Ավանի փոխթաղապետը կազատվի աշխատանքից
Ներքաղաքական
Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Պողոսյանը, ով նաեւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է դրսեւորել է հանրային գործչին ոչ վայել պահվածք։
Ավանի փոխթաղապետի լկտի պահվածքը ֆեյսբուք սոցիալական ցանցում առաջացրել է բազմաթիվ օգտատերերի զայրույթը։ Irakanum.am-ն է գրում, նշելով, որ այս օրերին հիվանդության պատճառով արձակուրդում գտնվող Պողոսյանն այլեւս աշխատանքի չի վերադառնա։ Կայքի աղբյուրների փոխանցմամբ, վաղը Պողոսյանի դրսեւորած վարքագիծը կդառնա ոչ միայն թաղապետարանում, այլեւ՝ քաղաքապետարանում քննարկման թեմա։ Գրառումից արդեն տեղյակ է թաղապետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Ներսես Պողոսյանը վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Դադիվանքի վանահոր նկատմամբ։ Դրանից առաջ էլ ամենօրյա ռեժիմով ագրեսիվ սպառնալիքներով ու պառակտիչ քարոզով գրառումներ էր անում ընդդիմադիր ուժերի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ այսօր Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր
«Տաքություն, վրես չի եկել։
Սիրտս Արփինե Հովհաննիսյանա ուզում։
Շուտ իջնի նառային չուզի հանկարծ»: