Զինված տղամարդը վեճի է բռնվել դատարանում․ փաստաբան Տիգրան Սարգսյանը Երևանում 365 կիլոգրամ հերոին է հայտնաբերվել, որի արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է Լուրջ հիմքեր կան ենթդրելու, որ այդ պարտությունը ծրագրված էր. Ռոբերտ Քոչարյան ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՏԻՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ Դիմակ կրելու վերաբերյալ առողջապահության նախարարի հորդորը վերաբերում է նաև Նիկոլ Փաշինյանին և Արսեն Թորոսյանին Պատրա՞ստ է առաջնորդել Հայրենիքի փրկության շարժումը. պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը Երեկ Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ «Կորոնավիրուսով կրկնակի վարակումը բացառված չէ». Հայաստանում կորոնավիրուսային վիճակը կրկին անհանգստացնող է Սա քաղաքական հետապնդում է, չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը, ոչ մի ցուցմունք չեմ տալու. Վազգեն Մանուկյան Իրանում հայտնված մեր Boeing-ը վերադարձվե՞ց Հայաստան. Գագիկ Համբարյան


ՈՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏՆԻԿՈԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Միջազգային

Փետրվարի 20-ին կայացած հանրահավաքում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը այն բանախոսն էր, ով փորձեց տալ այն հարցի պատասխանը, թե Նիկոլին հեռացնելու դեպքում ի՞նչ ծրագրային քայլերով են պատրաստվում երկիրը հանել ներկա խայտառակ իրավիճակից: Ասում ենք՝ փորձեց տալ, քանի որ ուղին, որը մասնակիորեն ներկայացրեց պարոն Մանուկյանը, մի շարք խորքային հարցեր են առաջ քաշում, որոնց պատասխանները, ուզում ենք հուսալ, շուտով կտրվեն:

 

«ՄԵՐ ՏՈՒՆԸ ՄԵՐ ՁԵՌՔՈՎ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԵՆՔ»

Այսպես, հայաստանյան իրավիճակը փոխելու թիվ 1 քայլը պարոն Մանուկյանը համարում է Նիկոլի հեռացումը. «Այս վիճակից դուրս գալ կա նախապայման՝ այս վարչակազմը պետք է դուրս շպրտվի: Դրանից հետո կսկսվեն այն իրական քայլերը, որոնք պետք է կատարվեն...»: Միանշանակ, այլ տարբերակ պարզապես չկա: Իսկ ի՞նչ պետք է անել դրանից հետո: Ըստ Մանուկյանի. «Նախեւառաջ պետք է արագորեն վերակառուցել մեր բանակը, ապահովել մեր անվտանգությունը. մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ՝ հայկական զորքերը...»:

Մինչ մյուս թեզերին հասնելը՝ նախ կենտրոնանաք ասվածի վրա: «Պետք է արագորեն վերակառուցել մեր բանակը»: Երկրորդ կարծիք չի կարող լինել, բայց հարց է ծագում՝ ի՞նչ միջոցներով, այն էլ՝ «արագորեն»: Նախապատերազմյան մակարդակին հասնելու համար միլիարդներ են պետք: Ընդ որում, նախապատերազմյան մակարդակը, ինչպես պարզվեց, բավարար չէ. պետք է ունենալ տեխնոլոգիապես շատ ավելի հագեցված բանակ եւ, բնականաբար՝ համարժեք միջոցներ: Այս հարցը, թերեւս, կարելի է լուծել. եթե ՌԴ-ն (եթե անգամ տեսականորեն կա մեկ այլ երկիր, որը կարող է փոխարինել ՌԴ-ին, ապա թող մատնանշվի) ցանկանա, ապա հայաստանյան բանակի տեխնիկական հագեցվածության խնդիրը կլուծվի: Սակայն ի՞նչ ասել է՝ «ոչ թե ռուսական, այլ՝ հայկական զորքերը», տարօրինակ կերպով նման չէ՞ վաղ ժամանակների տխրահռչակ կոչին՝ «Մեր տունը մեր ձեռքով պետք է կառուցենք»: Կառուցեցի՞ք: Չմոռանանք, անցած 30 տարիներին ունեցել ենք անվտանգության այլ դոկտրին. Հայաստանի անվտանգությունն ապահովել է ե՛ւ հայկական, ե՛ւ ռուսական բանակը՝ ի դեմս նախ Հայաստանում ռուսական ռազմաբազայի, ապա ՀԱՊԿ-ի եւ այլն: Այդ մասին, ի դեպ, պարզ կերպով ասաց նաեւ ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին հայտնի հարցազրույցում: Հիմա, եթե առաջարկվում է, որ հետայսու պետք է ապահովեն «ոչ թե ռուսական, այլ՝ հայկական զորքերը...», նշանակում է, որ շնորհակալություն ենք հայտնում եւ հրաժարվո՞ւմ, ասենք, ռուսական ռազմաբազայից: Այդ տրամաբանությամբ, եթե այդ ռազմաբազան չի ապահովելու մեր անվտանգությունը, ապա ինչո՞վ է զբաղվելու Հայաստանում, հումանիտար ծրագրերո՞վ: Ընդ որում, այս հարցերն էլ ավելի են շատանում, հաշվի առնելով նաեւ պարոն Մանուկյանի այս միտքը: Նախ ընդգծելով, թե՝ «Ոչ մեկս համաձայն չենք նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետ, բայց չենք կարող չեղարկել, որովհետեւ դրա հետեւում կանգնած է պատերազմ, որը մեզ պետք չի, եւ որին մենք հիմա պատրաստ չենք... Բայց  կգա ժամանակը, եւ այդ փաստաթուղթը կփոխվի էապես», պարոն Մանուկյանը հավելեց. «Մի բան փաստաթղթում արդեն պետք է փոխել: Այն ճանապարհները, որոնք անցնելու են Զանգեզուրով, Հայաստանի տարածքի բոլոր ճանապարհները պետք է վերահսկվեն միայն ու միայն Հայաստանի կողմից: Ոչ մի ուրիշ պետություն իրավունք չունի վերահսկել մեր ճանապարհները»: 

Ոչ մի ուրիշ պետություն ասելով՝ բնականաբար, նա փաստացի նկատի ունի ՌԴ-ին: Եվ քանի որ «արդեն պետք է փոխել», ապա ենթադրելի է, որ եթե պարոն Մանուկյանը ժամանակավորապես զբաղեցնի վարչապետի պաշտոնը, եռակողմ համաձայնագրի այդ կետից անմիջապես կհրաժարվի: Եվ պարզ հարց. իսկ մեր սեփական ո՞ր ուժերով է պատրաստվում ապահովել, օրինակ, դեպի Կապան տանող ճանապարհը: Կամ եթե ռուսական բանակին խնդրում ենք չզբաղվել ճանապարհների անվտանգության հարցերով, այդ դեպքում կգործի՞ եռակողմ համաձայնագրի այն կետը, որը միտված է Ադրբեջանին՝ Նախիջեւանի հետ եւ Հայաստանին՝ արտաքին աշխարհի հետ երկաթուղային կապի ապահովմանը: Հարցը հետեւյալն է. եթե հրաժարվում ենք այն դրույթից, որն անվտանգության խնդիրը դնում է ռուսների վրա, ապա դա գործնականում չեղարկում է ողջ համաձայնագիրը: Այն պարզ պատճառով, որ դրանից հետո որեւէ ադրբեջանական գնացք մեր երաշխիքով եւ որեւէ հայկական գնացք՝ ազերիների երաշխիքով հաստատ սահմանը չի հատելու: Այս ամենի փոխարեն անգամ նիկոլյան պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը պաշտոնապես խոսում է ռուսական ռազմաբազայի ընդլայնման, հայաստանյան բանակի վերակառուցմանն օժանդակելու եւ բազայի որոշ ստորաբաժանումներ Հայաստանի արեւելյան սահմաններին տեղակայելու մասին. «Բազայի կարողությունների ընդլայնումն ինքնաբերաբար ենթադրում է համատեղ խմբավորման ներուժի ստեղծում, որը երկկողմանի հիմունքներով գործում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում...»: Եվ դա ասում է այն իշխանության ներկայացուցիչը, որն ամբողջ ուժով դիմադրում էր Ռուսաստանի ներկայությանը մեր տարածաշրջանում: Մի խոսքով, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության տեսլականը ՀՀ անվտանգության վերաբերյալ առաջացնում է ավելի շատ հարցեր, քան տալիս դրանց պատասխանը:

 

ԷԼԻ «ՍՏԱՄԲՈՒԼՆ ԱՐՅԱՆ ԾՈ՞Վ»

Առավել եւս, երբ կա նաեւ այս հարցը. իսկ հետաքրքիր է, ինչո՞ւ է ընդդիմությւոնն այսքան հեշտ հրաժարվում ռուսների մասնաբաժնից մեր անվտանգության համակարգի մեջ: Ու հենց այն մասնաբաժնից, որը, ի վերջո, չմոռանանք, առաջին հերթին ուղղված է թուրքական ուղղությամբ: Ընդ որում, դրանից հետո առաջարկելով հետեւյալ ռազմավարությունը. «Մեզ արագորեն պետք է վերականգնել մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ: Դա ոչ միայն ՌԴ-ն է, այլեւ Իրանը, Չինաստանը, որոնց հետ փչացրել ենք հարաբերությունները, եւ ընդհանրապես ցանկացած ուժ, որը պայքարում է Թուրքիայի ագրեսիայի դեմ...»: Դեռ մի կողմ թողնենք, որ ռուսական աջակցությունից հրաժարվելն ու «ՌԴ-ի հետ արագորեն հարաբերություններ վերականգնելը» կարող է միմիանց հակաս են: Մի կողմ թողնենք նաեւ այն, որ Վ. Մանուկյանի շարադրածից այն տպավորությունն է առաջանում, որ ՌԴ-ն դաշնակիցներից մեկն է՝ հավասարազոր Իրանին, Չինաստանին եւ այլն: Այն դեպքում, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտնի հարցազրույցում բոլորովին այլ տոնայնություն կար, որ Հայաստանի համար ՌԴ-ն բոլորովին այլ, միանգամայն առանձնահատուկ դեր ունի՝ գլխավոր դաշնակցի: Սակայն հանրահավաքում հնչած խոսքից այն տպավորությունն է առաջանում, որ մեր դաշնակցային հարաբերությունները պետք է ձեւավորել մեկ գործոնից ելնելով՝ ովքեր «պայքարում են Թուրքիայի ագրեսիայի դեմ»: Այսինքն, ըստ Վ.Մանուկյանի. «Այն պետությունները, որոնք պայքարում են Թուրքիայի ագրեսիայի դեմ, իրենք մեր բնական դաշնակիցներն են»: Որպես օրինակ. «Փետրվարի 11-ին Աթենքում տեղի ունեցավ ժողով, հավաքված էին այն պետությունները, որոնք համախմբված են Թուրքիայի ագրեսիայի դեմ: Այդտեղ ե՛ւ Կիպրոսն էր, ե՛ւ Հունաստանը, ե՛ւ Ֆրանսիան, ե՛ւ Էմիրատները, շատ պետություններ կային... Անելիք շատ կա»:

Եվ այստեղից մեկ պարզ հարց. իսկ նույն Ֆրանսիան, բացի հակաթուրքական հռետորաբանությունից, գոնե մեկ հատիկ փամփուշտով մեզ օգնե՞ց վերջին պատերազմի ժամանակ, որ հիմա պատրաստակամություն ենք հայտնում նրա հետ հակաթուրքական դաշինքի մեջ մտնել: Ընդ որում, նաեւ հաշվի առնելով, որ ինչքան էլ Ֆրանսիան, Հունաստանը, այլ երկրներ եւ Թուրքիան Միջերկրական ծովում հակասություններ ունեն, սակայն եղել եւ մնում են նույն ռազմական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի կազմում: Վերջապես, եթե մի կողմից առաջարկվում է հրաժարվել ռուսական մասնակցությամբ անվտանգության համակարգից, մյուս կողմից՝ ծայրահեղ թշնամանքի դաշտ մտնել Թուրքիայի հետ, ինչո՞վ է երաշխավորում, որ ռուսների հեռանալու հենց հաջորդ օրը Հայաստանը չի բախվելու Թուրքիայի ռազմական ագրեսիային: Չնայած՝ վստահ ենք, որ այդ դեպքում Ֆրանսիայից, Հունաստանից եւ անգամ թուրքերի դեմ մարտնչող ամերիկամետ քրդերից հսկայական բարոյական աջակցություն կստանանք...

Կարճ ասած, հետնիկոլյան ժամանակաշրջանի մասին ընդդիմությանն այսօր անհրաժեշտ է ձեւավորել եւ ներկայացնել հստակ տեսլական: ընդ որում, այդ թեզերը պետք է արմատապես տարբերվեն նրանցից, որոնք առաջարկում են, օրինակ, «Ծռերը»՝ Հայաստանից հեռանցնել ռուսական զորքը եւ մինչեւ վերջ «քյալլա տալ» թուրքերի հետ: Ի վերջո, «մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ՝ հայկական զորքերը» միտքը, ինչ խոսք, գեղեցիկ տեսք ունի: Սակայն գործնականում դա կդառնա Հայաստանի փրկությո՞ւնը, թե պարզապես ռումանտիկ երազանքներից այն կողմ չի անցնի, այլ հարց է:

ԿԼԻՆԻ՞ ՆՈՐ` ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Իհարկե, պատահական չէ նաեւ, որ մասնավորապես արեւմտյան կամակատար «Ծռերը» հենց այս պահին են ձգտում ծայրահեղորեն սրել Հայաստանի հարաբերությունները միաժամանակ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ՝ Թուրքիայի հետ: Հասկանալու համար բավական է նայել, թե ներկայումս ինչ է կատարվում ՌԴ-ի շուրջ:

Այն, որ ներկայումս Արեւմուտքը գնում է ՌԴ-ի հետ ծայրահեղ սրացման, դժվար չէ տեսնել: Ասենք, ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն այդ մասին արդեն բաց տեքստով է խոսում՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները վատացել են Բելառուսի իրադարձություններին ՌԴ-ի միջամտության, ինչպես նաեւ Նավալնիի պատճառով: Կարճ ասած, ռուսները թշնամի են, քանի որ չեն թողնում իրենց գրավել կամ ներսից պայթեցնել: Իսկ Եվրոպայի հետ ՌԴ-ի սրացումները հասել են այն մակարդակին, որ Սերգեյ Լավրովը բացահայտորեն խոսում է ԵՄ-ի հետ հարաբերություններն առհասարակ դադարեցնելու հնարավորության մասին: Եվ  այդ սրացումներն առավել տեսանելի են Դոնբասում: Ուկրաինայի նախագահ Զելենսկին վերջին ժամանակներս կենտրոնացած է երկու խնդրի վրա: Նա Արեւմուտքի լուռ համաձայնությամբ ակտիվ հարձակումներ է սկսել վարկանիշով իր ղեկավարած «Ժողովրդի ծառա» կուսակցությունից նկատելիորեն առաջ անցած ընդդիմադիր հիմնական ուժի՝ «Հանուն կյանքի ընդդիմադիր հարթակի» դեմ, որը, ըստ փորձագետների, Զելինսկու համար կապահովի բռնատիրական դիրքեր: Միաժամանակ այս օրերին ակտիվորեն Դոնբաս է տեղափոխվում ռազմական տեխնիկա, եւ կա փորձագիտական տարածված պնդում, բռնապետական դիրքեր հաստատելու «դաբրոն» Զելինսկին ԱՄՆ-ից ստացել է հենց դրա համար. ստեղծել միահեծան իշխանություն՝ Դոնբասում նոր պատերազմ սկսելու համար: Միաժամանակ ակնհայտ է, որ ակտիվորեն սրվում է նաեւ Դոնբասի շուրջ ռազմական իրավիճակը, եւ, անշուշտ, պատահական չէր օրերս հնչած ՌԴ նախագահի խոսքն այն մասին, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում Դոնեցկի ու Լուգանսկի չճանաչված հանրապետություններին մենակ չի թողնի: Զուգահեռաբար  ռուսական փորագիտական աղբյուրները եւս խոսում են ամենաուշն այս գարնանը Դոնբասում պատերազմի վերսկսման մեծ հավանականության մասին: Ընդ որում՝ Արցախյան երկրորդ պատերազմի սցենարով: Օրինակ՝ այնպիսի հեղինակավոր փորձագետ, ինչպիսին է Անատոլի Վասերմանը, օրերս հայտարարեց, որ Թուրքիան արդեն իսկ Ուկրաինա է ուղարկել իր զինվորականներին՝ «Բայրաքթար» անօդաչուներով հանդերձ. «Այնտեղ մեծ թվով թուրք զինվորականներ են տեղակայվել: Նրանք, ամենայն հավանականությամբ, կհետեւեն Ուկրաինայի կողմից գնվող թուրքական արտադրության «Բայրաքթար» ռազմական անօդաչուների կիրառմանը»: Ավելի վաղ Դոնեցկի պաշտպանության նախկին նախարար Իգոր Ստրելկովը եւս Թուրքիային անվանել էր Դոնբասի պատերազմի գլխավոր շահառու: Ավելին, որ Անկարան «բացահայտորեն իր հավակնություններն է ներկայացնում Ղրիմի, Սոչիի տարածաշրջանի, Կուբանի նկատմամբ»: Կլինի՞ Դոնբասում նոր պատերազմ, ի՞նչ հետեւանքներով (չնայած, այս հարցում մասնագետները հիմնականում վիճում են, թե քանի օր հետո դոնբասյան ուժերը կհասնեն Կիեւ), թե,՞ այնուամենայնիվ, վերջին պահին Զելենսկին կհասկանա, որ իր մասնագիտությունը ոչ թե ռազմական գործն է, այլ՝ ծաղրածուությունը, դեռ կտեսնենք: Սակայն այս պահին փաստն այն է, որ ռուս-թուրքական հարաբերությունների հերթական սրացման, անգամ հնարավոր բախման լրջագույն հեռանկար կա: Եվ այն, որ նման իրավիճակներում, ինչպես հուշում է պատմությունը, անմիջապես ռուս-թուրքական բախումները տեղափոխվում են նաեւ կովկասյան ճակատ, հենց դա է, որ աչքաթող անելը կարող է Հայաստանի համար կործանարար լինել: Իսկ այն, որ նման իրավիճակում բացահայտ թուրքական «շպիոնները» աշխատում են իրենց վճարողի համար, դա պարզ է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Զինված տղամարդը վեճի է բռնվել դատարանում․ փաստաբան Տիգրան ՍարգսյանըԵրևանում 365 կիլոգրամ հերոին է հայտնաբերվել, որի արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար էԼուրջ հիմքեր կան ենթդրելու, որ այդ պարտությունը ծրագրված էր. Ռոբերտ ՔոչարյանՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԵՑԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՏԻՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆԴիմակ կրելու վերաբերյալ առողջապահության նախարարի հորդորը վերաբերում է նաև Նիկոլ Փաշինյանին և Արսեն ԹորոսյանինՊատրա՞ստ է առաջնորդել Հայրենիքի փրկության շարժումը. պատասխանում է Ռոբերտ ՔոչարյանըԵրեկ Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ«Կորոնավիրուսով կրկնակի վարակումը բացառված չէ». Հայաստանում կորոնավիրուսային վիճակը կրկին անհանգստացնող էՍա քաղաքական հետապնդում է, չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը, ոչ մի ցուցմունք չեմ տալու. Վազգեն ՄանուկյանԻրանում հայտնված մեր Boeing-ը վերադարձվե՞ց Հայաստան. Գագիկ ՀամբարյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 491, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 173 307 է, մահվան դեպքերինը՝ 4028 «Իմ քայլը» և հարակից պատգամավորների հարցերի որակը բացահայտեցին նրանց իրական վերաբերմունքը մեր պետության և Սահմանադրության նկատմամբ. Արա Զոհրաբյան «Մեզ ներողություններ պետք չեն, մեզ մեր զավակներն են պետք». Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումըՕրվա խաղերի անոնսՄԱՐՏԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՕնիկ Գասպարյանին ազատելը հեշտ գործընթաց չէ. Ղազինյանի մեկնաբանությունըՌուս բժիշկները բացատրել են` արդյոք համավարակի պայմաններում կանանց ծաղիկ նվիրելը կարող է վարակի տարածման պատճառ լինելՄարտի 5-ին 24 ժամով կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումըFacebook-ը կվերացնի քաղաքական գովազդի արգելքը NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել ենՆավթի գներն աճել ենԴեռեւս արտահերթ ընտրությունների մասնակցության առումով քննարկում չենք ունեցել. ԻսայանԱրմեն Սարգսյանը հերթական չար կատակն է որոշել խաղալ«Փաստ». Նիկոլ Փաշինյանի «ռենտգենի» պատասխանները«Ժողովուրդ». Ցույցերը՝ վարակի աղբյուր. կորոնավիրուսի դեմ պայքարող կառավարությունը խախտում է կանոնները«Ժողովուրդ». Վճռաբեկի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը ճաշել է Փաշինյանի առանձնատանը. ինչ են պայմանավորվել«Հրապարակ»․ Ո՞վ է կազմակերպել ԲԴԽ նախագահին «պատերին ծեփելու» օպերացիան«168 ժամ»․ Կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ Փաշինյան «Հրապարակ»․ Նախկին ՀՀԿ-ականը կուսակցություն է հիմնումԼարսում կա մոտ 600 կուտակված բեռնատար«Ալիևն ու Փաշինյանը կարծես նույն հոր զավակները լինեն». Ռազմիկ Դավոյան«Հրապարակ»․ Մարուքյան-Փաշինյան հանդիպումը երեկ չի կայացելԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին«Հրապարակ». Ով կփոխարինի Օնիկ Գասպարյաին«Փաստ»․ Փաշինյանին ու իր թիմին պետք է, որ Հայաստանը բանակ չունենա«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետՍասուն Միքայելյան. Ես հո Փաշինյանին չեմ պահում. բա ի՞նչ ես անում«Փաստ»․ Իշխանությունը ԶՈՒ ԳՇ պետի թեկնածուի ակտիվ փնտրտուքի մեջ էԷլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներումԻնչո՞ւ է Նիկոլը կառչել աթոռից. Արտակ ԶաքարյանԱնձից հերոս կերտելու սինդրոմը իրավական կատեգորիա չի, այն քաղաքական կատեգորիա էԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՇԱՏ ԹԱՆԿ ՎՃԱՐԵՑԻՆՔ ՄԵՐ ՍԽԱԼՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎՍյունիքը դեռ վտանգված է. ԱզատամարտիկԻնչ խորհուրդ է տվել Ռոբերտ Քոչարյանը որդիներին.Լևոն Քոչարյանը մանրամասնում է«ԻՍԿԱՆԴԵՐԸ» ԿԻՐԱՌՎԵԼ Է ՇՈՒՇԻԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆ«ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ` ԱՆԹԱՔՈՒՅՑ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼԸ ՅՈՒՐԱՏԵՍԱԿ «ՄԵՍԻՋ» Է»Տիգրան Ուրիխանյանի վերջին հարցը «վարչապետին» (Տեսանյութ)ՄԱՔՍԱՆԵՆԳ ԾԽԱԽՈՏԻ ԳՈՐԾԸ «ՄԵՌԱ՞Վ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ