«Ժողովուրդ». Իշխանությունների նպատակները ձախողվել են․Օնիկ Գասպարյանի դեմ որեւէ բան չեն կարողացել գտնել «Հրապարակ». Կտեսնենք՝ որ ուժը որ ոլորտը կտնօրինի. Նիկոլ Փաշինյանը ոսկե ձկնիկի դերում է «Ժողովուրդ». Նոր օրենսգիրքը բերում են․ իշխանությունները խնդրի առաջ են կանգնած Ի՞նչ նպատակով և ի՞նչ առաքելությամբ է Փաշինյանը սողոսկել իրեն մերժած և անիծած Սյունիք, ի՞նչ է նրան այս անգամ հանձնարարել Ալիևը. Արթուր Ղազինյան Ալե՛ն, իսկ ինչու՞ մի քանի շուռնուխցիների տներից և գյուղամիջից նկարներ չես հրապարակել. Գագիկ Համբարյան «Հրապարակ»․ Զարեհ Սինանյանը պետբյուջեի հաշվին ամիսը մեկ Մոսկվա է գնում «Ժողովուրդ». Մանե Թանդիլյանին բերելով՝ Մարուքյանի ձայներն են «կոտրելու» Թուրքից էլ բեթար. Անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը «Հրապարակ»․ Ինչո՞ւ էր Վաղարշակ Հարությունյանն այցելել ԲԴԽ «Իրավունք»․ «Գայթակղիչ է նախընտրական շրջանում տալ խոստումներ, որոնք անհնար է լինելու իրականացնել»․ Գևորգ Գորգիսյանը՝ Փաշինյանի մասին


ՀԱԿԱՀԱՅ «ԿՌԻՍՆԵՐԸ» ԿԻՆՔՆԱՊԱՀՊԱՆՎԵ՞Ն ԳԱՐՆԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Վերլուծություն

Սերժ Սարգսյանի ասուլիսն, անշուշտ, ցնցեց քաղաքական դաշտը: Թեեւ այն դաժան ջղակծկումների մեջ գցեց խունտային, սակայն Նիկոլը գերադասեց անձամբ չպատասխանել, այլ համացանցում քսի տալ իր ֆեյքերի բանակին, սակայն հողատուի վարկանիշի դագաղի մեխերն արդեն խփված էին, եւ անդառնալիորեն: Միաժամանակ ՀՀ երրորդ նախագահը քաղաքացիների քաղաքական բառապաշարը հարստացրեց նոր բառերով. «կապիտուլյանտներ»` էլիտաների համար եւ «կռիսներ» լայն զանգվածների համար:

 

ԱՌՆԵՏԱԶԵՐԾՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Փետրվարի 20-ի մեծ հանրահավաքին ընդառաջ պոզիտիվ ազդակ եկավ հարեւան երկրից, եւ ինչպես ասում են` տարոսը մեզ: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պաշտոնաթող լինելու իր որոշման մասին. «Ես որոշում եմ կայացրել թողնել զբաղեցրածս պաշտոնը: Իհարկե, ես հավատում եմ եւ ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնել բեւեռացումը մեր երկրում: Քանի որ վստահ եմ, որ բեւեռացումը մեր միջեւ եւ առճակատումն ամենամեծ ռիսկն է մեր երկրի ապագայի, տնտեսական զարգացման եւ ցանկացած տեսակի ճգնաժամի համար»,- հայտրարել է Գախարիան:

Վրաց վարչապետը գերխնդիր է դնում նվազեցնել բեւեռացումը, իսկ մեր «առնետապետը» ձգտում է բեւեռացումը հասցնել ծայրահեղ վիճակի: Եվ այդ նպատակով Գյումրիի ճանապարհին մի քանի անգամ էժանագին թատրոն է բեմադրում` ճանապարհին մի քանի անգամ կանգնեցնող եւ անվերապահ զորակցություն հայտնող «քաղաքացիների» ինքնաբուխ խմբերի տեսքով: Գումարած դրան` ՔՊ կուսակցությանը (հապավման ճշմարիտ բացվածքը` «քաղաքացիական պատերազմ») եւ սորոսականներին հանձնարարելով այլանդակել Սահմանադրությունը եւ օրենսդրությունը` սոփական վերարտադրությունն ապահովելու նպատակով: Վերացնում են ԱԺ-ի «որակյալ մեծամասնության» գաղափարը, մամուլը փորձում գցել դաժան մամլիչի տակ, գումարած դրան` վերացնել ՏԻՄ ընտրությունները, դրանք փոխարինելով նշանակումներով: Իսկ խելահեղ իշխանամոլության դրդապատճառն, անշուշտ, նոր դավաճանություններն են: Իր թելեգրամյան ալիքում հերթական բացահայտումն է գրել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը.

«Նիկոլն ու իր թիմը ամեն օր նվաստանում են ու նվաստացնում են մեզ բոլորիս: Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են, իսկ Նիկոլի թիմը խոսում է տարածաշրջանային համագործակցության մասին: Ադրբեջանն ու Թուրքիան նոր զորավարժություններ են անցկացնում, իսկ Նիկոլը խոսում է սահմանները բացելու մասին: Սա շարունակվում է արդեն 4 ամիս: Փաշինյանը եւ նրա կապիտուլյացիոն թիմը շարունակում են նվաստանալ, հանձնել նոր տարածքներ, ոչնչացնել բանակցային դիրքերն ու իրավիճակը շտկելու ցանկացած հեռանկար: Նրանք հույս ունեն, որ Ալիեւի հետ խաղալով կկարողանան գոնե մի բան ստանալ, որը կօգնի նրանց մնալ իշխանության: Այս խաղի քայլերից մեկը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուստամ Մուրադովի եւ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության նախագահ Ալի Նագիեւի նախատեսված հանդիպումն է: Գաղտնի հանդիպումը, որի շուրջ Արմեն Աբազյանը պայմանավորվել էր վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ, տեղի կունենա առաջիկա օրերին, շփման գծում, Մատաղիսից ոչ հեռու: Աբազյանը, Հարությունյանը եւ Նագիեւը նախատեսում են քննարկել «ենթակառուցվածքային խնդիրները», իսկ, ըստ էության` Արցախի մնացորդները Ադրբեջանին ինտեգրացնելու քայլերը»:

Այսինքն` Նիկոլը շտապում է անշրջելիորեն կանաչ լույս վառել պանթուրքիզմի առաջ, ինչը առավել հրատապ է դարձնում երկրի առնետազերծման հարցը: Եվ իզուր չէ, որ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ ՀՀԿ-ի ճամբարներն իրենց բովանդակ մեդիա եւ կազմակերպչական ռեսուրսը գործադրում են փետրվարի 20-ի հանրահավաքի հզորությունն ապահովելու համար: Իր հերթին, խունտան դրան հակադրում է ոստիկանական անմաքուր սադրանքները եւ նոր քրգործեր կարելու պրակտիկան: Արդեն անցան Տարոն Մարգարյանին եւ Արման Սահակյանին, եւ դրա վրա հաստատ կանգ չեն առնի: Ի դեպ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, դիմելով Նիկոլին, նաեւ շեշտում է, որ վերջինիս մեթոդներն ավելի անբարոյական են, քան ցեղասպան երիտթուրքերինը. «Նույնիսկ թուրքական յաթաղանը, Մեծ Ցեղասպանության տարիներին չէր պահանջում, որ հայրենազրկվող հայ ժողովուրդը գովերգի Քեմալին կամ Թալեաթին: Բայց Ալիեւն ու դու, ստիպում եք, որ ձեր ձեռքն ընկած Հայը, ստիված լինի ձեզ գովերգելու: Որովհետեւ երկուսդ էլ թերարժեքության կոմպլեքսներ ունեք, ու ատում եք հային: Գոնե հասկանում ես, որ շատ քիչ տարբերություն կա քո եւ Ալիեւի միջեւ: Նա ստիպում է կամ բիրտ ուժով թելադրում է, որպեսզի գերեւարված հայորդիները կրկնեն, որ «Ղարաբաղն Ադրբեջան է»: Իսկ դու, քո հպարտ քաղաքացուն «ստիպում» ես, որ այսքան ողբերգություններից ու կորուստներից հետո, կանգնեն ու թշվառաբար ասեն` «թավիշը թարգեք» ու ձեռի հետ էլ քեզ գովերգեն»: Տպավորությունն այնպիսին է, որ «կռիսներն» ամեն ինչ անում են` ժողովրդին լրիվ հունից հանելու համար, իսկ դա շատ վատ ավարտ կունենա խունտայի համար:

ՈՎՔԵՐ ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ

Հարկ է արձանագրել հետեւյալը` որ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո բանակի արժանապատիվ սպայակազմը` ներկա եւ նախկին, կանգնեց նրա կողքին: Սա հիմնավորվում է Սեյրան Օհանյանի, Արտակ Դավթյանի, Մովսես Հակոբյանի վերջին հարցազրույցներով: Իսկ պաշտոնաթող դեսպան Միքայել Մինասյանը բավականին ընդարձակ եզրակացություն է հրապարակել հարցազրույցի մոտիվներով, մասնավորապես` շեշտելով որ շատ-շատերը պարտավոր են ներողություն խնդրել Սերժ Սարգսյանից 2018-ին նրան ինչպես դավաճանելու, այնպես էլ մենակ թողնելու համար. «Սերժ Սարգսյանին ներողություն են պարտք էլիտաներն ու ժողովուրդը: Նա գուցե սխալ էր հաշվարկել կամ թերի, բայց բոլորը դուրս եկան նրա դեմ, որովհետեւ մտածում էին, որ Սերժ Սարգսյանին պաշտպանելը ամոթ է: Ու որքան էլ տարօրինակ է, բայց հիմա ամենաշատը քարկոծում են նրանք, ովքեր դավաճանել են իրեն, իրենց եւ արդեն երկրին: Նրանք հիմա ասում են, թե խաբվել են Նիկոլի կողմից ու դրա մեղավորը Սերժ Սարգսյանն է (ու ոչ ոք մինչեւ հիմա չի հարցնում, թե ինչո՞ւ է մեղավոր, եթե իրենք որոշեցին սիրել ու կուրորեն հավատալ անգրագետ ոչնչությանը): Սերժ Սարգսյանին քարկոծում են Ռոբերտ Քոչարյանի ներկայիս հետեւորդներից ոմանք` փորձելով այդ աղմուկի մեջ մոռացության մատնել 2018-ի ապրիլ-մայիսին իրենց մշտական եւ հպարտ ներկայությունը Նիկոլի հանրահավաքներին, որտեղ որքան ուժ ունեին գոռում էին «դուխով», իսկ հիմա ակնարկում են, թե «Նիկոլը Սերժի պրոյեկտն է»: Եվ այստեղ բնական հարց է ծագում` իրենց էլ էր Սերժն այնտեղ ուղարկե՞լ: Ներողություն պիտի խնդրեն Լեւոն Տեր-Պետրոսյանի «ձագերը», որոնք տարիների ընթացքում վերածվեցին «աբիժնիկների սեկտայի» եւ մոռացան, որ իրենց ղեկավարին ու իրենց մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանը վերադարձրեց հասարակություն: Սերժ Սարգսյանը փորձեց վերականգնել հանրային համերաշխությունը` տեղ տալով Վաղարշակ Հարություններից մինչեւ Անդրանիկ Քոչարյաններ, որոնք ընդամենը 10 տարի անց նորից ապացուցեցին իրենց պոռնկությունը եւ ամեն գնով իշխանություն հետույքում մնալու իրենց կյանքի ցանկությունը: Ճի՞շտ է արել Սերժ Սարգսյանը, ըստ իս, մարդու տեսանկյունից` ոչ, նախագահի տեսանկյունից` այո: Ներողություն են պարտք արցախցիները, որոնք երկիր պահող հպարտ ժողովրդից ընդամենը մեկ օրում վերածվեցին ստրկամիտ ժպիտով Նիկոլին ծաղիկներով դիմավորողների ու ամեն անհեթեթություն ծափահարողների, իսկ հիմա ծեծված երեխայի պես իրենց շուրջն են նայում, թե ինչպես պիտի ապրեն այս ավերակի մեջ: Սերժ Սարգյանին ներողություն են պարտք արվեստագետներն ու շոու բիզնեսի աստղերը, որոնք իրենց ինստագրամյան, յութուբյան ու ֆեյսբուքյան հաշվիներով քարոզում էին «սեր ու հեղափոխություն»: Իսկ այսօր նոր Հայաստանի քարոզիչները ինքնամոռաց փորձում են մաքրել իրենց վրայից Արցախի ու տղաների արյունը, արտագաղթի գարշահոտը` լավագույն դեպքում հայտարարելով, թե իրենք հիասթափվել են ու այլեւս քաղաքականությամբ չեն զբաղվում: Ներողություն պիտի խնդրեն ՏՏ ոլորտի տղաներն ու աղջիկները, որոնք ծրագրեր էին գրում Նիկոլի էջին ֆեյք լայքեր ավելացնելու համար, քուչի լավ տղերքը, որոնք փողոց էին փակում, հայոց պատմության ուսուցիչները, որոնք երեխաներին տանում էին հանրահավաքի, իսկ հիմա խոնավ աչքերով պատմություն են խմբագրում»:

Ի դեպ, այդ` գոնե մտովի ներողություն խնդրելու գործընթացը հեշտացրեց եւ ինքը` երրորդ նախագահը, հայտարարելով, որ այլեւս իրեն չի տեսնում որեւէ բարձրագույն պաշտոնի: Դրանով նա փարատեց քարոզչական միֆերի զոհերի մտավախությունները` «նախկինների» ռեւանշի վերաբերյալ: Բայց նաեւ շեշտեց, որ ՀՀԿ-ի քաղաքական ակտիվության չափաբաժինը գնալով միմիայն ավելանալու է:  Ի դեպ, Մ. Մինասյանն է հատուկ շեշտել է` որ Հանրապետականն այս երեք տարիների ընթացքում իր քավարանով անցել է պատվով` ցույց տալով, որ գիտակցել է իր մեղքի բաժինը, մաքրել է իր շարքերը եւ իշխանական ուժից դարձել է Հայաստանի ամենամեծ, ամենակուռ ու կազմակերպված ազգային-քաղաքական ուժը: Կարծում ենք, որ ՀՀԿ-ն ապագա իշխանության մաս լինելու է: Ապագա իշխանությունում փրկիչներ չկան: Պետք է հարմարվել այն մտքին, որ հաջորդ իշխանությանը ու նրա ղեկավարին մեծ հավանականությամբ ժողովուրդը չի սիրելու: Վստահաբար` չի հասկանալու: Ավելին` իրեն այդ սերը պետք չի լինելու, բայց ըմբռնումը շատ է պետք լինելու: Ապագա իշխանությունը պոպուլիստական  կապիկություններ չի անելու, «խոնարհվում եմ բոլորիդ առաջ» տհաս շոուներ չի անելու, որ իրեն սիրեն: Կայացնելու է ծանրագույն որոշումներ, շատ դեպքերում` ի հակառակ հանրության կամքի: Առանց դրա Հայաստանն արեցնել չի ստացվի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

«Ժողովուրդ». Իշխանությունների նպատակները ձախողվել են․Օնիկ Գասպարյանի դեմ որեւէ բան չեն կարողացել գտնել«Հրապարակ». Կտեսնենք՝ որ ուժը որ ոլորտը կտնօրինի. Նիկոլ Փաշինյանը ոսկե ձկնիկի դերում է«Ժողովուրդ». Նոր օրենսգիրքը բերում են․ իշխանությունները խնդրի առաջ են կանգնածԻ՞նչ նպատակով և ի՞նչ առաքելությամբ է Փաշինյանը սողոսկել իրեն մերժած և անիծած Սյունիք, ի՞նչ է նրան այս անգամ հանձնարարել Ալիևը. Արթուր ՂազինյանԱլե՛ն, իսկ ինչու՞ մի քանի շուռնուխցիների տներից և գյուղամիջից նկարներ չես հրապարակել. Գագիկ Համբարյան«Հրապարակ»․ Զարեհ Սինանյանը պետբյուջեի հաշվին ամիսը մեկ Մոսկվա է գնում«Ժողովուրդ». Մանե Թանդիլյանին բերելով՝ Մարուքյանի ձայներն են «կոտրելու»Թուրքից էլ բեթար. Անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը«Հրապարակ»․ Ինչո՞ւ էր Վաղարշակ Հարությունյանն այցելել ԲԴԽ«Իրավունք»․ «Գայթակղիչ է նախընտրական շրջանում տալ խոստումներ, որոնք անհնար է լինելու իրականացնել»․ Գևորգ Գորգիսյանը՝ Փաշինյանի մասին«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի դեմ Դատախազություն հաղորդում է ներկայացվել«Հրապարակ»․ Որոշ կուսակցություններ գրեթե բոլոր մարզերում և համայնքներում կուսակցական գրասենյակներ են բացում, հատկապես ակտիվ է իշխող ՔՊ-ն«Իրավունք»․ Իշխանությունը հույս ունի շահարկել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունըՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինենՉավուշօղլուն հայտարարել է, որ ռուս զբոսաշրջիկների հարցով թուրքական պատվիրակություն կմեկնի Մոսկվա⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Ամբողջ Հայաստանն է վտանգված, բայց Լեռնահայաստանը՝ հատկապես. Հայկ Բաբուխանյան (aravot.am)«Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր հավատում են թուրքին»․ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ (a1plus.am-ի անդրադարձը)Բողոքի ակցիա՝ հանուն հայ գերիների վերադարձի (5-րդ ալիքի անդրադարձը)Հիշե՛ք ձեր պարտականությունը. ՄԱԿ-ին նամակ է հանձնել «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումը (Հ2-ի անդրադարձը)Այլեւս չենք լռելու եւ մեր պահանջատիրությունից հետ չենք կանգնելու. Նատալյա ՍաղիյանԵԽԽՎ-ի պես միջազգային հարթակները երբեւէ որեւէ կոնկրետ հարց չեն լուծում. Վահրամ ՄկրտչյանԽելքի եկեք, սա ուղղակի արդեն Հայաստանի ֆիզիկական գոյության խնդիր է. ԱբովյանԾառից կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայողը Թալին քաղաքից էր ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻՆՉ ՉՀԱՋՈՂՎԵՑ ԼՏՊ-ԻՆ, ՀԱՋՈՂՎԵՑ ՆԻԿՈԼԻՆ«ՍԱՐՍԱՓԵԼԻ Է, ԵՐԲ ԱԶԳԻՆ ԿԻՍՈՒՄ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՎ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԻՋԵՎ»«Եթե Նիկոլը մնա , մենք կկորցնենք Հայաստանը, պետականությունը, մեր ազգությունն ու տեսակը». ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆ«Վարչապետ կոչեցյալի ձեռքով դավադրություն կատարվեց մեր լուսե երիտասարդների հանդեպ». ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍԻՅԱՆ«ՊԱՏԵՐԱԶՄՈՎ ԱՆՑԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՁԵՎՈՎ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ...»ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔ«ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՆԴԻ ԱՌՋԵՎ»ԵՎՍ ՉՈՐՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ՄԱՅԻՍԻՆ` ՈՎՔԵՐ ԵՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՄՏՆԻ՞ ԵՏՄ«Հանուն նոր միության» շարժումը ՄԱԿ-ից պահանջում է գերիների վերադարձ, փախստականների իրավունքների եւ մշակութային կոթողների պաշտպանությունՈ՞Վ ԿԿԱՍԵՑՆԻ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆՀայտնաբերվել է ժամկետային զինծառայող Նարեկ Խաչատրյանի դին` ծառից կախված վիճակումՀՐԱՏԱՊ. Կապիտուլյանտը գաղտագողի գնում է Սյունիք«Իշխանություն» ֆիլմի պրեմիերային ես պատահական չէի հայտնվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին. Մհեր ՄկրտչյանՀայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն«Սերժ Սարգսյանը դիմադրում է հայրենիք ու պետություն ունենալու համար։ Դու՞ք ի՞նչի համար չեք դիմադրում». Աննա ՄկրտչյանՄերկելի կուսակցությունը Գերմանիայի կանցլերի թեկնածու է ընտրելԵվ՛ ռուսները և՛ Արևմուտքը վերցրել են այն, ինչ իրենց պետք էր. կողմերից ոչ ոք դեռ չունի ստատուս քվոյի փոփոխության ցանկություն. ՄինասյանDas ist fantastisch անեմ ձեզ ու ձեր արտաքին քաղաքականությունը, դավաճան ու անգրագետ ուսապարկեր. Արմեն Աշոտյան«ՖՈՏՈ. Լկտի տոնով են խոսում և փաստացի ապրանքս չեն փոխանցում ինձ. Չօգտվեք Glavdostavka Armenia-ի ծառայություններից». Մարիամ ՂանդիլյանՌուսաստանում 2020 թվականին կանխվել է 44 ահաբեկչությունՈր փողոցներն են փակ լինելու ապրիլի 24-ինԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս ճանապարհորդելիս պահանջել COVID-19 պատվաստումների մասին տվյալներԱջափնյակում գաղտնի կերպով բացվել է Քեմալի դաշնակից Գանդիի արձանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ