Ճապոնիայում «Pfizer»-ով պատվաստումից հետո կողմնակի ազդեցություն է առաջացել
Միջազգային
Ճապոնացի բժիշկներն առաջին անգամ բնակիչներից մեկի մոտ ախտորոշել են հնարավոր կողմնակի էֆեկտ, որը կարող է առաջացած լինել «Pfizer» ընկերության պատվաստանյութով պատվաստումից հետո։ Այս մասին նշված է եղել Ճապոնիայի վարչապետի հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Երեկ տեղեկություն է հաղորդվել, որ Ճապոնիայի Տոյամա պրեֆեկտուրայի հիվանդանոցում պատվաստվողներից մեկի մոտ կողմնակի էֆեկտ է առաջացել»,-նշված է վարչապետի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշված է, որ Ճապոնիայի առողջապահության նախարարությունը շարունակում է տեղեկատվություն հավաքել հնարավոր կողմնակի էֆեկտների մասին և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները՝ անվտանգությունն ապահովելու համար, այդ թվում հետևում է պատվաստվածների վիճակին պատվաստումից 15 րոպե հետո։
Նախորդ տարի Ճապոնիան պայմանագիր է կնքել բրիտանական «AstraZeneca», ամերիկյան «Moderna», ամերիկագերմանական Pfizer BioNTech ընկերությունների հետ՝ կորոնավիրուսի համար դեղերի մատակարարման նպատակով։ Ճապոնիայի վարչապետը հայտարարել էր, որ ամբողջ երկիրը ստանալու է 310 մլն չափաբաժին պատվաստանյութ։
Ճապոնիայում պատվաստումները մեկնարկել են փետրվարի 17-ից։ Առաջին փուլում կպատվաստվեն բուժաշխատողները, որոնց թիվը 4․7 մլն է։ Երկրորդ փուլում կպատվաստվեն 65-ից բարձր մարդիկ, որոնց թիվը Ճապոնիայում 36 մլն է։