Արմեն Սարգսյանը չշնորհավորեց Արցախի վերածննդի օրվա առթիվ
Ներքաղաքական
33 տարի առաջ` փետրվարի 20-ին սկսվեց ղարաբաղյան շարժումը, որով ազդարարվեց անկախության համար մղվող պայքարի սկիզբը: Այն մեր պետականության վերականգնման գործընթացի առաջին փուլն էր, ինչը պատմական նշանակություն ունեցավ: Բայց, արի ու տես, որ այս անգամ ՀՀ նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ նույնիսկ մամուլից չէր կարդացել ու լսել, թե ինչ օր է եղել: Օրինակ` ՀՀ նախագահը վերջերս չի մոռացել եւ պաշտոնապես շնորհավորել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանաշվիլին` ծննդյան առթիվ, Լիտվայի նախագահին` իրենց երկրի անկախության օրվա կապակցությամբ, Սերբիայի նախագահին` իրենց պետականության օրվա հետ կապված, ինչպես նաեւ Չինաստանի նախագահին` չինական Նոր տարվա առթիվ: Սակայն, այս շարքում Արցախի վերածնունդն ամենեւնին էլ չի կարեւորել ու հիշատակել Մեծ Բրիտանիայից վերջերս վերադարձած Արմեն Սարգսյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ