ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Ըստ իշխանական կուլիսներում պտտվող շշուկների` ԱԱԾ-ին, ՀՔԾ-ին, Քննչական կոմիտեին եւ այլ մարմիններին հանձնարարված է առաջիկա օրերին ապահովել հանրությանը ցնցող լուրեր-բացահայտումների ինտենսիվ հոսք: Մեր աղբյուրի խոսքով` դրանով խունտան նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել ինչպես Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչած իրողություններից, այնպես էլ` առաջիկայում ակնկալվող հանրահավաքային ալիքից, քանզի մեծ մտավախություններ ունի, որ ամենն ընթանալու է «Կոնսենսուս մինուս Նիկոլ» ձեւաչափով: Նաեւ քննարկվել է զանգվածային ձերբակալությունների տարբերակը, որի հետ, սակայն, նիկոլենք մեծ հույսեր չեն կապում: