«Փաստ»․ Աբու Դաբիի խայտառակությունը ԲՏԱ նախարարի՝ ոլորտին չվերաբերող գործերով «զբաղվելու» հետևանքն է
Մամուլի տեսություն
«Ինչպես հայտնի է, Աբու Դաբիում անցկացվում է «IDEX 2021» (International Defense Conference & Exhibition) ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև հայկական կողմը՝ ի դեմս բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության։ Բայց մասնակցում է միայն... բուկլետներով: Ճիշտ է, երեկ օրվա ընթացքում նախարարությունը պարզաբանեց, որ առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի, բայց սա առավել ցցուն է դարձնում նախարարության, մեղմ ասած, անպատասխանատու աշխատանքը: Բայց սա զարմանալի չէ մի քանի առումով. նախ՝ նման գործելաոճը բնորոշ է ընդհանրապես այս կառավարությանը, երկրորդ՝ ԲՏԱ նախարարը ավելի շատ զբաղված է այլ գործերով, քան իր ոլորտին վերաբերող:
Ինչ վերաբերում է Աբու Դաբիի խայտառակությանը, դեռևս 2019 թվականին զենք արտադրելու ու ներդրումներ անելու խոստումով կոնկրետ կազմակերպությանը մաքսատուրքից ազատման արտոնություն տալուն, այնուհետ նաև պետության միջոցներից նշյալ կազմակերպությանը գումարներ հատկացնելուն, ապա այս թեմաներին կանդրադառնանք առաջիկայում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: