ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ԱՐԻ ՏՈՒՆ
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Զարեհ Սինանյանը Արմեն Սարգսյանին Հայաստան բերելու համար խորհրդակցել է Հրանուշ Հակոբյանի հետ:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՆ ԸՆԴԱՌԱՋ
ԱԻՆ-ը հորդորում է փետրվարի 20-ին տանը չմնալ: Ամենաանվտանգ վայրը Ազատության հրապարակն է լինելու:
ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՐԳԸ, ԿԱՄ ԲԱՔՈՒ-ԵՐԵՎԱՆ-ՍՏԱՄԲՈՒԼ ՏՐԱՆԶԻՏ
Թուրք չուք-չարաք-չակ գնացքն էր սլանում,
Թուրք չուք-չարաք-չակ Նիկոլին է տանում:
ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ՇԱՐԺԱՌԻԹԸ
Ըստ սեյսմոլոգների, նույնիսկ մայր հողն է ըմբոստանում հողատուի ոտքի տակ, բայց նա հրաժարական չի տալիս:
ՎԱՏԻՑ ԷԼ ԲԵԹԱՐԸ ԿԱ
Ըստ վիրուսոլոգների` հայերը առանց կորոնավիրուսի պատվաստման էլ յոլա կգնան, նրանց համար կենսական անհրաժեշտություն է նիկոլավիրուսի դեմ պատվաստանյութը:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԼՈՏ (ՆԻԿՈԼԻ` ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԳՆԱԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բլոտի գիրք գրողների ասոցիացիայից հայտնում են, որ Նիկոլը այս հայտարարությամբ ընդդիմությանը քուանշ է տվել, մնում է, որ նրանք սրեն:
ՀԱՐՑ ՍՈՐՈՍԻՆ ԵՎ ՎԱՍՏԱԿՆԵՐԻՆ ՆՈՐԱ
– Իսկ ինչո՞ւ գենդերային հավասարության համար պայքարողները չեն պարտադրում Սուրեն Պապիկյանին ընդունել, որ ինքը շաբաթական առնվազն 3 օր պետք է լինի Տատիկյան: