ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Սերժ Սարգսյանի հարցազրուցը տարբեր նիկոլասորոսականներին մատնել է հիսթերիկ ցնցումների, եւ նրանք մեկը մյուսի հետեւից զարմանալի ստեր եւ հիմարություններ են բլթացնում: Այսպես, ԱԽՔ, իսկ ավելի ճիշտ` ախքիկ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ով իր գործունեությամբ ազգային անվտանգության համակարգի հերն է անիծել, զարմանալիորեն բարբաջում է. «Ապրիլյան պատերազմը կանգնել է հայկական կողմի խոստումների պատճառով, ի դեպ, այդ խոստումներից հետո որոշակի ժամանակացույց էր ենթադրվում, եւ այդ ժամանակացույցը ամառվա ընթացքում էր, իսկ ամառվա ընթացում տեղի է ունենում «Սասնա ծռերը», որը օգտագործելով Սերժ Սարգսյանը որոշակի ժամանակահատվածով հետաձգում է` մինչեւ 2017 թվականի ապրիլ, այնուհետեւ մինչեւ իշխանության տրանզիցիան ձգում է: Այդ մարդը, այդպիսի խոստումներ տալով, ստեղծելով այդպիսի բեռ Հայաստանի համար, լքում է պաշտոնը եւ հետո գալիս ու հայտարարում է` ես պատրաստ էի ստորագրելու, ինչ-որ քայլեր անելու, մինչդեռ ես հստակ ասեմ` իր տված խոստումների պատճառով մենք կանգնել էինք լուրջ խնդիրների առաջ»: Դե քանի որ այդ սորոսի վաստակը կիլոմետրերով հեռու է բարոյականությունից, ապա հողատու լինելով, ամենից բարձրն է գոռում` բռնի՛ր հողատուին: Լավ է` սրա մտքով չի անցնում Առաջին հանրապետության պարտությունն էլ, Քենեդու սպանությունն էլ վրադիր, բարդել ՀՀ երրորդ նախագահի վրա: Երեւի թե իզուր չէ, որ Արմեն Աշոտյանը հրապարակավ սրան վիժվածք է անվանում...
Այդ հիսթերիայի առնչությամբ էլ նախկին պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ արձանագրում է հետեւյալ զարմանալի իրողությունը. «Չգիտեմ, ողբերգալի է, թե` ծիծաղելի, երբ Արցախը հանձնած կապիտուլյանտները լուրջ դեմքով քննարկում են Սերժ Սարգսյանի կողմից երեկ գաղտնազերծած Արցախի հիմնահարցի լուծման հնարավոր տարբերակները եւ մի բան էլ` մեղադրում նրան «ոչ-մի-թիզ-ականության» ճանապարհով չգնալու մեջ: Դե արի ու մի ասա` դուք պատմության մեջ հավերժ մնալու եք հող հանձնող, ձեր սերունդներն ամաչելու են ձեզ հետ ունեցած գենետիկ կապից, գոնե սուս մնացեք»: Ո՛չ, տիկին Կարապետյան, սրանց սերունդները չեն ամաչելու այդ գենետիկ կապից այն պարզ ու բնական օրինաչափությամբ, որ սրանք սեփական արմատներից անտեղյակ անտոհմիկ թափոն են, եւ սրանցից սերվածները պարզապես անտեղյակ են լինելու այդ գենետիկ կապից, որպեսզի մի բան էլ այդ կապից ամաչեն: Սրանք այն զարմանալի տեսակին են պատկանում, որ պիտանի չէ ո՛չ բնությանը, ո՛չ էլ մարդկությանը:
Բոլոր նորմալ հայ մարդիկ վրդովված են այն զարմանալի իրողությունից, որ պարզվել է` Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն Ադրբեջանին է հանձնվում: Ասում են` այդ հատվածը մոտ 3 տարի պետք է շահագործվի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, եւ դրա անվտանգ օգտագործման երաշխավորն են ռուս խաղաղապահները: 3 տարվա ընթացքում հայկական կողմը պետք է կառուցի շրջանցող ճանապարհ, որից հետո այդ 21 կիլոմետրն ամբողջությամբ հանձնվելու է Ադրբեջանին: Չար լեզուներն ասում են, որ հատկապես ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է թշնամու բոլոր պահանջները կատարելու ջատագովը, ինչը զարմացրել է անգամ ռուսական կողմին: Ասում են, թե Լավրովն անգամ հայերի հետ մասնավոր զրույցներում ասել է` եթե ձերոնք տալիս են ձեր հողերը, մենք ինչո՞ւ պետք է դեմ լինենք` որոշողը դուք եք: Դե ինչ ասես... 21 տարի անց զարմանքով համոզվում ենք, որ Ռոբերտ Քոչարյանն իրավացի էր` այդ անձավորության ուսադիրները պոկելով եւ պաշտոնանկ անելով...
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ