«Հրապարակ»․ Եթե նախագահը չդիմի՝ ընդդիմությունը կդիմի ՍԴ Եղանակը Հայաստանում «Փաստ»․ Իշխանությունն ապավինում է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան «Հրապարակ»․ Հրաժարվել են Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ «Փաստ»․ Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը «Հրապարակ»․ Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է «168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում են Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Մենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան ⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️


ԻՆՉՈ՞Ւ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՉԴԻՄԱԴՐԵՑ «ԽԶԲԶԱՆՔԻՆ»

Վերլուծություն

ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցի երկրորդ մասի հեռարձակումից առաջ Արմեն Աշոտյանը խորհուրդ տվեց նիկոլասորոսականներին. «Հաշվի առնելով նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի առաջին մասի հեռարձակումից հետո XY քրոմոսային հավաքածու ունեցող վիժվածքամերձ մի շարք էակների եւ ուսապարկերի մոտ առաջացած անցանկալի հղիության դեպքերը` հորդորում եմ նրանց հարցազրույցի երկրորդ մասին ընդառաջ նախապես ընդունել հակաբեղմնավորիչ հաբեր: Հղի «տղամարդը» անճոռնի եւ հակաբնական երեւույթ է: Անգամ քաղաքականության մեջ»: Ինչպես ցույց տվեց հետագա ընթացքը, դեղերն ամենեւին ավելորդ չէին...

 

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Եթե հարցազրույցի առաջին մասում բացվեց արցախյան բանակցային գործընթացի գրեթե ողջ խոհանոցը, եւ անդրադարձ եղավ 2018-ի դավադիր հեղաշրջման կասկածելի հանգամանքներին, ապա երկրորդ մասը հիմնականում նվիրված էր կապիտուլյացիայի մեխանիկային: Եվ առաջին իսկ րոպեներից Սերժ Սարգսյանը հնչեցրեց սենսացիոն տեղեկատվություն` սպառազինությունների պլանով 2024-ին պիտի ունենայինք 2400 ԱԹՍ-ներ, իսկ 2020-ին` 1000-ից ավելին: Այսինքն` պիտի ունենայինք օդային անվիճելի գերակշռություն: Իսկ թե ինչ եղավ, երբ Նիկոլը կամայականորեն փոխեց սպառազինությունների պլանը` դրա ավերիչ հետեւանքները մեր աչքի առաջ են: Նաեւ երկրորդ սենսացիան` բանակի ամենամեծ թալանն եղել է 2018-2020 թվականներին, այդ թվում` Նիկոլի կողմից ՊՆ-ն շրջանցելով արված ակնհայտ կոռուպցիոն գնումները: «Իսկ հիմա ասում են, թե ինչ-որ մեկը փախել է, բա ի՞նչ էիք ուզում, երբ որ վարկաբեկում էիք գեներալներին, սպաներին` «սերմացու գողացող մկներ»: Եթե մենք «սերմացու գողացող մկներ» էինք, ապա զրահաբաճկոնը 600 ԱՄՆ դոլարով առնողը ի՞նչ է` «կռի՞ս» է, ոնց կարելի էր վերցնել եւ երկու տարում փոխել երեք գլխավոր շտաբի պետ: Գլխավոր շտաբի պետը ձեզ համար խաղալի՞ք է, որեւէ մեկը դրանցից պատկերացնո՞ւմ է, թե ինչ գործառույթներ ունի իրական գլխավոր շտաբի պետը, թե ինչպիսի փորձառություն պետք է ունենա, ինչպե՞ս կարելի էր Պաշտպանության բանակի երեք հրամանատար փոխել, Լեւոն Մնացականյանը, որ երկու պատերազմի փորձ ուներ, ինչպե՞ս կարելի էր նրան փոխել միայն այն պատճառով, որ ինքը նախկի՞ն էր, այսինքն` պրոֆեսիոնալներին փոխել հարմարվողներո՞վ: Արդյունքը դա էր, ինը պաշտպանական շրջանի հրամանատարներին փոխել էին, ընդ որում որոշ դեպքերում երկու-երեք անգամ»: «Բոլոր կենտրոնական ենթակայության զորամասերի կարեւոր հրամանատարներին, բացառությամբ մեկի, փոխել էին, որ ի՞նչ, ինչի՞  համար, որ մենք այնտեղ դավադրություն չանեի՞նք, ախր մենք ո՞նց կարող էինք այնտեղ դավադրություն անել, ո՞նց կարող էինք մենք մեր հայրենիքի հանդեպ դավադրություն անել, այդ նրանք են դրան ունակ»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Կարճ ասած, ՀՀ երրորդ նախագահի նկարագրած ամբողջ պատկերը հետեւյալն է` ինչպես են  հետեւողականորեն եւ միտումնավոր կռել պարտությունը: Այսինքն` տեղի է ունեցել համակարգված դավաճանություն, այլ եզրակացությունը բանականության սահմաններից անդին է:

ԻՍԿ ՈՎՔԵ՞Ր ԷԻՆ 2018-Ի ԴԱՎԱՃԱՆՆԵՐԸ

Իսկ, օրինակ, քաղաքագետ Աղասի Ենոքյանի համոզմամբ, խունտան ունի նաեւ նոր դավաճանությունների պլաններ. «Այս մակարդակի դավաճանությունը պարզապես չի տեղավորվում մարդկային տրամաբանության մեջ, բայց բացահայտված հուշագիրը եւ հունվարի 11-ի մոսկովյան փաստաթուղթն ապացուցում են, որ իրականում սա դավաճանություն է, ընդ որում` շարունակվող դավաճանություն: Նոյեմբերի 9-ի թուղթը եւ այս թղթերը գրված ապացույցներ են դավաճանության, եւ այնպես չէ, որ մեկը ասի, թե զգուշացրել են պարտության մասին, մյուսը ասի` չգիտեինք, մեկը ասի` Աննան բունկերում հանձնում էր Հադրութը, մյուսն ասի` Աննան այնտեղ չէր, եւ այլն: Իսկ այս գրված փաստաթղթերից վերջին երկուսն առանձնակի ցինիկ ապացույց են դավաճանության: Եթե նոյեմբերի 9-ի փնթի թուղթը, որը միջազգային փաստաթուղթ էլ չէր կարելի կոչել, այլ միայն Հայաստանի պատրաստակամություն` իր զորքերին հանելու եւ ադրբեջանցիների ու ռուսների զորքերի մուտք գործելու մասին, գրված էր պատերազմի ժամանակ, եւ կարելի է համարել` պատերազմը օր առաջ ավարտելու համար էր, ապա մյուս երկուսի բնույթը բացարձակ դավաճանական է»:

Քաղաքագետը նաեւ գալիս է տագնապալի եզրակացության. «Ոչ մի երաշխիք չկա, որ դավաճանությունը չի ավարտվել: Իսկ այժմ իշխանությունը ձեռնարկել է քաղաքացիներին ու մամուլին լռեցնելու նոր ինտենսիվ արշավ»:

Սակայն դավաճանության արմատները պետք է փնտրել ոչ հեռավոր 2018-ին: Վերադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցի առաջին մասին` հիշեցնենք, որ ասել էր` 2018-ին ոչինչ չէր վկայում, որ նիկոլական խռովությունը կարող էր այդպիսի մասշտաբներ ստանալ: Եվ երկրորդը` որ ինքը իշխանությունը հանձնել էր ոչ թե «խզբզանք» Նիկոլին, այլ Կարեն Կարապետյանին: Եվ հարց է ծագում` ինչո՞ւ Կարեն Կարապետյանն ընկրկեց, տեր չկանգնեց իշխանությանը, եւ բանը հասավ տոտալ ճնշումներով Նիկոլին վարչապետ կարգելուն: Չէ՞ որ ՀՀԿ-ի քվեները բավարար էին պրն Կարապետյանին վարչապետ ընտրելու համար, իսկ այդպիսի գործընթացի պարագայում, դժվար թե, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն դրդապատճառ ունենային միանալու Նիկոլին...  Բացատրությունների կարիք ունի` ինչո՞ւ նա անձամբ գնաց Նիկոլին մեկուսարանից հանելու, ի՞նչ էր խոսել Նիկոլի հետ այդ ժամանակ, եւ ինչպե՞ս պատահեց, որ գլխավոր դատախազը, «քաղաքական իրավիճակով պայմանավորված», ԱԺ-ից հետ կանչեց Նիկոլին եւ մյուս ՔՊ-ական պատգամավորներին կալանավորելու հարցը... Եվ այդպիսի բազում հարցեր սպասում են իրենց պատասխանին: Ինչ վերաբերում է խռովությունների անսպասելի մեծ մասշտաբին, ապա հարկ է նշել, որ մարդկային եւ այլ ռեսուրսներով իշխանազավթներին ապահովելու մասով մեծ դեր ուներ օլիգարխատը, ընդ որում` իր ե՛ւ հայաստանյան, ե՛ւ ռուսաստանաբնակ թեւերով: Եվ հարց` ինչպես հայտնի է, մեծ փողերը կայունություն են սիրում, այդ ո՞վ եւ ինչպես տվեց սին «երաշխիքներ», որ սահմանադրական կարգը տապալելուց հետո այդ կապիտալներն ավելի ապահով պայմաններում կլինեն: Այդ բոլոր հարցերը մանրակրկիտ քննության կարիք ունեն, սակայն այսօր թիվ 1 խնդիրը միասնաբար եւ հնարավորինս արագ խունտային հեռացնելն է: Ի դեպ, Սերժ Սարգսյանն իրավացիորեն կասկածի տակ դրեց խունտայի այն հայտարարությունը, իբր իրենք հրաժարվել են արտահերթ ընտրությունների մտքից: Եվ ի դեպ, ՔՊ-ի կուլիսներում շատ արագ պատրաստում են Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի հույժ կասկածահարույց փոփոխություններ... Բայց ամենակարեւորը` փետրվարի 20-ի հանրահավաքին ընդառաջ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ Սերժ Սարգսյանին սատարող մեդիառեսուրսներն ինտեսիվ քարոզչությամբ են զբաղվում, եւ կարծես այս փուլում «կոնսենսուս մինուս հողատու» տրամաբանությունն է գերիշխում: Եվ ինչպես տեղեկացրեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, երկուշաբթի երեկոյան հանդիպել են ընդդիմության «վեցյակի» ֆորմատով, այդ թվում` ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Քննարկվել են ստեղծված իրավիճակն ու առաջիկա անելիքները:

Դե ինչ, սպասենք առաջիկա ինտենսիվացող իրադարձություններին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

«Հրապարակ»․ Եթե նախագահը չդիմի՝ ընդդիմությունը կդիմի ՍԴԵղանակը Հայաստանում«Փաստ»․ Իշխանությունն ապավինում է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան«Հրապարակ»․ Հրաժարվել են Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ«Փաստ»․ Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը«Հրապարակ»․ Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է«168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում ենԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՄենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Պատերազմը Եռաբլուրում չի ավարտվել. նոր փոսեր են փորվում…Հակառուս բալագանը խաղում է մարդկանց նուրբ նյարդերի վրա. Վահան ԲաբայանՌուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8589 դեպքՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 578-ով«Կգա ազգի առաջ պատասխան տալու ժամանակը»Ես ինձ դժբախտ եմ զգում` Շուշին կորցնելու համար. պետք է պայքարենք, որ հետ բերենք մեր հայրենիքը. Լալա Մնացականյան Չենք խաբել, չենք խաբում եւ չենք խաբի, չենք թալանել, չենք թալանում ու չենք թալանի. Հայկ Բաբուխանյանը` ԳյումրիումԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել ՈւկրաինայիցԳյումրիում բացվեց «Ազգի ձայնի» եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գրասենյակըԵրևանում ասուլիս տալուց հետո Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալն ազատվել է աշխատանքիցԹուրքը հայատյացություն է «ռեկլամ» անում, սրանք հայ-թուրքական հարաբերություններից են խոսում. Ջուլիետա Ստեփանյան Թալին Գյումրիի ճանապարհատվածը խայտառակ վիճակում էՀիմա գոնե, հանուն ապագայի, պետք է թույլ չտալ, որ նիկոլական կեղծիքը շարունակի աղավաղել մարդկանց միտքն ու հոգին. Արտակ ԶաքարյանՃապոնիայի վարչապետը հայտարարել է Բայդենի հետ վստահելի հարաբերությունների հաստատման մասին«Վկայական ենք պահանջել, ցույց չի տվել, որ ես համոզվեմ՝ սպա ա եղել, թե չէ». Զոհվածի հայրն արձագանքել է ՊԲ-ի հերքմանըԱրցախի 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված քրգործերը վարույթ են ընդունվելՆիկոլ Փաշինյանը ստախոս է. Լևոն ԶուրաբյանՌոմանոս Պետրոսյանը զայրացած բղավել է` կոտրելով սեղանին դրված բաժակըՎիտալի Բալասանյանը Sputnik-V պատվաստանյութով պատվաստվել է COVID-19-ի դեմ«Շարունակել հայրենադավ իշխանություններին օր առաջ հեռացնելու պայքարը». ՀՅԴ-ն կմասնակցի արտահերթ ընտրություններինՀայ ռազմագերիների հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգումՊՆ-ն ցինիկ վերաբերմունք է դրսևորում պատերազմ անցած երեխեքի հանդեպ. Արցախում ծառայող ժամկետայինի ծնողԲացառում եմ, որ որևէ ադրբեջանցի մտնի Ստեփանակերտ. եթե այդպիսի բան լինի, իմ «տաբելնի» զենքով կգերեվարեմ նրան. ԱԻՊԾ պաշտոնյաԲելգիան թույլատրել է իր քաղաքացիներին ճանապարհորդելՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 298 դեպք, մահացել է 19 մարդՋահերով երթը կմեկնարկի Ազատության հրապարակիցԷլիզաբեթ Աբրահամյանը կանանց սեղանի թենիսի 2021թ Ռուսաստանի առաջնությունում 3մեդալ նվաճեց՝ 1 արծաթե և 2 բրոնզե «Պատերազմ անցած երեխաների նկատմամբ ամենացինիկ վերաբերմունքն են դրսևորում». Զինծառայողների ծնողները պահանջում են կրճատել ծառայության ժամկետըԻսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում Ինչ ասեմ` ուրացողներ են, Աստված իրենց հետ, բարի երթ. Վահե Հակոբյանը Սյունիքում բացվող նորաստեղծ կուսակցությունների մասինԵրևանցի Հովհաննես Փափազյանը ապահովեց բռնցքամարտի 2021թ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալըԱյսօր Հայաստանը ղեկավարում է «հեռատես»  ու փառասեր չմարդը12 թոփ-ակումբներ ստեղծեցին Սուպերլիգա. ՈւԵՖԱ-ն սպառնում է, ՖԻՖԱ-ն չի ողջունումԳլխուղեղում թրոմբի առաջացման հավանականությունը 10 անգամ մեծ է կորոնավիրուսով վարակվելուց հետո, քան պատվաստումից հետոՎարժանք Փոքր Մանթաշում. գործարկվելու է համայնքի շչակը, տեղի է ունենալու տարհանում«Ռազմական ուժերի բարոյական ոգին և սպառազինության մակարդակը երբեք ավելի բարձր չեն եղել»․ Ռոհանին շնորհավորել է Բանակի օրվա առթիվԱրքայազն Հարին պապի հուղարկավորությունից անմիջապես հետո 2-ժամյա առանձնազրույց է ունեցել եղբոր և հոր հետ․ The Sun (լուսանկարներ)Ոչ ոք չհիշեց, որ Նիկոլը պատռում էր դոշի շորերը եւ հայտարարում, որ ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը.Աղասի ԵնոքյանԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՐԺԵԶՐԿԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԲԼԻՆ․ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԳԵՏԸԱպրիլի 20-ին 8 ժամով կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի ջրամատակարարումը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ