Նիկոլը պատժում է ռազմաճակատ օգնություն հասցնելը
Օրացույց
Նիկոլը չի բավարարում նրանով, որ հանձնել է Հայրենիքի մի մասը թշնամուն եւ ցեղասպանություն է իրականցրել մի ամբողջ երիտասարդ սերնդի հանդեպ: Նա չի կարող հանգստանալ, որ սփյուռքում եւ Հայաստանում կան մարդիկ, ովքեր խանգարում էին իր դավաճանական ծրագրերին եւ օգնություն էին հասցնում ռազմաճակատին: Իհարկե, եթե այդ օգնությունը գալիս էր Համահայկական հիմնադրամ, ապա դա Նիկոլը ողջունում էր, քանի որ այն չէր հասցվում իր բուն նպատակին , այլ ծախսվում էր պետական բյուջեի ծակերը փակելու եւ այլ անհայտ նպատակներով, որոնք վերաբերյալ մինչ օրս ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չկա; Սակայն այն օգնությունը, որը գալիս էր բանակին ոչ թե ֆինանսական, այլ նյութական ձեւով առաջացրել է Նիկոլի խիստ զայրույթը, որովհետեւ նաեւ այդ օնգությունով բանակը դիմադրում էր 44 օր եւ չնայած Նիկոլի բոլոր ջանքերին Արցախը ամբողջությամբ չհանձնվեց:
Այսօր Նիկոլը քսի է տվել իր հարկայինին այն անձանց վրա, ովքեր կազմակերպել են ռազմաճակատի համար օգնության հավաքագրումը եւ շատ անգամ կյանքը վտանգելով այն հասցրել են Արցախ: Այսպիսի անձինք այսօր ստանում են բազմաթիվ գրություններ, որ իրենց այդ գործունեությունը խախտել է կառավարության ինչ-ինչ որոշումներ եւ պահանջում են վճարել ռազմաճակատ հասցրած ապրանքների համար հարկեր, ավելին՝ հարուցում են վարչական վարույթներ եւ տուգանում այն անձանց, ովքեր համարձակվել են օգնել հայկական բանակին: Հարկայինի տարբեր տեսակի աշխատակիցներ հլու-հնազանդ կատարում են Նիկոլի այդ հրամանները, որեւէ տարբերություն չդնելով ռազմաճակատ հասցվշցրած օգնության եւ առեւտրային նպատակով խաղաղ ժամանակներում ներմուծված ապրանքների միջեւ: Հասնալի է, որ Նիկոլը դա անում է այն նպատակով, որ հայ ժողողովրդի մեջ ընդմիշտ սպանի հայրենասիրություն հասկացողությունը, բանակին դժվար պահին օգնելու ցանկությունը, սեփական հողի եւ պետության մասին մտածելու ունակությունը: Արդյոք Նիկոլը դա անում է Սորոսի՞, թե՞ Ալիեւի թելադրանքի ներքո հայտնի չէ, ինչպես նաեւ հայտնի չէ արդյո՞ք այդ պարտավորությունը Նիկոլը ստանձնել է այն գաղտնի պայմանագրի շրջանակներում, որի մասին շատ է խոսվում եւ որի իրականացման արդյունքում Հայաստանում կատարվում են զարհուրելի իրադարձություններ:
Այսպիսով այն պնդումները, որ Նիկոլը Թուրքիայի գործակալ է դառնում են շատ ճշմարտանման, որովհետեւ ցանկացած այլ երկրի գործակալը չէր հասնի այնպիսի վիժվածքային մտածելակերպի, որ պատժի մարդկանց ռազմաճակատին օգնելու համար: Ընդ որում, ինչքան շատ է օգնությունը, այնքան շատ է պատիժը:
Ա. Հովհաննիսյան