Զգուշացե՛ք «Լունա կահույք» և «Ավա մարկետ» անվանումներով էջերի օգտատիրոջ խարդախություններից. Ոստիկանություն
Հասարակություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումներում քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերի, ինչպես և Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային մարմիններում քննվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մայրաքաղաքի բնակիչ Մարիամ Անանյանը 2018-2020 թվականների ընթացքում կատարել է 3 տասնյակից ավելի խարդախություններ և մինչ օրս շարունակում է խաբեությամբ տիրանալ քաղաքացիների գումարներին։
Մասնավորապես, ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում հանդես գալով որպես «Լունա կահույք» և «Ավա մարկետ» անվանումներով օգտատեր՝ տեղադրում է կահույքի վաճառքի վերաբերյալ կեղծ հայտարարություններ, որոնց արձագանքած անձանց հետ պայմանավորվում է իր նշած հաշվեհամարին վճարում կատարելուց հետո առաքել պատվիրված կահույքը, սակայն կահույքը չի առաքում, փողն էլ հափշտակում է։