Հայրենիքի կորուստները որպես խաղաղության երաշխիք ներկայացնողները պարզամիտ դավաճաններ են. Աբրահամյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508 նոր դեպք. մահացել է 6 մարդ Բայդենը ևս մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Որքան էլ ժամանակի մեջ փոխվենք, միեւնույն է, հայ կինը մնում է յուրահատուկ իր չծերացող գեղեցկությամբ եւ քնքշությամբ.Հերոս Սասուն Մկրտչյանի մայրիկը հայ կանանց բացառիկ լինելու մասին «Ժողովուրդ». Հայկ Մարությանի անգործության հետեւանքը. տասներկու հազար երեխա մանկապարտեզ չի կարողանում ընդունվել Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը. Լարսի ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա. ԱԻՆ «Փաստ». Ներդրումային իմիտացիա. տնտեսությունը «փրկելու» ֆոն ստեղծելու նպատակով իշխանությունները մի մեխանիզմ են մշակել Զոհվածի ծնողը նայում ու մտածում ա. «իմ լույս տղեն զոհվեց, իսկ էս փնթի թյուրիմացությունը ախռանիկներով օրը մի կաֆեում քցած ա: Սա արդա՞ր ա» Ժիրինովսկին պատմել է ԽՍՀՄ-ի պահպանման դեպքում Ռուսաստանի ճակատագրի մասին


Այս գործընթացի միակ թիրախը ես եմ, ուղերձ է՝ գնալ Նիկոլի հետ գործակցության և դուրս գալ խաղից, բայց ես գալու եմ բոլորիդ հետևից․ Միքայել Մինասյանը՝ ԱԱԾ-ի վերջին ձերբակալությունների մասին

Թավշյա տեռոր
Ես փորձում եմ ամեն ինչում միշտ տեսնել իմաստ, բայց մինչև վերջերս չէի կարողանում հասկանալ, թե ինչու է աստվածային նախախնամությունն իշխանության ղեկին թողել Նիկոլին։ Չէ՞ որ դա դեմ է երկրային ու երկնային բոլոր կանոններին։
Այսօր հասկացա. Նիկոլը մեր վերածննդի հնարավորությունն է, մեր ազգային հիվանդությունն ու պետական ախտը խորքային հասկանալու եզակի ուղին։ Նիկոլը, մնալով իշխանության, լակմուսի թղթի պես ցույց է տալիս, թե ովքեր և որ կառույցներն են մեր ժողովրդի թշնամիներն ու պետությունը ներսից կազմաքանդողները։
Այդ ցանկը գլխավորում է կառույց, որը ստեղծված էր երկիրը պաշտպանելու համար, բայց քանդում է պետությունը ներսից. դա ԱԱԾ-ն է։ Իշխանազավթումից հետո ԱԱԾ-ն հետևողականորեն դարձավ Նիկոլի կամակատարը և «գրպանի շունը»։ Բոլոր մնացած գերատեսչությունները փորձում են պահպանել արժանապատվության փշրանքները։
Իսկ ԱԱԾ-ն զբաղված է խայտառակ հանձնարարություններ կատարելով. օգնում է Նիկոլին Լֆիկից փող պոկել, գաղտնալսում է Նաիրա Զոհրաբյանին, ապահովում է Նիկոլի ընտանիքի անվտանգությունն ու բոլոր կապրիզները, սատանա է բռնում, գազի չեկեր է ստուգում... Մի խոսքով անում է ամեն ինչ, բացի իր առաքելությունից։ Իսկ հիմա, ամբողջ իր գործակալական ցանցը գործի դրած, հպարտությամբ հայտարարում է ֆեյքին հայտնաբերելու և նստացնելու հաջող օպերացիայի մասին։ Այդ ընթացքում նույն ֆեյքը ոչ պակաս հպարտ համառությամբ շարունակում է գրել։
Ու սա այն ժամանակ, երբ Հայաստանը բառի բուն իմաստով կործանվում է, իսկ հայ ժողովուրդը՝ արնաքամ լինում։ ԱԱԾ պետն էլ Մոսկվայում դավաճանում է Հայաստանին ադրբեջանցիների հետ, Նիկոլին՝ ռուսների հետ ու փորձում է իր անձնական հարցերը լուծել ռուսահայ մեծահարուստների հետ։
Այս ֆեյքի պատմության ամենամեծ զավեշտն ու շոկը գիտեք ո՞րն է։
Մեղադրանքի հիմքեր ու անգամ մոտավոր ապացույցներ չեն կարողանում գտնել։ Բոլորից առգրավված բոլոր տեսակի տեխնիկական միջոցներում բառացիորեն ոչինչ չկա։ Ասեմ ավելին՝ իրենց ներկայացրած խեղկատակությունը բավարար հիմք է հենց ԱԱԾ-ում նստած դատարկ գլուխների դեմ քրեական գործ հարուցելու համար, որոնք պատերազմի օրերին զբաղված են եղել ընդդիմադիր գործիչներին գաղտնալսելով։ Եվ անգամ դա են տապալել։ Պատկերացնո՞ւմ եք, այն ճակատակագրական օրերին, երբ Հայաստանն ու Արցախը կենաց ու մահի ճակատամարտ էին տալիս, երբ Շուշիի լինելու չլինելու հարցն է, Հայաստանի ազգային անվտանգության ծառաությունը զբաղված էր գաղտնալսելով ու հետևելով այն մարդկանց, որոնք ծառայում են Հայաստանին։
Երեկ երեկոյան էլ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, որի ԱԱԾ գործակալ լինելը նույնքան հանրահայտ «գաղտնիք» է, որքան Քյարամյանի խճճված ծագումը, հեռախոսով հրահանգավորել է Վահագն Մելիքյանին՝ մեկ այլ դատավոր-ԱԱԾ գործակալի և բղավել նրա վրա։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև Վահագն Մելիքյանին էլ երկու տարի առաջ նկարել էին թմրանյութ օգտագործելիս, որից հետո ԱԱԾ-ն նրան հավաքագրել է ու դարձրել դատավոր-խամաճիկ։ Ու երեկ նրա շեֆը՝ ԱԱԾ բազմափորձ գործակալ Արթուր Մկրտչյանը, հրահանգում էր, որ նա պարտավոր է նստացնել երեք երեխաների հայր, անմեղ մարդու։ Ձերբակալել՝ առանց որևէ փաստի միայն այն պատճառով, որ Աբազյանի կնոջը ինչ-որ մեկն անվանել է անբարոյական։ Ես անշուշտ համաձայն չեմ, որ Աբազյանի կինն այդպիսին է։ Նրա կինը նույնիսկ կարեկցանքի է արժանի, որովհետև մենք գիտենք, թե ինչ կարգի վիժվածք է նրա ամուսինը։
Այս միջադեպի կապակցությամբ ես ուզում եմ խոսել դատավոր-գործակալների մասին ու հայտարարել, ցավոք, կրկնելով ծեծված թեզը. մեզ պետք է լյուստրացիա։ Պարտադիր։ Բայց դրանից ավելի՝ մեզ պետք չէ այսպիսի ԱԱԾ։ Այս տեսքով ու անձնակազմով այս ԱԱԾ-ն պետք է փակվի, որպես թշնամական կառույց, որի համար փաստորեն լրիվ միևնույն է, թե ով է նստած իշխանության ղեկին, ով է հրամանատարը և նույնիսկ որ երկրին են ծառայում։ Ասածս անշուշտ չի վերաբերում բոլորին, բայց լյուստրացիայից և քրեական գործերից հետո պարզ պիտի դառնա, թե ով պիտի մնա ծառայելու Հայաստանին՝ նոր կառույցում։
Այսպիսի անողնաշար, անսկզբունք և ազգակործան կառույց դեռ երբեք չի եղել։ Դեռ երբեք որևէ պետական ինստիտուտ չի եղել այսքան վտանգավոր իր ստրկամտությամբ։ Եվ դեռ երբեք այսքան սպա միանգամից մասնակից չի եղել այսքան հանցագործությունների։ Այդ պատճառով շատերը կնստեն։
Բանտում կհայտնվի անչափահաս երեխաների հորը օրենքի խախտմամբ դատող Վահագն Մելիքյանը։ Բանտը սպասում է Արթուր Մկրտչյանին՝ դատաքննություններին միջամտելու համար։ Բանտում է հայտնվելու ԱԱԾ այսօրվա պետը՝ պետական դավաճանության ու քաղաքական հետապնդումների համար։ Բանտից չեն խուսափելու շատերը՝ անկախ նրանից բարիկադի որ կողմում են նրանք այսօր։ Հանցագործությունը վաղեմություն չի ճանաչում։ ԱԱԾ-ականներից շատերը նստելու են, որովհետև նրանք ԱԱԾ սպա չեն։ Նրանք Նիկոլի ստրկամիտ գործակալներն են ու պետական դավաճաններ։ Եվ քննությունը կպարզի նրանցից ով էր կաշառակեր, ով թուլամորթ կամ պարզապես վիժվածքի կամակատար։
Ես հասկանում եմ, որ այս ամբողջ գործընթացի միակ թիրախը ես եմ։ Սա ուղերձ է գնալ Նիկոլի հետ գործակցության և դուրս գալ խաղից։ Ու քանի որ ինքս չեմ վախենում, պետք է վախենամ ընկերներիս համար։ Բայց սրանք իսկապես ինձ լավ չեն ճանաչում։ Ես գալու եմ բոլորիդ հետևից ու դուք հատ առ հատ պատասխան եք տալու՝ երեկվա, այսօրվա ու վաղվա համար։
 

Հայրենիքի կորուստները որպես խաղաղության երաշխիք ներկայացնողները պարզամիտ դավաճաններ են. ԱբրահամյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508 նոր դեպք. մահացել է 6 մարդԲայդենը ևս մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՈրքան էլ ժամանակի մեջ փոխվենք, միեւնույն է, հայ կինը մնում է յուրահատուկ իր չծերացող գեղեցկությամբ եւ քնքշությամբ.Հերոս Սասուն Մկրտչյանի մայրիկը հայ կանանց բացառիկ լինելու մասին«Ժողովուրդ». Հայկ Մարությանի անգործության հետեւանքը. տասներկու հազար երեխա մանկապարտեզ չի կարողանում ընդունվելԴժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը. Լարսի ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա. ԱԻՆ«Փաստ». Ներդրումային իմիտացիա. տնտեսությունը «փրկելու» ֆոն ստեղծելու նպատակով իշխանությունները մի մեխանիզմ են մշակելԶոհվածի ծնողը նայում ու մտածում ա. «իմ լույս տղեն զոհվեց, իսկ էս փնթի թյուրիմացությունը ախռանիկներով օրը մի կաֆեում քցած ա: Սա արդա՞ր ա»Ժիրինովսկին պատմել է ԽՍՀՄ-ի պահպանման դեպքում Ռուսաստանի ճակատագրի մասին«Փաստ». Ինչի՞ համար են «տրանսպորտային» ծախսերը. «գեղեցիկ» սխեմա են մտածելԱ՛յ ոչնչություններ, մի մեքենա էլ չունեի՞ք որ Վազգենի արձանը Շուշիում չթողնեիք գազանների ձեռքը. Տիգրան Ներսիսյան «Հրապարակ». Նոր փոփոխություն իշխանության կողմից. նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է«Ժողովուրդ». Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին Նիկո՛լ, վերջ տուր թավիշիդ ու պատասխանի Իլհամին.Գագիկ Համբարյան«168 ժամ». Փաշինյանի քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին«Փաստ». «Բոլորին ուղարկելու եմ գրողի ծոցը». Փաշինյանը բավականին նյարդային է ընդունել դիպկորպուսի «դեմարշը» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինենՄեր սեւ սիրտ, Աշոտիկի պինգվիններով նասկիք...Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԹԱԼԱՆԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ԹԵՄԱՆ ԴԱՐՁԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԱրմենուհի Դարչինյանի գրքի շնորհանդեսըԴիլիջանի «արու» քաղաքապետը աջուձախ պաշտոննե՞ր է խոստանումՓաշինյանը դուրս է եկել ոչ թե օնիկ գասպարյան անձի, այլ ամբողջ բանակի դեմ. Վահե ԳրիգորյանՆիկո՛լ, ժամդ գալու է, եւ գնալու ես բանտախուցդ. Գեղամ ՆազարյանԱրտահերթ ընտրություններ իսկապես պետք է լինեն, բայց ի՞նչ տարբերակով եւ ինչպե՞ս, առայժմ չեմ կարող ասել. ՎարդանյանՏեղի ունեցավ “Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միուոթյան” շարժման խորհրդի նիստըԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔՆիկոլը չի ուզում, բայց չի էլ կարողՈ՞Վ Է ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՑԵԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ«ՀԱՃԱԽՈՐԴԸ ԿԴԻՄԱԴՐԻ, ԿԳՈՌԱ, ԲԱՅՑ ԴԱ ՀԻՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹ Է»«ԹԱՎՇՅԱ», ՌԱԶՄԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀԵՂԱՇՐՋՈՒՄՔաղաքացին հեռացրել է Վազգեն Սարգսյանի հուշարձանին Նիկոլ Փաշինյանի դրած ծաղիկներըՉինաստանը խոստանում է աջակցել ԱՀԿ-ին կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում ` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրիԲելառուսի գլխավոր դատախազությունը Լիտվային խնդրել է արտահանձնել ՏիխանովսկայայինԱրցախի բուհերում անվճար կարող են սովորել նաև ՀՀ քաղաքացիներըԱրա Սաղաթելյանն ազատ արձակվեցԱԺ-ում «չ»ընտրություն էրԳարշահոտ գանգրենան անարգել տարածվում է մեր երկրով, քանզի ժողովուրդը վարանում է դանակ վերցնել ձեռքը. Արմեն ԱշոտյանԲՀԿ-ում վճռորոշ լռություն էՔՊ-ական գործիչների մոտ քաղաքական սրացումների ժամանակ հարվածը ԶԼՄ-ներին ուղղելը, կարծես, տխուր ավանդույթ է դառնում. ԱղաջանյանՎահան Բաբայանն ընդդեմ Լիզա Ճաղարյանի դատական նիստին պատասխանող կողմը չներկայացավ. տեսանյութՏագնապալին այն է, որ կենսաբանական լաբորատորիաները համաճարակի ընթացքում կենտրոնացել են հայ զինվորական երիտասարդության վրա. Բաբուխանյան (Infopress.am)Եթե ԳՇ-ն ունի թեկուզ աննշան հիմքեր, ապա իրավասու է հետաքննություն սկսել, ընդհուպ ձերբակալել բոլոր մեղավորներին. Նախկին դատավորՎահագն Թևոսյանն ու Վահրամ Մարտիրոսյանը` Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներԼեւոն Քոչարյանը` Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքներին չմասնակցելու պատճառների եւ մանուկ հասակում ստացած ամենակարեւոր խորհրդի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ