվեստը… Ռուսաստանի հետ հարաբերությունները երեւի թե խոչընդոտում են Արցախը Արբեջանին վերջնական հանձնելուն եւ ինտեգրելուն, ուստի եւ պետք է վերջնականորեն փչացնել այդ հարաբերությունները: Իսկանդերի չկրակելու կամ 10% կրակելու մասին անհեթեթությունն այլ բացատրություն չունի: Վաղը միջազգային եւ հատկապես թուրքահպատակ մամուլը լի է լինելու ռուսական ռազմարդյունաբերության անհուսալիության մասին մի հեղեղով: Իսկ թե ինչ կանեն ռուսները, այս նկարից կարելի է ենթադրել… Ի՞նչ ասեմ, հարցս մեկն է՝ հայեր, ինչու՞ է նա դեռ վարչապետ…», - այս մասին գրում է ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարումների պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:
