ԱՄՆ-ն Պեկինի հետ հարաբերությունների կառուցմանը կմոտենա ուժի տեսանկյունից, Փսակի
Միջազգային
ԱՄՆ-ն Չինաստանին մրցակից է համարում և պատրաստվում է Պեկինի հետ հարաբերությունների կառուցմանը մոտենալ ուժի տեսանկյունից: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով երկրի նախագահի խոսնակ Ջեն Փսակիի հայտարարությանը:
Այսպես նա մեկնաբանել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հայտարարությունը, որը գործիչն արել էր Պեկինում Լանտին ֆորումի բացման արարողության ժամանակ: Վերջինս նշել էր, որ Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունները փչացել են ընդհուպ մինչև ամենացածր մակարդակում Դոնալդ Թրամփի առաջնորդությամբ, ԱՄՆ նախկին վարչախմբի մեղավորությամբ: Նախարարի խոսքով՝ երկու երկրները պետք է իրավիճակի շտկման և կապերի բարելավման համար մի շարք քայլեր իրականացնեն:
«Մենք համարում ենք, որ Չինաստանի հետ մեր հարաբերությունները մրցակցություն են իրենցից ներկայացնում: Մենք ուզում ենք դրան մոտենալ ուժի տեսանկյունից: Դա նշանակում է ուժերի կոորդինացում ամբողջ աշխարհի մեր դաշնակիցների հետ, այդ թվում ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի եվրոպացի գործընկերների»,- ասել է Փսակին: