ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
ԱԱԾ-ն, ըստ իր հաղորդագրության, բռնել է մի զարմանալի ՎԻԺՎԱԾՔԻ, քանի որ այդ անասունը ադրբեջանցու անուն-ազգանունով գրանցվում է Ֆեյսբուքում, գտնում անհետ կորածների իգական սեռի հարազատներին, ասում որ նրանց հարազատն իր մոտ գերի է, պահանջում է մերկ լուսանկարներ եւ տեսանյութեր, որպեսզի նրանց ցույց տա նրանց որդիներին, ամուսիններին, եղբայրներին: Նաեւ սպառնում է, որ, եթե նկարները եւ տեսանյութերը չուղարկեն, ապա կվնասի կամ կսպանի նրանց գերեվարված հարազատներին: Անհետ կորածների հարազատների մեջ նաեւ 16 տարին չլրացած աղջիկ երեխա է եղել... Իսկ հիմա հարց` պարոնայք սպաներ, ինչո՞ւ հանրությանը չեք ներկայացնում այդ վիժվածքի տվյալները եւ թաքցնում եք նրա դեմքը: Չէ՞ որ, եթե իրոք այդպիսի զարհուրելի բան եղել է, ոչ միայն այդ անասունը պիտի դաժանաբար պատժվի, այլեւ ազգային անվտանգության հարց է դառնում, որպեսզի դրա գերդաստանը չապրի հայերի մեջ: Իսկ եթե այդ տվյալները չհրապարակվեն, արդյո՞ք հանրությունն իրավունք չունի մտածելու, որ հերթական «մուտիլովկան» եք անում, չէ՞ որ մարդիկ շատ են տեսել ձեր նկարած «կինոները»:
ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակված 2021 թվականի գնումների պլանում նորանոր զարմանալի բաներ են բացահայտվել, այս անգամ վարչապետի ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ վերաբերյալ: Ըստ այդմ` աշխատակազմը նախատեսում է ձեռք բերել 40 հատ համակարգչային աթոռ, որոնց համար կվճարի 1.400.000 դրամ, եւս 60 հատ ղեկավարի բազկաթոռի համար կվճարի 4.700.000 դրամ, պրեմիում տեսակի բենզին ձեռք բերելու համար կհատկացվի 27.918.900 դրամ, իսկ ռեգուլյար տեսակի համար` 93.043.776 դրամ, եւ այլն: Իսկ հիմա` ուշադրություն. վարչապետի աշխատակազմը կգնի 446.000 դրամ ընդհանուր արժեքով 2588 հատ զուգարանի թուղթ, եւ 278.400 դրամով` թվով 232 փողկապ: Զարմանալի է, որ այդքան քիչ են գնում զուգարանի թուղթ, եւ գնումների մեջ փամփերսներ ընդհանրապես չկան` դրանք շատ շուտով իրենց պետք կգան, իսկ 232 փողկապ գնելը միայն ու միայն ողջունելի է` ուղիղ եթերում սեփական փողկապն ուտող Սահակաշվիլու ականջը կանչի: Դե իսկ աստղաբաշխական քանակով բենզին գնելը թող չզարմացնի` Վրաստանի կամ Ադրբեջանի սահման տնով-տեղով հասնել կա, բան կա...
Վո՜ւյ... Զարմանալիորեն որոշեց պետականությունից բարբաջել սեփական մոր դեմ ցուցմունք տված, փաստաթղթեր կեղծելով բանակից խուսափած երեսփոխան ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ. «Նախկինների թիրախը ոչ թե Փաշինյանն է, այլ` Հայաստանի պետականությունը: Իշխանությանը փչացնելու կոչերով քաղաքական գործիչները ցույց են տալիս իրենց սնանկությունը: Անկարող ներկաների ու քրեական նախկինների մրցապայքարում պետք է ապագային միտված լուծումներ գտնելու խիզախություն ունենալ»: Տո այ բաբաջ, դու ի՞նչ ես հասկանում պետությունից, ավելի լավ է «գործ տալուց» ու մատնությունից խոսա, չէ՞ որ այդ փեշակի պրոֆեսիոնալն ես... Համ էլ ձեր խունտային էլ ի՞նչ փչացնել, եթե փչացածության էտալոն եք... Սակայն բաբաջը եւս մեկ զարմանալի բան է ասում. «Վազգեն Մանուկյանը, Քոչարյանն ու մյուսները Փաշինյանին վերացնելուց առաջ պետք է վերացնեն մեզ»: Այս սա զարմանալիորեն ռացիոնալ միտք է, որի համար սակայն դատախազությունը քրգործ չի հարուցի:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ