«Հրապարակ»․ Եթե նախագահը չդիմի՝ ընդդիմությունը կդիմի ՍԴ Եղանակը Հայաստանում «Փաստ»․ Իշխանությունն ապավինում է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան «Հրապարակ»․ Հրաժարվել են Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ «Փաստ»․ Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը «Հրապարակ»․ Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է «168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում են Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Մենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան ⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️


ՀԱՅԿ Ս. ՔՈԹԱՆՋՅԱՆ. ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Վերլուծություն

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏԱԲԱՆ. ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
(ՄԽ համանախագահների միջազգային վարկը որպես ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջև ռազմավարական երկխոսության ծավալման ռեսուրս)


ՀԱՅԿ Ս. ՔՈԹԱՆՋՅԱՆ
Գեներալ-լեյտենանտ, ՀՀ, ՌԴ և ԱՄՆ-ի պրոֆեսոր (անվտանգության ռազմավարական հետազոտություններ), «Լազարյան ակումբի» խորհրդի անդամ

ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

N.B. Սույն զեկուցման մեջ առանձնակի ուշադրություն է հատկացվում ռազմական հանցագործությունների փաստերի, միջազգային-իրավական նորմերի և խաղաղակերտման գործում դրանց կիրարկման միջազգային պրակտիկայի հիման վրա կատարված գնահատումների և առաջարկությունների աղբյուրագիտական հիմնավորմանը:

Դոնալդ Թրամպի ամբոխահաճո վարչակազմի հեռանալուց և պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ-հաստատութենագետ Ջո Բայդենի` ԱՄՆ-ի Նախագահի պարտականությունների պաշտոնական ստանձնումից հետո տարածաշրջանային անվտանգության դինամիկայի մշտազննումը ցույց է տալիս, որ ՌԴ-ի հետ, որի կարգավիճակը Բայդենը ևս հաստատեց որպես Ամերիկայի հակառակորդի, ռազմավարական երկխոսությունն ստացել է հրատապություն ու կարևորություն: Կարևոր է նկատել, որ տվյալ միջազգային անվտանգային իրողությունների պարագայում ԱՄՆ-ի ուղեղային կենտրոնները նշում են, որ «ի տարբերություն նախորդ հանրապետական վարչակազմից, ներկայիս դեմոկրատական վարչակազմը լրջորեն մտադրվել է ավելի մեծ չափով փոխգործելու Մոսկվայի հետ ռազմավարական կայունության հարցերով»: 

Այս առիթով Կառնեգիի կենտրոնի վերլուծաբանները, արտացոլելով դեմոկրատական ղեկավարության կարծիքը, շեշտում են այն կարևորությունը, որ ռազմավարական կայունության հարցերով ռուս-ամերիկյան երկխոսության հաստատման համար ներկայացնում են բազմակողմ հարթակները: Նման հարթակ­ներից ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև համաձայնության անխզելիությամբ առանձնանում է Ղարաբաղյան կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հարթակը` մինչ Ղարաբաղում Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաահաբեկչական ագրեսիայի ձեռնարկումը: 
ՄԽ համանախագահների միջև տիրող համաձայնության փաստը հաստատում էր նաև համանախագահ պետությունների` ՌԴ, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ Հայտարարությունը` ջիհադականների ներգրավմամբ և Արցախի ու Հայաստանի հայ բնակչության նկատմամբ ցեղասպանական ռազմական հանցագործություններով ուղեկցվող 2020 թ. սանձազերծված թուրք-ադրբեջանական պատերազմը դադարեցնելու մասին: ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև սույն համաձայնության պահպանման վկայությունն էր նաև մարտական գործողությունների ավարտական շրջանում ՌԴ, ԱՄՆ-ի ու ՖՀ իշխանությունների հովանու ներքո երեք անգամ հայտարարված զինադադարը: 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջև գոյություն ունեցող համաձայնությունը շարունակվում է նաև Ղարաբաղ Ռուսաստանի խաղաղարար ուժերի զորամուտին պաշտոնական Վաշինգտոնի ու Փարիզի ցուցաբերած աջակցության և Ղարաբաղյան կարգավորման գծով ՄԽ համանախագահների գործունեությունը շարունակելու նրանց պատրաստակամության պարագայում: Ղարաբաղյան կարգավորման հետ մեկտեղ համաշխարհային կայունության վերաբերյալ երկխոսության զարգացման համար ղարաբաղյան հարթակի օգտագործման նպատակահարմարության մասին խոսել են նաև երեք պետությունների լիազոր ներկայացուցիչները: 

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՏԵՂԻ  ՈՒՆԵՑԱԾ  ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ  ԱԳՐԵՍԻԱՅԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ԼՈԻԾՄԱՆ  ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ  ՄԽ  ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ  ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ  Է ԿՅԱՆՔԻ  ԿՈՉԵԼ  ՌԴ-Ի, ԱՄՆ-Ի ՈՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նպատակահարմար է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ղարաբաղում սանձազերծված պատերազմի արդյունքներով համաձայնական եղանակով հաստատեն Թուրքիայի և Ադրբեջանի նույնականացումը որպես ագրեսորների, որոնք խախտել են ՌԴ, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահության հովանու ներքո հակամարտության կողմերի հետ համաձայնեցված` Ղարաբաղյան կարգավորման գործում ուժ չկիրառելու սկզբունքը: Ըստ այդմ` նպատակահարմար է, որ ՄԽ համանախագահները, առաջնորդվելով խաղաղակերտման միջազգային իրավական նորմերի համատեքստում իրենց առաքելության իրագործման տրամաբանությամբ, բացառեն ցեղասպանական-ահաբեկչական  պատերազմի շնորհիվ առավելության հասած ագրեսորների խրախուսումը: ՈՒստի միանգամայն տրամաբանական կլինի, եթե Ռուսաստանը, ԱՄՆ-ը ու Ֆրանսիան ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիայի նախաձեռնողների նկատմամբ կիրառեն պատժամիջոցներ և ապահովեն ապագայում զինադադարի խախտումը բացառող երաշխիքներ, խախտում, որն սպառնում է տարածաշրջանի մասշտաբներով նոր ռազմական աղետի հարուցում: 


I

ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՆՁԻՆՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ,  ԱՄՆ-Ի ՈՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՀԱԲԵԿԻՉ ԱԳՐԵՍՈՐՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ.

1.    պայմանավորվեն, որ երեք համանախագահները հանձինս Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մտնում են Ղարաբաղում ՌԴ ԶՈՒ-ի խաղաղարար ուժերով ապահովվող զինադադարի Մշտազննման կենտրոնի կազմի մեջ,

2.    բացառեն զինադադարի ռեժիմի մշտազննման կենտրոնի գործունեության մեջ «Բայրաքթար» տիպի թուրքական անօդաչու թռչող ապարատների (ԱԹԱ-ներ) օգտագործումը, քանի որ դրանք ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ կիրառվել են որպես Ղարաբաղի հայ բնակչության ցեղասպանական  բնաջնջման հիմնական զենք, 

Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ՄԽ համանախագահների հովանու ներքո ձեռք բերված համաձայնություններին համապատասխան` Ղարաբաղում հրադադարի ռեժիմի արդյունավետ մշտազննման համար համանախագահների` ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև համաձայնեցնել  տիեզերական միջոցներով Ղարաբաղյան հակամարտության գոտու ուղեծրային խորազննման հարցը,

3.    Զինված հակամարտության կողմերի հետ համատեղ սկսել խորհրդարկումներ` ուղղված այն բնագծեր զորքերի հետքաշման պլանի ու ժամանակացույցի մշակմանը, որոնք համապատասխանում են ԼՂՀ այսպես կոչված անվտանգության գոտու 5 շրջանների փոխանցման վերաբերյալ Կազանի ձևաչափի առաջին փուլին, 

4.    ՌԴ ԶՈՒ-ի խաղաղարարական ուժերի կենտրոնի վերահսկողության տակ առնել զինադադարի ռեժիմի պահպանումը ԼՂՀ ամբողջ տարածքում առանց այն 5 շրջանների, որոնք անցնում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, ինչպես նախատեսված էր Կազանի աշխատանքային փաստաթղթերում որպես կարգավորման առաջին փուլ: 

 

II


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ`ՊԱՏԵՐԱԶՄԻ, ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ` ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ.

1.    Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և հակամարտող կողմերի` մարդու իրավունքների պաշտպանների հետ համագործակցությամբ, առաջնորդվելով պատերազմի միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներով, հասնել գերիների անհապաղ վերադարձին` բոլորը բոլորի դիմաց սկզբունքով, 

2.    Ղարաբաղում զինված ցեղասպանական ագրեսիայի արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո ապահովել Ղարաբաղում հայ ժողովրդի ստեղծած պատմամշակութային ու հոգևոր արժեքների պաշտպանության երաշխավորված վերահսկողությունը` Հաագայի Կոնվենցիայի միջազգային-իրավական նորմերին ու դրանց իրագործման միջազգային պրակտիկայի ստանդարտներին խիստ համապատասխանությամբ:


III


ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՊԱՏՇԱՃ ՃՇԳՐՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ.

ՄԽ համանախագահության վերահսկողությամբ դադարեցնել միջպետական սահմանների ապօրինի շտկումը Համընդհանուր դիրքորոշումային համակարգի (GPS) միջոցով և գործարկել պատերազմի կողմերի միջև սահմանները միջազգային իրավունքի նորմերի և միջազգային պրակտիկայի ընդունված ստանդարտներին համապատասխան կերպով քարտեզագրելու և սահմանագծելու համար նախադրյալների ստեղծումը:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Շարունակելով բաց աղբյուրների (Open Sources Intelligence ձևաչափով) հիման վրա տարածաշրջանային անվտանգության դինամիկայի մշտազննումը՝ պարտքս եմ համարում ՀՀ նախկին Նախագահ ու Գերագույն գլխավոր հրամանատար Ս. Սարգսյանի հարցազրույցի ծավալված քննարկման առնչությամբ հաղորդելու հետևյալը:

•    Որպես ժամանակին Հայաստանի Հանրապետության առանձնահատկություններին Իսրայելի Պետության խորհրդարանական մոդելի հարմարեցման նախագծի և ի շահ Հայաստանի ու Արցախի կատարած տարածաշրջանային անվտանգության դինամիկայի վերլուծական մշտազննման ղեկավար՝ հաստատում եմ, որ պրն Ս. Սարգսյանը խախտել է ՀՀ Վարչապետ չընտրվելու իր խոստումը ի պատասխան ՀՀ ու ԼՂՀ պաշտպանական-անվտանգային ոլորտի ղեկավարության համոզիչ փաստարկների: 

Ս. Սարգսյանին ուղղված խնդրանքն այն էր, որ 2016 թ. պատերազմի դասերի, ինչպես նաև Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների հաշվառմամբ նա գլխավորի Կառավարությունը՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման Կազանի արդիականացված ձևաչափի համակարգային իրականացման համար, ինչն արվելու էր մեր պետությունում իշխանության նոր խորհրդարանական մոդելի ձևավորման պայմաններում:

•    Ամբողջ հետխորհրդային տարածությունում ՀՀ ԶՈՒ-ի մարտունակության բարձր մակարդակը հաստատվում է Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման (ՊՌՎ) արդյունքներով, մի գործընթացի, որը նպատակաուղղված էր պաշտպանության և երկրի շուրջը ձևավորված անվտանգային միջավայրի համապատասխանության հաստատմանը, ինչպես նաև պաշտպանունակության և այդ միջավայրից բխող սպառնալիքների միջև հավասարակշռության ապահովմանը:
Հարկ է նշել, որ ՀՀ պաշտպանության համակարգի ռազմավարական վերլուծությունն ու մինչև 2018 թ. զարգացման պլանավորումը կատարվում էին ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախանշվող ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ՌԴ, ԱՄՆ-ի, ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի առաջատար փորձագետների վերահսկմամբ: ՊՌՎ արդյունքներով մշակվում էին Հայաստանի Զինված ուժերի զարգացման միջնաժամկետ պլանները: 

Վերջին ՊՌՎ-ն, որը հաստատեց Հայաստանի պաշտպանության համակարգի բարձր մակարդակի մարտունակությունը, կատարվել է ՀՀ նախկին Գերագույն գլխավոր հրամանատար Ս. Սարգսյանի և ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Ս. Օհանյանի ղեկավարությամբ:

Երրորդ Նախագահն իրավացի է նաև այն բանում, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների մեկնարկով պայմանավորված՝ Հայաստանում ռազմական դրություն հայտարարելուց հետո ՀՀ իշխանությունները չգործարկեցին Հայաստանը համակարգված կերպով պատերազմական ռելսերի փոխադրելու պլանը, որը բազմիցս ստուգվել էր ինչպես ՊՌՎ, այնպես էլ ՙՇանթ՚ համապետական զորավարժությունների արդյունքներով: 

 

[1] Remarks by President Biden on America’s Place in the World. Washington, White House, FEBRUARY 04, 2021. Speeches and Remarks. – https://www.whitehouse.gov/briefing-room/speeches-remarks/2021/02/04/remarks-by-president-biden-on-americas-place-in-the-world/

[1] Д. Тренин. После первой речи. Что сулит России внешнеполитическая программа Байдена. Гибридная война России и Запада. Московский центр Карнеги. Москва-Вашингтон, 12 февраля 2021 г. – https://carnegie.ru/commentary/83859

[1] Т. Грехем и Д. Тренин. Как направить соперничество между США и Россией в безопасное русло. Гибридная война России и Запада. Москва-Вашингтон, 23 декабря 2020 г. – https://carnegie.ru/commentary/83495

[1] Г. Котанджян. МГ ОБСЕ – платформа консенсуса РФ, США и Франции в сдерживании войны. Москва, ИА REGNUM, 9 ноября 2016 г. –  https://regnum.ru/news/polit/2207408.html

[1] Заявление президентов России, США и Франции по Нагорному Карабаху. Москва, вебсайт Президента РФ, 1 октября 2020 г. – http://kremlin.ru/events/president/news/64133

[1] Nagorno-Karabakh: Armenia and Azerbaijan agree to ceasefire. London, The Guardian, 10 of October 2020 – https://www.theguardian.com/world/2020/oct/10/nagorno-karabakh-armenia-and-azerbaijan-agree-to-ceasefire

Armenia, Azerbaijan agree to new ceasefire in Nagorno-Karabakh conflict. Paris, France Press, 17 of October 2020 – https://www.france24.com/en/asia-pacific/20201017-armenia-azerbaijan-agree-to-new-ceasefire-in-nagorno-karabakh-conflict

Armenia and Azerbaijan Reach New Cease-Fire for Nagorno-Karabakh, Then Report Violations. The New York Times, 27 of October 2020 – https://www.nytimes.com/2020/10/17/world/europe/armenia-azerbaijan-truce-nagorno-karabakh.html

[1] Энтони Блинкен: «Решение должно гарантировать безопасность Нагорного Карабаха и исключить вспышку новой войны». Вашингтон, Радио Азатутюн, 22 января 2021 г. – https://rus.azatutyun.am/a/31063973.html

Макрон выступил за диалог с Россией в интересах мировой стабильности. Москва-Париж, ИЗВЕСТИЯ.iz, 4 февраля 2021 г. –  https://iz.ru/1120846/2021-02-04/makron-vystupil-za-dialog-s-rossiei-v-interesakh-mirovoi-stabilnosti

Руденко: «Тройка» Минской группы ОБСЕ должна продолжить работу по Карабаху. Москва, EADaily, 10 февраля 2021 г. – https://eadaily.com/ru/news/2021/02/10/rudenko-troyka-minskoy-gruppy-obse-dolzhna-prodolzhit-rabotu-po-karabahu

[1] Конвенция о предупреждении преступления геноцида и наказании за него. Вашингтон, ООН, Резолюция 260 (III) Генеральной Ассамблеи ООН от 9 декабря 1948 года. https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/genocide.shtml

ПОМНЮ И ТРЕБУЮ. 100-ЛЕТИЕ ГЕНОЦИДА АРМЯН. http://armeniangenocide100.org/ru/

Постановление Государственной Думы Федерального Собрания РФ от 14 апреля 1995 г. N 694-I ГД Заявление Государственной Думы Федерального Собрания РФ «Об осуждении геноцида армянского народа в 1915-1922 годах» - http://base.garant.ru/6189406/

Сенат Франции принял законопроект о криминализации отрицания геноцида армян. Париж- Москва, ЕВРАЗИЯ ЭКСПЕРТ, 23 января 2021 г. – https://eurasia.expert/riminalizatsiya-otritsaniya-genotsida-armyan/

Сенат Конгресса США единогласно принял резолюцию о признании геноцида армян. Вашингтон-Москва, ТАСС, 12 декабря 2020 г. – https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/ 7337287

Blinken: Biden Administration Will Consult with Congress on April 24th Statement. Washington, Armenian National Committee of America, 23 of January 2021 – https://anca.org/press-release/blinken-biden-administration-will-consult-with-congress-on-april-24th-statement/

[1] Г. Григорян. Международно-правовые основы расследования военных преступлений (на примере нагорно-карабахского вооруженного конфликта). Монография, 560 стр., Ереван, 2018 г. – http://investigative.am/images/girq_h.girq.pdf

[1] СОПРЕДСЕДАТЕЛЬСТВО МИНСКОЙ ГРУППЫ ОБСЕ. Соглашение о прекращении нагорно-карабахского вооруженного конфликта. http://www.parliament.am/library/LGH/doc_17.pdf

[1] Г. Котанджян. Об инновации инструментария сдерживания военных действий в зонах замороженных военных конфликтов: на примере Карабаха. Москва, журнал МИД РФ Международная жизнь, февраль 2017 г. – https://interaffairs.ru/news/show/16895

[1] Joint Statement by the Heads of Delegation of the OSCE Minsk Group Co-Chair Countries. OSCE, 3 December 2020 – https://www.osce.org/minsk-group/472419

[1] Мадридские принципы, Казанский документ, или предложения Лаврова? Ереван, Аравот - Новости Армении, 21 апреля 2016 г. – https://www.aravot-ru.am/2016/04/21/207437/

[1] Омбудсмен Армении: власти Азербайджана попирают нормы гуманитарного права в отношении армянских военнопленных.  Москва, «European Ombudsman», 8 января 2021 г. – http://euro-ombudsman.org/ombudsmen_activities/ombudsmen-armenii-vlasti-azerbaydzhana-popirayut-norm-gummanitanogo-prava-v-otnoshenii-armyanskih-voennoplennh

[1] Защита культурных ценностей в случае вооруженного конфликта. Информация об осуществлении Гаагской конвенции 1954 года. О защите культурных ценностей в случае вооруженного конфликта и двух протоколов к ней от 1954 года и 1999 года. ДОКЛАДЫ О ДЕЯТЕЛЬНОСТИ В 1995–2004 ГГ. UNESDOC. https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf00001407 92_rus

[1] Делимитация и демаркация государственных границ в регионе ОБСЕ. Вена, Секретариат ОБСЕ, 19 декабря 2017 г. – https://www.osce.org/ru/secretariat/363471

[1] Третий Президент Республики Армения, председатель Республиканской партии Армении Серж Саргсян дал развернутое интервью телеканалу «Армньюз». Ереван, Официальный сайт 3-го Президента Республики Армения. 14 февраля 2021 г. – https://www.serzhsargsyan.com/ ru/article/serzh-sargsyan-interview-anons-2021

[1] Министр обороны Армении представил доклад текущего года по ПДИП Армения-НАТО. https://rus.azatutyun.am/a/24278878.html

«Հրապարակ»․ Եթե նախագահը չդիմի՝ ընդդիմությունը կդիմի ՍԴԵղանակը Հայաստանում«Փաստ»․ Իշխանությունն ապավինում է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան«Հրապարակ»․ Հրաժարվել են Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ«Փաստ»․ Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը«Հրապարակ»․ Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է«168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում ենԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՄենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Պատերազմը Եռաբլուրում չի ավարտվել. նոր փոսեր են փորվում…Հակառուս բալագանը խաղում է մարդկանց նուրբ նյարդերի վրա. Վահան ԲաբայանՌուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8589 դեպքՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 578-ով«Կգա ազգի առաջ պատասխան տալու ժամանակը»Ես ինձ դժբախտ եմ զգում` Շուշին կորցնելու համար. պետք է պայքարենք, որ հետ բերենք մեր հայրենիքը. Լալա Մնացականյան Չենք խաբել, չենք խաբում եւ չենք խաբի, չենք թալանել, չենք թալանում ու չենք թալանի. Հայկ Բաբուխանյանը` ԳյումրիումԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել ՈւկրաինայիցԳյումրիում բացվեց «Ազգի ձայնի» եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գրասենյակըԵրևանում ասուլիս տալուց հետո Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալն ազատվել է աշխատանքիցԹուրքը հայատյացություն է «ռեկլամ» անում, սրանք հայ-թուրքական հարաբերություններից են խոսում. Ջուլիետա Ստեփանյան Թալին Գյումրիի ճանապարհատվածը խայտառակ վիճակում էՀիմա գոնե, հանուն ապագայի, պետք է թույլ չտալ, որ նիկոլական կեղծիքը շարունակի աղավաղել մարդկանց միտքն ու հոգին. Արտակ ԶաքարյանՃապոնիայի վարչապետը հայտարարել է Բայդենի հետ վստահելի հարաբերությունների հաստատման մասին«Վկայական ենք պահանջել, ցույց չի տվել, որ ես համոզվեմ՝ սպա ա եղել, թե չէ». Զոհվածի հայրն արձագանքել է ՊԲ-ի հերքմանըԱրցախի 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված քրգործերը վարույթ են ընդունվելՆիկոլ Փաշինյանը ստախոս է. Լևոն ԶուրաբյանՌոմանոս Պետրոսյանը զայրացած բղավել է` կոտրելով սեղանին դրված բաժակըՎիտալի Բալասանյանը Sputnik-V պատվաստանյութով պատվաստվել է COVID-19-ի դեմ«Շարունակել հայրենադավ իշխանություններին օր առաջ հեռացնելու պայքարը». ՀՅԴ-ն կմասնակցի արտահերթ ընտրություններինՀայ ռազմագերիների հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգումՊՆ-ն ցինիկ վերաբերմունք է դրսևորում պատերազմ անցած երեխեքի հանդեպ. Արցախում ծառայող ժամկետայինի ծնողԲացառում եմ, որ որևէ ադրբեջանցի մտնի Ստեփանակերտ. եթե այդպիսի բան լինի, իմ «տաբելնի» զենքով կգերեվարեմ նրան. ԱԻՊԾ պաշտոնյաԲելգիան թույլատրել է իր քաղաքացիներին ճանապարհորդելՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 298 դեպք, մահացել է 19 մարդՋահերով երթը կմեկնարկի Ազատության հրապարակիցԷլիզաբեթ Աբրահամյանը կանանց սեղանի թենիսի 2021թ Ռուսաստանի առաջնությունում 3մեդալ նվաճեց՝ 1 արծաթե և 2 բրոնզե «Պատերազմ անցած երեխաների նկատմամբ ամենացինիկ վերաբերմունքն են դրսևորում». Զինծառայողների ծնողները պահանջում են կրճատել ծառայության ժամկետըԻսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում Ինչ ասեմ` ուրացողներ են, Աստված իրենց հետ, բարի երթ. Վահե Հակոբյանը Սյունիքում բացվող նորաստեղծ կուսակցությունների մասինԵրևանցի Հովհաննես Փափազյանը ապահովեց բռնցքամարտի 2021թ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալըԱյսօր Հայաստանը ղեկավարում է «հեռատես»  ու փառասեր չմարդը12 թոփ-ակումբներ ստեղծեցին Սուպերլիգա. ՈւԵՖԱ-ն սպառնում է, ՖԻՖԱ-ն չի ողջունումԳլխուղեղում թրոմբի առաջացման հավանականությունը 10 անգամ մեծ է կորոնավիրուսով վարակվելուց հետո, քան պատվաստումից հետոՎարժանք Փոքր Մանթաշում. գործարկվելու է համայնքի շչակը, տեղի է ունենալու տարհանում«Ռազմական ուժերի բարոյական ոգին և սպառազինության մակարդակը երբեք ավելի բարձր չեն եղել»․ Ռոհանին շնորհավորել է Բանակի օրվա առթիվԱրքայազն Հարին պապի հուղարկավորությունից անմիջապես հետո 2-ժամյա առանձնազրույց է ունեցել եղբոր և հոր հետ․ The Sun (լուսանկարներ)Ոչ ոք չհիշեց, որ Նիկոլը պատռում էր դոշի շորերը եւ հայտարարում, որ ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը.Աղասի ԵնոքյանԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՐԺԵԶՐԿԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԲԼԻՆ․ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԳԵՏԸԱպրիլի 20-ին 8 ժամով կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի ջրամատակարարումը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ