Օտարադավան եւ օտարահպատակ «իբրհայերը» դարձել են Հայաստանը քանդելու գործիք
Ներքաղաքական
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են որոշ մանրապճեղ երեւույթներ, որոնց հանձնարարված է վայրահաչել Ռուսաստանի դեմ, ինչպես նաեւ այն հայ ազգային գործիչների դեմ, ովքեր մշտապես եւ հետեւողական եւ ամենակարեւորը` հիմնավորված հանդես են գալիս հայ-ռուսական սերտ համագործակցության օգտին: Որպես կանոն, նման կեղտոտ հանձարարություններ կատարողները կա՛մ աղանդավորներ են, կա՛մ գրանտակերներ, կա՛մ էլ օտար պետություններում ծվարածներ, որոնք այդ ծվարելու իրավունքը ձեռք բերելու համար պատրաստ են կատարել ամենազզվելի դերակատարումները:
Որպես օրինակ կարող ենք բերել տխրահռչակ Գեւորգ Աճեմյանին: Սա նրանցից մեկն էր, ով Նիկոլի կողքին քայլում էր, գոռում էր, ճղվում էր եւ տարածում էր Նիկոլի ստերը: Ինչպես հետագայում պարզվեց, նա այդ պահին միառժամանակ ՔՊ խորհրդի անդամ էր եւ «Կյանքի խոսք» աղանդի կառկառուն ներկայացուցիչ: Իր իսկ խոսքով, սույն արարածը միաժամանակ սերտ շփման մեջ էր Նիկոլ Փաշինյանի, «Կյանքի խոսք» աղանդի ղեկավար Արթուր Սիմոնյանի եւ նույն աղանդի մամլո խոսնակ Արմեն Լուսյանի հետ: Պետք է ենթադրել, որ Գեւորգը ուներ իր առանձնահատուկ դերակատարությունը նարանջագույն հեղաշրջման ընթացքում եւ պատահական չէ, որ հեղաշրջումից անմիջապես հետո նա նշանակվեց վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ իր ենթակայության տակ ստանալով շուրջ 110 աշախատակից: Սակայն ինչպես հետագայում պարզվեց, այդ ընթացքում Գեւորգ Աճեմյանը ուներ նաեւ ԱՄՆ քաղաքացիություն: Այդ փաստը ապացուցում է, որ, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը իրականցավում էր օտարերկրյա քաղաքացիների ու աղանդավորների աջակցությամբ: Սակայն այդ օտարադավան եւ օտարապատկան անձանավորությունը շատ շուտով դուրս մղվեց իր պաշտոնից: Դա եղավ այն ժամանակ, երբ Գեւորգ Աճեմյանի կողմնակիցները եւ իր շրջապատից որոշ տարրեր սկսեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իրենց բռնի, հակաօրինական սրիկայություևնները: Դրանց կազմակերպման համար շատերը կասկածում եւ մեղադրում էին հենց Գեւրոգ Աճեմյանին: «Բոլոր փաստերը հուշում են․ որ հենց Գևորգ Աճեմյանը կամ նրա միջոցով «Կյանքի խոսք» աղանդն է կանգնած «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման թիկունքում», գրում էր այդ օրերին մամուլը։
Պաշտոնը կորցնելուց հետո Աճեմյանը մեկնեց իր հայրենիքը` ԱՄՆ եւ լոսանջելոսյան տարբեր ԶԼՄ-ներով քարոզում էր սեւերի եւ սպիտակների ազգակործան պառակտությունը եւ, իհարկե, վայրահաչում Ռուսաստանի դեմ: Նա նույնիսկ խորհուրդ էր տալիս Նիկոլ Փաշինյանին Ուկրաինայի նախագահ Զելենսկուց սովորել, թե ինչպես պետք է շփվել Պուտինի հետ: Հարց է ծագում, թե ի՞նչ գործ ունի ամերիկացի աղանդավորը նման թեմաների հետ: Բայց չէ` Աճեմյանը բուռն քննադատում է Հայաստանի վարչապետի հանդիպումները ՌԴ ղեկավարի հետ, անվանելով դրանք «տենդագին»: Ու, հավանաբար սրա նմանների խորհուրդները լսելով իր բարոյական չափանիշներով ու մտավոր կարողություններով Գեւորգից առանձնապես չտարբերվող Նիկոլը իրեն թույլ էր տալիս այն պահվածքը, որի պատճառով շատերը գտնում են, որ մենք պարտվեցինք պատերազմում: Նշենք նաեւ, որ Գեւորգ Աճեմյանը արտաբերում էր մոտավորապես նույն բառամթերքը, որը բմորոշ է մնացած սորոսա-թուրքական ու աղանադավորա-նիկոլական խզբզոցներին, թե պետք է ճնշումներ գործադրել Ռուսաստանի վրա (ինչպես չհիշել Նիկոլի հայտնի հայտարարությունը, թե Լավրովը պետք է ադապտացվի նոր Հայաստանին), որ Ռուսաստանը վարում է երկերսանի քաղաքականություն եւ որ հարատեւ են ոչ թե ընկերությունը պետությունների միջեւ, այլ հարատեւ են սեփական շահերը: Դե, այդ թեզը դեռ հայտնի է «Ղարաբաղ կոմիտեի» օրերից:
Սակայն փչացնելով օդը իր գարշահոտ մտավարժանքներով Գեւորգ Աճեմյանը որոշ ժամանակ սսկվեց եւ այդ ժամանակը պատերազմական օրերն էին եւ դրան հաջորդած ժամանակները: Եթե կարծում եք, որ մեր ժողովրդի համար այդ ծանր օրերին «մեծն հայրենասեր, մտածող ու ստարտեգ» Գեւորգ Աճեմյանը իր հայրենի Ամերիկայից արագերոն տեղափոխվեց Արցախ եւ զենքը ձեռքին կանգնեց թուրքի դեմ, ապա խորապես սխալվում եք, նա շարունակում էր մնալ իր տաքուկ թաքստոցում եւ արմավենիների ստվերի տակ նորանոր հանճարեղ մտքեր արտաբերում, թե ինչպես շարունակել փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, խորտակել Հայ Առաքելական եկեղեցին եւ ինչ նոր բաժանարար գծեր գծել հայ ժողովրդի մեջ:
Ահա այս կերպարներից է բաղկացած նիկոլական հեղափոխական չնդռլոյությունը, որոնք օտարահպատակ լինելով քանդում էին ու դեռ շարունակում են քանդել Հայաստանը: Հենց Գեւորգ Աճեմյանի ու նրա նմանների պատճառով մեր երկրի տարածքները փոքրացան, իսկ Եռաբլուրի շիրիմները բազմապատկվեցին: Սակայն սրա նման արարածները հայկական անուն-ազգանունով, բայց օտարադավան եւ օտարահպատակ շարունակում են վխտալ մեր վիրավոր երկրի շուրջը, յուրքանաչյուրը փորձելով եւս մի քար գցել ու ստանալ դրա համար իրենց տերերի կողմից մի շաքարաքլոր:
Ա. Հովհաննիսյան