Դիմակ կրելու վերաբերյալ առողջապահության նախարարի հորդորը վերաբերում է նաև Նիկոլ Փաշինյանին և Արսեն Թորոսյանին Պատրա՞ստ է առաջնորդել Հայրենիքի փրկության շարժումը. պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը Երեկ Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ «Կորոնավիրուսով կրկնակի վարակումը բացառված չէ». Հայաստանում կորոնավիրուսային վիճակը կրկին անհանգստացնող է Սա քաղաքական հետապնդում է, չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը, ոչ մի ցուցմունք չեմ տալու. Վազգեն Մանուկյան Իրանում հայտնված մեր Boeing-ը վերադարձվե՞ց Հայաստան. Գագիկ Համբարյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 491, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 173 307 է, մահվան դեպքերինը՝ 4028 «Իմ քայլը» և հարակից պատգամավորների հարցերի որակը բացահայտեցին նրանց իրական վերաբերմունքը մեր պետության և Սահմանադրության նկատմամբ. Արա Զոհրաբյան «Մեզ ներողություններ պետք չեն, մեզ մեր զավակներն են պետք». Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումը Օրվա խաղերի անոնս


Կապուտիկյան. ճառագող էներգիա

Մշակութային

Այսօր "Իրավունքը" հյուրընկալվել է ԳԱԹ մասնաճյուղ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ տուն-թանգարանում: Թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը մեզ հետ կիսվեց Սիլվա Կապուտիկյանի մասին հուշերով:

Կապուտիկյանի փոքր ննջարանը մի այլ ձգողականություն ունի: Բայց տեսնում եմ` այս նեղլիկ մահճակալի վրա է քնել բանաստեղծուհին: Ինչո՞ւ չի գնել հարմարավետ մահճակալ: Նա ուներ այդ հնարավորությունը:

– Իրավացի եք, մեր թանգարանի ամենաձգող հատվածը բանաստեղծուհու ննջարան է, եւ եթե ոչինչ չպատմենք էլ, յուրաքանչյուր այցելու կասի, որ այստեղ յուրահատուկ էներգիա է զգում: Բայց ինչպես նկատում եք, սա նաեւ աշխատասենյակ է` իր զորավոր սեղանով, եւ հենց այստեղ է գաղտնիքը: Կապուտիկյանը այս պատերի մե՛ջ էր ստեղծագործում, եւ նրա էներգիան մի այլ ձեւով ճառագում է հենց ա՛յս սենյակում:

Нет описания.

Ի դեպ, շատերն են զարմացած կանգ առնում Ձեր նշած նեղլիկ մահճակալի մոտ: Տուն-թանգարանի հիմնադիր-տնօրեն Ռաֆլետա Հաջյանը` բանաստեղծուհու զարմուհին, պատմում էր, որ Կապուտիկյանի 90-ամյակի օրը` թանգարանը բացելուց հետո, նախագահ Սերժ Սարգսյանը երկար կանգնել է անկողնու մոտ եւ հարցրել. "Այս փոքր տե՞ղն է քնել, այս նեղլիկ մահճակալի վրա՞": Տիկին Ռաֆլետան էլ շտապել է ասել, որ բանաստեղծուհու համար կարեւորը վարագույրներն էին` խորշը մթնեցնող թանձր ծածկոցները, որ ցերեկները գոնե մի երկու ժամ քներ:

Нет описания.

Գիշերները չէ՞ր քնում:

– Ո՛չ, մեծ գրասեղանի մոտ, թղթերի մեջ խորասուզված, նա ամբողջ գիշեր գրում ու գրում էր, տառապում ազգի ցավերով: 88-ի սումգայիթյան եղեռնագործությունից հետո նա ընդհանրապես կորցրեց քունն ու հանգիստը: Նամակներ էր ուղարկում տարբեր հասցեներով, ներկայացնում իրականությունը եւ աշխարհի առաջադեմ մարդկանցից պահանջում արդարություն: Նա Արցախյան հարցի լուծում էր ուզում` ակնկալելով, որ աշխարհը աչք չի փակի 70 տարի ձգվող ստի ու կեղծիքի դեմ, եւ որ մարդկությունը վերջապես կդատապարտի ադրբեջանական ճորտատիրությունը` Արցախը վերամիավորելով մայր Հայաստանին:

Սերժ Սարգսյանը, իհարկե, տեղյակ էր այդ ամենից: Նա կարդացել էր այս ծանր գրասեղանին գրված հոդվածները եւ խորապես հարգում ու մեծարում էր Կապուտիկյանին: Այնուամենայնիվ, նա տխուր է հեռացել: Իր գնալուց հետո երբ մտանք արդեն թանգարան կոչվող մեր հարազատ հարկը, ասացին, որ նախագահը մի տեսակ կոտրված է եղել: Երեւի պատկերացրել է, թե հզոր բանաստեղծուհին ի՞նչ ծանր տվայտանքներ է ունեցել ամեն մի հոդված ու բանաստեղծություն գրելիս…

Ասեմ նաեւ, որ Կապուտիկյանը, անտարակույս, ամեն ինչ կարող էր անել իր բարեկեցության համար, ոչ միայն մեծ մահճակալ, այլեւ մեծ տուն կարող էր գնել, որովհետեւ աշխարհի տարբեր կողմերից բարձր հոնորարներ էր ստանում: Սակայն շատ քիչ բաներից օգտվեց: Նա ամեն ինչ անում էր իր ժողովրդի համար, իսկ վերջին տարիներին բոլոր եկամուտները սկսեց ուղարկել բանակ` մեր զինվորներին, եւ երբեք որեւէ տեղ չբարձրաձայնեց այդ մասին:

Нет описания.

Կենդանության օրոք բանաստեղծուհու բնակարանը վերանորոգելու փորձեր եղե՞լ են:

– Այո, բայց ընդամենը հիշեցման կարգով, այն էլ 2003 թվականին: Հիշեցնողը ես էի, մերժողը` ինքը` արդեն 84-ամյա բանաստեղծուհին: Բնակարանը նա նորոգել էր ընդամենը մեկ անգամ` 1976-ին եւ, պետք է ասել, մեծ բծախնդրությամբ` ճարտարապետական բնատուր ձիրք եւ նուրբ ճաշակ դրսեւորելով: Շատերի համոզմամբª սա Երեւանի ամենագեղեցիկ տունն էր, բայց մութ ու ցուրտ տարիներին այստեղ էլ վառարան վառվեց, պատերի ճաքերը խորացան, եւ պատկերը փոխվեց դեպի վատը: Լրագրողական տարիներիս հաճախ էի գալիս իր մոտ, շատ հարցեր էինք արծարծում, եւ երբ իմացա, որ ուզում է բնակարանը թանգարանի վերածել, հարցրի` չարժե՞ հողի վրա այգով հարմար տան հետ փոխանակել կամ գոնե վերանորոգել այս մեկը: Նա օրորեց գլուխը եւ անսպասելի հարցրեց. "Դու առաջնագիծ գնացե՞լ ես": Ամաչելով ասացի` շուտով գնալու եմ: Ասաց. "Գնա՛ եւ տե՛ս, թե բանակը որքան խնդիրներ ունի: Զինվորները կարգին կոշիկ չունեն: Հիմա ես 40 զույգ սապոգ եմ պատվիրել Նոյեմբերյանի ուղեկալի համար": Այդպիսով նա փակեց տան վերանորոգման թեման, եւ ես ստիպված լռեցի: Ստիպված, որովհետեւ գիտեի եկող հոնորարների ու դուրս գնացող նվիրատվությունների մասին, բայց այն, ինչ պարզվեց մահից հետո, ուղղակի վեր էր իմ պատկերացումներից: Ծրարների մեջ փակված անդորրագրերից իմացանք, որ Սփյուռքից եկող հոնորարներն ու օժանդակությունները նա մեծ մասամբ ուղղել էր բանակին ու Արցախին եւ իրեն գրեթե ոչինչ չէր պահել: Անհաշիվ էին նաեւ կարոտյալ ընտանիքներին, մանկատներին, ծերանոցներին, մայրության ֆոնդերին, երկրաշարժից եւ այլ աղետներից տուժածներին ուղղված օգնությունները: Իսկ հապա դեղորայքի ու տաք ճաշերի այն չգրված-չնշված բազմաթիվ կապոցնե՞րը, որ նա ուղարկում էր հիվանդ գրողներին ու նրանց ընտանիքներին… Իրենց հուշերում շատերն են խոստովանել կապուտիկյանական հոգու շռայլությունների մասին եւ պատմել, թե բանաստեղծուհին ինչպես էր մեծ գումարները առու-առու բաշխում կարոտյալներին: Այսօրª անգամ պատերազմական վիճակում, շատերի համար մեծ գումարները, ցավոք, միայն կուտակելու, հարստություն դիզելու եւ այլոց ցուցադրելու համար են…

Нет описания.

Իսկ վերանորոգման աշխատանքնե՞րը

– Վերանորոգման աշխատանքների համար 10 տարի հերթի մեջ էինք, եւ մեր հերթը չէր հասնում: Եթե 2019 թվականը` 100-ամյակի տարին բաց թողնեինք, ուրեմն մի 10 տարի էլ պիտի սպասեինք: Օգնեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, հետո միացան նաեւ Կապուտիկյանի հարազատներն ու երկրպագուները: Ես նամակներ գրեցի տարբեր ուղղություններով, եւ մեզ աջակցեցին Ավստրալիայում ապրող նրա հորեղբոր թոռը` Էդուարդ Կապուտիկյանը, Գերմանիայում ապրող Մհեր Բեգլարյանը, Երուսաղեմից` բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանը, մոսկվաբնակ մեր հայրենակից Ռուսլան Միսկարյանը եւ էլի ուրիշներ: Ուղարկված գումարները հավաքեցինք եւ այս մեծ` 160 քմ տարածքով բնակարանի վերանորոգումը, փառք Աստծո, կարողացանք հասցնել ավարտին: Վերջին պահին մեզ օգնության ձեռք մեկնեց արցախցի բարեգործ Յուրա Ղազարյանը, իսկ "Դոմուս" ընկերության տնօրեն Արմեն Մուրադյանը իր կողմից ապահովեց թանգարանի ջեռուցումը, եւ 11 տարվա ցուրտ ձմեռներից հետո մեր անձնակազմը վերջապես սկսեց աշխատել տաք պայմաններում:

Բայց թանգարանը պետք է ասոցացվեր Սիլվա Կապուտիկյան անձի հետ եւ 10 տարի հերթի չդրվեր: Հենց դրանով է երեւում հարգանքը գրողի նկատմամբ:

– Ի՞նչ կարող եմ ասել: Մտեք պոեզիայի ցանկացած կայքէջ եւ տեսեք, թե Կապուտիկյան անունը ինչ մեծ շրջանառության մեջ է: Ռուսական կայքերից մեկում նույնիսկ հարցուպատասխաններ գտա նրա ամբողջական բանաստեղծություններով: Նրա անունը հենց այսօր շատ բարձր է հնչում Ռուսաստանում, բայց մենք չենք էլ փորձում կապեր ստեղծել, գուցե որովհետեւ պետք է ջանքեր թափենք նրանց Մշակույթի նախարարության, Գրողների միության եւ էլի որոշ կառույցների հետ: Ամեն գործի մեջ մարդ պետք է կռանա, որ բարձրանա: Այդ կռանալու պահը ոչ ոք չի ուզում ստանձնել: Ինքս պատրաստ եմ ամեն ինչով սատարել նման գործերին, բայց հերիք է գնալ պետական որեւէ դուռ եւ տեսնել, որ յոթ կողպեք է կախված ամենամիջին, ամենաչկայացած պաշտոնյայի դռանը:

Միգուցե այդ պաշտոնյաները չեն կարդում պոեզիա, բախտի բերումով են նստում աթոռներին, եւ դրա համա՞ր են տարիներով անտեսվում թանգարանների հարցերը:

– Ուրիշ բնագավառների մասին թող իրենց մասնագետները խոսեն, բայց մշակույթի հարցը պարզից էլ պարզ է, որ անտեսված վիճակում է: Միլիոններով պարգեւավճար ստացող պատգամավորները գոնե մի անգամ մտահոգվե՞լ են, թե ինչ ողորմելի` նվազագույն աշխատավարձ է սահմանված մշակույթի բուն գործիչների եւ արժեքները պահպանող նվիրյալների ու գիտնականների համար: Իսկ գուցե կարծում են, որ նվիրյալ կոչվածը հենց նրա համար է, որ անտեսվի ու մոռացվի՞: Խոսենք հենց բանաստեղծուհու մասին: Սիլվա Կապուտիկյանի նման բացառիկ, արդի մեծություն կերազեին ունենալ աշխարհի բոլոր ազգերը, իսկ մերոնք թեթեւ ձեռքով կարող է նաեւ չնկատելու տան նրա 100-ամյակը եւ պետական մակարդակի մի երեկոյի էլ չարժանացնեն: Եկեք խոստովանենք, որ 2019-ին մեր զույգ թանգարանների` ԳԱԹ-ի եւ Կապուտիկյանի տուն-թանգարանի, ինչպես նաեւ Մայր Աթոռի ջանքերով կազմակերպված միջոցառումները ամենեւին չեն փրկում պետական կառույցներին իրենց թերացումներից, որովհետեւ համայն հայությունն է զրկվում մեծ երեւույթներից: Եկեք խոստովանենք, որ հենց այստեղից է սկսվում նահանջըª հայկականության տեղատվությունը, որովհետեւ արդի մշակույթը անտեսվում է, եւ այլեւս չի պտտում կյանքի թափանիվը: Մինչդեռ ժամանակին Կապուտիկյանը ահ ու դող էր ազդում իր աջ թեւի հարեւանի վրա, որի անունը Ռոբերտ Քոչարյան էր, պատկառանք էր ազդում ձախ թեւի հարեւանի վրա, որի անունը Ֆադեյ Սարգսյան էր, էլ չենք խոսում դիմացի հարեւանների` Ազգային ժողովում նստողների մասին, որոնցից առաջ Կենտկոմի ազդու ղեկավար Կարեն Դեմիրճյանն էր: Իմիջիայլոց, բրեժնեւյան տխրահռչակ դեպքերի ժամանակ Դեմիրճյանն ասել էր` ի՞նչ պատասխան եմ տալու Սիլվա Կապուտիկյանին, եթե պետական լեզուն հանկարծ դարձնեն ռուսերենը…

Կապուտիկյանի պահանջները ղեկավարների նկատմամբ միշտ արդարացի ու մեծ էին, եւ բոլորն էին խոնարհվում նրա ճշմարտության առջեւ: Հիմա թանգարանը, այսինքն` նրա տունը, դարձյալ մեծ եռանկյունու` պետական երեք հսկա կառույցների միջեւ է, բայց ո՞ր մի բարձրաստիճան պաշտոնյան կամ պատգամավորների խումբը մտածեց, որ գոնե մեկ անգամ այցելի թանգարան, զգա Կապուտիկյանի շունչը, քայլի նրա ճանապարհով: Եվ մի՞թե սա չէ անհաջողությունների սկիզբն ու պատճառը: Չտեսնելով, չիմանալով մեծը` մենք մասնատվում ենք մանրուքների մեջ:

Ի՞նչ կասեք "Ապստամբություն" բանաստեղծության մասին:

– "Ապստամբություն" բանաստեղծությունը Կապուտիկյանը սկսել էր դեռեւս 2003 թ. դեկտեմբերին, բայց ավարտին հասցրեց 5 ամիս անց` 2004-ի ապրիլի 12-ի ծանր երեկոյից հետո, երբ ժողովուրդը բողոքի ցույցով փորձեց մոտենալ նախագահական շենքին, իսկ նրա դեմ փշալարեր ու ջրցան մեքենաներ հանվեցին, ու հնչեցին կրակոցներ: Բանաստեղծուհին այս ամենը տեսավ իր պատշգամբից, ընդվզեց ու աղաղակեց, սակայն նրա ձայնը խլացավ թանձր աղմուկի մեջ, եւ նա գրեց Ռոբերտ Քոչարյանի դեմ: Ճիշտ է, անձնավորված անուն չի տալիս, բայց այդ օրվա իշխանության դեմ է գրել: Բանաստեղծության հետ նա երկրորդ նախագահին վերադարձրեց "Մեսրոպ Մաշտոց" բարձրագույն շքանշանը, որ ստացել էր 1999-ին` իր 80-ամյակի առթիվ: Սակայն հանուն ճշմարտության պետք է ասել, որ սա ամենը չէ: Կապուտիկյանը ՀՀՇ-ական ղեկավարների հետ էլ խոր տարաձայնություններ ուներ: 1990 թ. մայիսին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը "Հայք" թերթում տպագրեց հայ մտավորականներին ուղղվածª "Պատվերը կատարված է. սպասեք շքանշաններին" հոդվածը, ակնարկը ուղիղ Կապուտիկյանին էր ուղղել: Բայց Կապուտիկյանը պալատական երգիչ երբեւէ չէր եղել եւ որեւէ շքանշանի մասին չէր էլ մտածել: Նա մեծագույն պարգեւների արժանացել էր իր վաստակի համար` սկսած երիտասարդ տարիներից: Նրան մեծարել էին բոլոր ժամանակներում, շատ դեպքերում` լրիվ օտարները, ու ճիշտ կլիներ, որ մեր ղեկավարները ոչ թե ակնարկներով թունավորեին նման մեծության վաստակած ծերությունը, այլ արժեւորեին ու ներկայացնեին Նոբելյան մրցանակի, ինչպես վարվում են օտարները իրենց մեծությունների հետ: Դրանից հետո` կարճ ժամանակ անց, երբ, ավա՜ղ, իրականացան Կապուտիկյանի վախերը, եւ սկսվեց առավել սարսափելին` Հայաստանի հայաթափումը, նրա հոգին անասելի ձեւով սկսեց ցավել, բայց գործը երբեք չլռեց: "Իրավունք" թերթում, որը նրա սիրելի թերթն էր, նա շատ հոդվածներ գրեց հենց այս թեմաներով:

Կապուտիկյանը նաեւ մեղադրում էր, որ քանդեցին սովետական կարգերը:

– Նա այդ ամենին նայում էր Մոսկվայում բազմաթիվ անգամներ եղած եւ կայսրությունը լավ ճանաչող մարդու աչքերով ու շատ լավ գիտեր, թե ինչ է սպասվում մեզ: Նա փակ աչքերով անգամ տեսնում էր քանդվող երկրի փլատակների տակ մնալը, արդյունաբերության կորուստը, պատիժների ենթարկվելը, աղքատությունը, հուսահատությունը, բայց չէր պատկերացնում ավելի մեծ ցավը` արտագաղթը: Ցավոք, Ամերիկյան դեսպանատունը հենց աչքի առաջ էր` Բաղրամյանի վրա, եւ Կապուտիկյանն ուղղակի սկսեց ողբերգություն ապրել` արտագաղթողների հերթերը տեսնելով: Մի անգամ` 1993 թվականի խոր ձմռանը, առատ ձյուն էր եկել, եւ ժողովուրդը մեծ դժվարությամբ իծաշարուկ քայլում էր Երեւանի երկար փողոցներով, քանի որ տրոլեյբուսի գծերը անընդհատ կտրվում էին, իսկ ավտոբուսների մասին խոսք չկար, քանի որ վառելիք չկար: Ինքը` Կապուտիկյանն էլ Բաղրամյանի թեք բարձունքով, քանի տեղ կանգնելով, մի կերպ հասել էր տուն եւ ինձ կանչեց ու ասաց, որ ձայնագրիչով ներկայանամ: Ղեկավարներին հղելիք կարեւոր խոսք ուներ: Երբ գործը սկսեցինք, շատ ուղիղ ասաց. "Եթե Շահ Աբասի մասին խոսք բացվի, բոլորը միայն դաժանություններից կխոսեն: Իսկ որեւէ մեկը մտածե՞լ է գոնե Շահ-Աբասի չափ մտնել ժողովրդի մաշկի մեջ: Նա դերվիշի շորեր էր հագնում, պտտվում շուկաներում, մտնում մարդկանց մեջ եւ իմանում, թե որ տանն են սոված, որտեղ հիվանդներ կան, մարդիկ ինչի կարիք ունեն, հետո իր նազիր-վեզիրներով օգնություն էր ուղարկում: Մերոնք իրենց կառավարական մեքենաների սեւ ապակիներից չեն տեսնում անգամ հղի կանանց, որ Բաղրամյանով տուն հասցնեն"…

Այս տարի ի՞նչ ծրագրեր ունեք:

– Տուն-թանգարանի աշխատանքները երբեք չեն սպառվում, քանի որ Կապուտիկյանը մեծ ժառանգություն է թողել եւ կտակով ու տեսագրությամբ բոլորին զգուշացրել է ոչինչ չպակասեցնել ու նաեւ հանիրավի ոչինչ չավելացնել: Այժմ, մայր մատյանի պահանջներին համապատասխան, մենք կրկին եղած նյութերն ենք կարգավորում, նորից չափագրում բոլոր ցուցանմուշները, գնահատում վերանորոգման ենթակա իրերը: Կանգ ենք առել հատկապես հյուրասենյակի կահույքի մաշված աթոռների եւ Սերգեյ Փարաջանովի կողմից նվիրված հին գոբելենի վրա, որոնց նորոգման համար զգալի գումար է հարկավոր, եւ պետք է հովանավորներ փնտրենքª գործն առաջ տանելու, արժեքները փրկելու համար: Մտածում ենք նաեւ Կապուտիկյանի արձակ ստեղծագործությունները տպագրելու, բանաստեղծությունների որոշ շարքեր տարբեր լեզուներով թարգմանել տալու մասին, մեծ ցանկություն ունենք ստեղծելու էլեկտրոնային գրքեր: Ինտերակտիվ աշխատանքների համար շատ կուզենայինք հզորացնել մեր տեխնիկական հնարավորությունները` ձեռք բերել սենսորային էկրան, նկարահանող սարք: Ցավոք, անցյալ տարվա համավարակը թույլ չտվեց, որ մեր մտածած ծրագրերի գոնե հիսուն տոկոսը իրականացնենք, մինչդեռ 100-ամյակի տարում չորս գիրք էինք տպագրել:

Հուսանք` լավագույնը դեռ առջեւում է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ-Հարցազրույցը  կարդացեք  նաեւ«Իրավունք» թերթի վաղվա համարում:

Возможно, это изображение (2 человека и текст)

 

Դիմակ կրելու վերաբերյալ առողջապահության նախարարի հորդորը վերաբերում է նաև Նիկոլ Փաշինյանին և Արսեն ԹորոսյանինՊատրա՞ստ է առաջնորդել Հայրենիքի փրկության շարժումը. պատասխանում է Ռոբերտ ՔոչարյանըԵրեկ Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ«Կորոնավիրուսով կրկնակի վարակումը բացառված չէ». Հայաստանում կորոնավիրուսային վիճակը կրկին անհանգստացնող էՍա քաղաքական հետապնդում է, չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը, ոչ մի ցուցմունք չեմ տալու. Վազգեն ՄանուկյանԻրանում հայտնված մեր Boeing-ը վերադարձվե՞ց Հայաստան. Գագիկ ՀամբարյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 491, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 173 307 է, մահվան դեպքերինը՝ 4028 «Իմ քայլը» և հարակից պատգամավորների հարցերի որակը բացահայտեցին նրանց իրական վերաբերմունքը մեր պետության և Սահմանադրության նկատմամբ. Արա Զոհրաբյան «Մեզ ներողություններ պետք չեն, մեզ մեր զավակներն են պետք». Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումըՕրվա խաղերի անոնսՄԱՐՏԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՕնիկ Գասպարյանին ազատելը հեշտ գործընթաց չէ. Ղազինյանի մեկնաբանությունըՌուս բժիշկները բացատրել են` արդյոք համավարակի պայմաններում կանանց ծաղիկ նվիրելը կարող է վարակի տարածման պատճառ լինելՄարտի 5-ին 24 ժամով կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումըFacebook-ը կվերացնի քաղաքական գովազդի արգելքը NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել ենՆավթի գներն աճել ենԴեռեւս արտահերթ ընտրությունների մասնակցության առումով քննարկում չենք ունեցել. ԻսայանԱրմեն Սարգսյանը հերթական չար կատակն է որոշել խաղալ«Փաստ». Նիկոլ Փաշինյանի «ռենտգենի» պատասխանները«Ժողովուրդ». Ցույցերը՝ վարակի աղբյուր. կորոնավիրուսի դեմ պայքարող կառավարությունը խախտում է կանոնները«Ժողովուրդ». Վճռաբեկի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը ճաշել է Փաշինյանի առանձնատանը. ինչ են պայմանավորվել«Հրապարակ»․ Ո՞վ է կազմակերպել ԲԴԽ նախագահին «պատերին ծեփելու» օպերացիան«168 ժամ»․ Կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ Փաշինյան «Հրապարակ»․ Նախկին ՀՀԿ-ականը կուսակցություն է հիմնումԼարսում կա մոտ 600 կուտակված բեռնատար«Ալիևն ու Փաշինյանը կարծես նույն հոր զավակները լինեն». Ռազմիկ Դավոյան«Հրապարակ»․ Մարուքյան-Փաշինյան հանդիպումը երեկ չի կայացելԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին«Հրապարակ». Ով կփոխարինի Օնիկ Գասպարյաին«Փաստ»․ Փաշինյանին ու իր թիմին պետք է, որ Հայաստանը բանակ չունենա«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետՍասուն Միքայելյան. Ես հո Փաշինյանին չեմ պահում. բա ի՞նչ ես անում«Փաստ»․ Իշխանությունը ԶՈՒ ԳՇ պետի թեկնածուի ակտիվ փնտրտուքի մեջ էԷլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներումԻնչո՞ւ է Նիկոլը կառչել աթոռից. Արտակ ԶաքարյանԱնձից հերոս կերտելու սինդրոմը իրավական կատեգորիա չի, այն քաղաքական կատեգորիա էԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՇԱՏ ԹԱՆԿ ՎՃԱՐԵՑԻՆՔ ՄԵՐ ՍԽԱԼՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎՍյունիքը դեռ վտանգված է. ԱզատամարտիկԻնչ խորհուրդ է տվել Ռոբերտ Քոչարյանը որդիներին.Լևոն Քոչարյանը մանրամասնում է«ԻՍԿԱՆԴԵՐԸ» ԿԻՐԱՌՎԵԼ Է ՇՈՒՇԻԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆ«ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ` ԱՆԹԱՔՈՒՅՑ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼԸ ՅՈՒՐԱՏԵՍԱԿ «ՄԵՍԻՋ» Է»Տիգրան Ուրիխանյանի վերջին հարցը «վարչապետին» (Տեսանյութ)ՄԱՔՍԱՆԵՆԳ ԾԽԱԽՈՏԻ ԳՈՐԾԸ «ՄԵՌԱ՞Վ»Լուծումը Փաշինյանի կողմից օկուպացված երկրի ղեկավարի պաշտոնն ազատագրելն է. իրավաբանԱդրբեջանի ազգային հերոսըՄեր բանակին ամենաուժեղ հարված հասցնողը եղել է Նիկոլը. Սամվել ՆիկոյանԲԱՄԲԱՍԱՆՔԱլե՛ն, տղերքի արյան վրա կանգնած դմփ-դմփ-հու էիր անում, հետո ո՞նց քնեցիր, տականք. Նազարյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ