ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Ըստ վստահելի աղբյուրի` Նիկոլը, լրիվ «հղի» լինելով Սերժ Սարգսյանի հարցազրույցից, այնուամենայնիվ, ձեւ չի գտնում անձամբ պատասխանելու ՀՀ երրորդ նախագահին: Մեր աղբյուրի հավաստմամբ` հողատուն այլ ելք է գտել. պատասխանի փոխարեն նա հանձնարարել է քրեական գործեր թխել բոլոր այն կարկառուն ՀՀԿ-ականների նկատմամբ, ովքեր երբեւէ նյութական պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել: Եվ հենց դրա «առաջին ծիծեռնակն» է Քննչական կոմիտեի կողմից մեղադրանքի առաջադրումը Տարոն Մարգարյանին եւ Արման Սահակյանին: Մեր աղբյուրի խոսքով` այդպիսով Նիկոլը փորձում է հագուրդ տալ սեփական «աբիժնիկությանը», սակայն կանգնել է լուրջ պրոբլեմի առաջ` իրավապահները զեկուցում են, որ նյութերը շատ թույլ են, մի կերպ իրար կցմցած, եւ ցանկացած դատավոր, եթե «վնգստացող» չի, դրանք կուղարկի հայտնի ռուսական հասցեով: