Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն
Եղանակ
Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևանում այսօր ցերեկը, 21-ի գիշերը, 25-ի ցերեկը, ժամանակ առ ժամանակ, սպասվում է ձյուն։ Փետրվարի 21-ի ցերեկը, 22-24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: