Նիկոլն իրականացրեց այն, ինչ ասել էր Տեր-Պետրոսյանը
Ներքաղաքական
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ գնահատմամբ` Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում շարունակում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարական գիծը: Նա մասնավորապես հիշեցրեց 1990-ական թվականներին Տեր-Պետրոսյանի հնչեցրած հայտնի միտքը:
– Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, եւ մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է: Հիմա սա արեց նույն բանը: Սա իրականացրեց այն, ինչ ասել էր նա: