Հողատու Փաշինյանը բառացի կրկնեց նույնը, ինչ ասում է Էրդողանը եւ Ալիեւը. Աբովյան
Ներքաղաքական
«Մարդ պետք է իրականում պողպատե նյարդներ ունենա, որ լսի այն ամենը, ինչ հնչեցրեց Փաշինյան Նիկոլը։ Նույնիսկ ցանկություն չունեմ մեկնաբանել իր կողմից հնչեցրած բոլոր պրիմիտիվ մանիպուլյացիաները եւ սուտը։ Սակայն երկու շատ հատկանշական դիտարկում։
Հուսամ նկատեցիք, որ Փաշինյանը ՈՉ ՄԻ ԽՈՍՔ չասաց Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների մասին, սահմանամերձ խնդիրների լուծման ՀՍՏԱԿ մեխանիզմների եւ մարտավարության մասին, Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունեցող բանակցությունների եւ գործընթացների մասին։
Փոխարենը մենք Փաշինյանի կողմից փաստացի լսեցինք թուրք֊ադրբեջանական քարոզչամեքենայի հիմնական դրույթների շարանը, օրինակ` թուրքերի հիմնական թեզն առ այն, որ «կոմունիկացիաների վերաբացումը տարածաշրջան կբերի խաղաղություն»: Հողատու Փաշինյանը բառացի կրկնեց նույնը, ինչ ասում է Էրդողանը եւ Ալիեւը։ Չեմ ուզում հակադարձել այդ թուրքական հիմարագույն եւ հակահայկական թեզերին, բայց ախր էս մարդը բոլորին լրիվ գժի տեղ է դրել:
Իրականում Փաշինյանը եւ փաշիստները արդեն չգիտեն, թե ինչպես պտտացնեն իրականությունը, որ մի կերպ արդարացնեն իրենց թուրքահաճո եւ հակահայկական քաղաքականության արդյունքները եւ ընթացքը։ Մի բան այսօր կրկին վերահաստատվեց՝ այս իշխանությունը շա՜տ շուտով հեռանալու է, դա պարզից պարզ է», - այս մասին գրում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելում. «Բա «Իսկանդերի» պայթելու/չփայթելու պատմության հետեւանքները պատկերացնում եք ժողովուրդ ջան»։