ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Քաղաքացիական ակտիվիստ, Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանն ահազանգում է Նիկոլի ԴԱՎԱՃԱՆԱԽՄԲԻ մի նոր, զարմանալի եւ վտանգավոր սրիկայության մասին. «Այսօր նոր օրինագիծ է քննարկվել, որի համաձայն` այլեւս ՏԻՄ ընտրությունների անհրաժեշտություն չի լինի: Վարչապետը կնշանակի քաղաքապետների, իսկ մազպետները` գյուղապետների: Առաջին հայացքից սա ընդամենը ավտորիտար պետության վերածման քայլ է: Այսինքն` ունենք երկրի ղեկավար, ով պատրաստ է իր կապրիզների առաջ ծնկի բերել պետական բոլոր մարմինները: Կարճ ասած, մարզերի բնակիչները այլեւս չեն կարողանա իրենց քվեի միջոցով տնօրինել սեփական համայնքի ճակատագիրը»: Այնուամենայնիվ, սա գլխավոր գերագույն վիժվածքի սոսկ բռնակալական հակումներին հագուրդ տալու քայլ չէ, այլ Հայրենիքը վաճառելու շարունակությունն ապահովող իր ցինիզմով ապշեցնող գործիք. «Այս օրինագիծը հատկապես ուղղված է Սյունիքի եւ Գեղարքունիքի սամհամանամերձ համայնքների դեմ, այսինքն այն բնակավայրերի, որոնք, այսպես ասած, GPS-յան արդարությամբ գտնվում են վիճելի գոտիներում: Վարչապետը ու իր հպատակ մարզպետները այս բնակավայրերում կնշանակեն այնպիսի համայնքապետների, ովքեր բացարձակապես դեմ չեն լինի թշնամուն զիջել իրենց հայրենիքը: Ինչպես նաեւ եկեք չմոռանանք, որ այս պահի դրությամբ նոր գծվող սահմանները պահվում եւ հսկվում են միմիայն համայնքապետների շնորհիվ»: Դե ինչ ասես, հարգելի ընթերցողներ, այստեղ կարող էր լինել ձեր հայհոյանքը...
Ասվածի ապացույցն այն է, որ զարմանալի փութաջանությամբ քրեական գործ են կարել Մեղրիի համայնքապետ ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆԻ դեմ: Ինչպես փաստում է փաստաբան Երվանդ Վարոսյանը. «Դատախազությունն այսօր ֆելիետոն հրապարակեց այն մասին, թե համայնքապետի «անգործության» հետեւանքով 13 տարվա ընթացքում համայնքին պատճառվել է 3.692.500 ՀՀ դրամի վնաս: Թե բա ինչ-որ մեկը հող է վարձակալել համայնքից, հետո հանձնել է ենթավարձակալությամբ ուրիշի, բլա բլա բլա, ֆլան ֆստան: Արա՛, այ շոումեններ, մի հատ իջեք Մեղրի, հարցրեք, թե այդ տարիների ընթացքում Մխիթարն ինչեր ունի արած այդ տարածքի համար, մի հատ Մեղրու գնդի կողքով անցեք ու հարցրեք, թե մեր զինված ուժերի այդ ստորաբաժանման համար մինչեւ հիմա ինչ է անում համայնքի ղեկավարը, կամ պատերազմի օրերին նույն գնդի հետ միասին որտեղ էր ու ինչպես վիրավորվեց, մի զլացեք` պարզեք, թե երբ ու ով է կառուցել Նախիջեւանի սահմանային դիրքեր տանող ճանապարհներն ու գցեք-բռնեք, թե դա ինչ գումարի գործ է: Լավ, մարդ կարա՞ այս աստիճանի ազգադավ լինի: Ախր, ո՞ւմ եք ձեռ առնում, մե՞զ, թե ձե՞զ: Լավ էդ 3 միլիոն դրամի ֆելիետոնը գրելիս ոչ ոք գետինը չմտա՞վ: Կամ կարծում եք որեւէ մեկի համար պարզ չէ՞, որ սա քաղաքական էժան պատվեր է` կապված Սյունիքի համայնքապետների հայ լինելու ու տղամարդ լինելու հետ»: Ոչ, պարոն Վարոսյան, չհայ Նիկոլի ողորմելի կամակատարներն ունակ չեն ամաչելու, քանզի հողատուին սատարողը ոչ պակաս հողատու է: Չէ՞ որ «կիրթ եւ կառուցողական» Ալիեւը երազում է Մեղրիի մասին, իսկ այդ երազանքը սպասարկողներին պարզապես գետինն էլ չի ընդունի, որ գետինը մտնեն:
Եվ քանի որ այժմ հողատու դավաճանը հողատու դավաճանի վրա նստած հողատու դավաճանին «չոշ» է անում, այդ զարմանալի իրողության կապակցությամբ սահմանադրագետ ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԸ իրավացիորեն մատնանշում է. «2018 թվականին մի թեզ արտաբերեցի. «Հայ ժողովուրդը երազելու է մինչհեղափոխական Հայաստանի մասին»: Սակայն այդ պահին անգամ մոտավոր չէի պատկերացնում խոսքերիս ճշմարտացիության աստիճանը, եւ այն դաժան հեռանկարը, որին ականատես եղանք: Ողջամիտ մարդիկ ողնաշարով զգում էին մոտալուտ վտանգը: Սեւ ժապավեններով եկածները սեւ ժապավեններով էլ գնում են: Եվ, հիրավի, մարդիկ անտեսեցին 3-րդ նախագահի 2018 թվականի ապրիլի 23-ի զգուշացում-մաղթանքը` «Խաղաղություն, ներդաշնակություն եւ տրամաբանություն մեր երկրին»: Այո՛, գնում են սեւ ժապավեններով, սակայն մի զարմանալի անարդարություն կա` այդ ժապավենները դարձել են ոչ թե իրենց, այլ իրենց կողմից խաբված ժողովրդին... Սրանց սուտն այնքան շատ է, որ անգամ կարմայի օրենքն է շեղումներով աշխատում:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ