«Փաստ»․ Պաշտոնյաներին վիրավորելու կամ զրպարտելու համար տուգանք սահմանելու փաթեթը մշակել և արդարադատության նախարարին են փոխանցել «սորոսական» ՀԿ-ները
Մամուլի տեսություն
«Օրերս հայտնի դարձավ, որ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Քրօրում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծ, համաձայն որի, նախատեսվում է սահմանել, որ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
Ի դեպ, խոսելով այս, ինչպես նաև «չնույնականացված աղբյուրներին» վերաբերող ու նման այլ նախաձեռնությունների մասին՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը «Փաստի» հետ զրույցում մասնավորաբար նշեց. «Երբ նայում ենք այն քաղաքական գործիչների սոցիալական ցանցերի էջերը, լսում քաղաքական ելույթները, որոնք, ի դեպ, նախաձեռնում են օրենսդրական այդ փոփոխությունները, ապա տեսնում ենք, որ ամենաանպատասխանատու խոսքը լսում ենք հենց իրենց շուրթերից։ Իրենք են առաջինը բացասական, անպատասխանատու խոսքի օրինակ ծառայում հասարակության համար»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: