ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ՀԱՍՆԵՆՔ ԵՎ ԱՆՑՆԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ
Ի պատասխան Արցախի խորհրդարանում ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ տալուն՝ Նիկոլենց խորհրդարանը որոշել է Ազգային ժողովի լեզուն թուրքերեն սարքել:
ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ
Ըստ տարածքային կառավարման նախարարության՝ Նիկոլ Փաշինյանին Շիրակի մարզում այնպիսի ցնծությամբ են ընդունել, որ ամենաճիշտ որոշումը կլիներ նրան Շիրակի մարզպետ նշանակել, կարող ա բախտներն էլ բերի մարզը միացնեն հարեւան Թուրքիային բարձր ինքնավարությամբ:
ԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՄԱՀ Է
Ըստ լավատեղյակ աղբյուրների` գերագույն գլխավոր Ցռան Վերգոն բրոնեժիլետի հատին 600 դոլար փող ա տվել, քանի որ դրա կոմպլեկտի մեջ եղել է նաեւ բրոնիպամպերս:
ԲԻՐԺԱՅԻ ՕՐԵՆՔՈՎ
Ըստ տնտեսագետների, որքան Հայաստանում դոլարը բարձրանում է, այնքան Նիկոլի ինքնարժեքը ձգտում է զրոյի:
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
– Յո երթաս…
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ (ԳՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՂԺՂԺՈՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Որքանո՞վ է գնվում Գնելը...
ԱՌՆԵՏԱՎԱԶՔ
Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո Նիկոլը իր թիմի կռիսների հետ Գյումրի էր գնացել վեցհարյուր դոլարով մկան ծակ ման գալու:
ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ
Նիկոլի՝ Գյումրի այցից հետո Աննա Հակոբյանը որոշել է Մեհրիբան Ալիեւային հրավիրել Գյումրի քյալլա ուտելու: