Ուկրաինայի մրցաշարում Հայաստանը կներկայացնի 23 ըմբիշ
Սպորտ
Հայաստանի ըմբշամարտի հավաքականների գլխավոր մարզիչները հայտնել են Կիեւում կայանալիք միջազգային մրցաշարի կազմը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ հունահռոմեական թիմում ելույթ կունենան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը ու Արմեն Մելիքյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը եւ Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանն ու Վարուժան Գրիգորյանը (77 կգ), Արտավազդ Վարդանյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը եւ Արթուր Շահինյանը (97 կգ) ու Դավիթ Օվասափյանը (130 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտավորել է 10 մարզիկի՝ Կարեն Զուրաբյան (57 կգ), Ռազմիկ Պապիկյան (61 կգ), Գեւորգ Թադեւոսյան (65 կգ), Հրայր Ալիխանյան, Վարուժան Կաջոյան եւ Արման Անդրեասյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Մարզպետ Գալստյան (92 կգ) եւ Հովհաննես Մաղաքյան (120 կգ):
Կիեւի մրցաշարն անցկացվելու է փետրվարի 25-28-ը: