«Հրապարակ»․ Հրաժարվել են Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ «Փաստ»․ Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը «Հրապարակ»․ Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է «168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում են Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Մենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան ⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️ Պատերազմը Եռաբլուրում չի ավարտվել. նոր փոսեր են փորվում… Հակառուս բալագանը խաղում է մարդկանց նուրբ նյարդերի վրա. Վահան Բաբայան Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8589 դեպք


Շուշին՝ ծռված ճակատագրով քաղաքը

Հրապարակախոսություն

Հենց սկզբից էր ծռված Շուշիի ճակատագիրը: Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վարանդա գավառում հին ժամանակներից կար Շոշ անունով հայկական գյուղ, որի մոտ բարձրացող ժայռը պաշտպանական ամրություն էր ծառայում շրջակայքի հայ բնակիչների համար և կոչվում էր Քարագլխի կամ Շոշի բերդ: 1724-ին այստեղ առաջին բերդապարիսպն է դնում անվանի Ավան հարյուրապետը: Բերդը սկսում է կոչվել Շուշի, որը գտնվում էր արդեն Ղարաբաղ կոչվող երկրամասի (Խամսայի) հինգ մելիքություններից Վարանդայի կազմում:
    Արցախի հայությունը խաղաղություն և բարեկեցություն էր վայելում, քանի դեռ նրա տերերն ապրում և գործում էին եղբայրության ուխտին հավատարիմ: Սակայն շուտով թունավոր որոմը բուսեց երանության դաշտում: Վարանդայի ուխտադրուժ մելիք Շահնազար Բ-ն, մյուս մելիքներին իրեն ենթարկել տալու նպատակով, բարեկամացավ Կուր գետի ափերին թափառող թուրքական ,,սարըջալու՛՛ կոչվող վաչկատուն ցեղի առաջնորդ Փանահ խանի հետ և նրան տրամադրեց Շուշի բերդը: Այս նանրամիտ թուրքը կառուցեց իր ամրոց նստավայրը՝ Փանահաբադը, բնակեցնելով իր ցեղակիցներով: Այսպես առաջին անգամ օտարի զավակները տիրոջ իրավունքով մտան բուն Արցախ: Եղելության առթիվ մեր մեծ ուսուցիչ Րաֆֆին սրտի ցավով ասում է՝ երբ Փանահը 1752-ին դրեց իր ամրոցի առաջին քարը, այդ օրվանից դրվեց հայոց այս նահանգի սև քարը:


    Ղարաբաղի՝ Ռուսաստանին միացվելուց հետո Շուշին ևս ձեռք բերեց խաղաղ կյանքի, տնտեսական և մշակութային զարգացման հնարավորություններ: Քաղաքի հայկական թաղամասերն աչքի էին ընկնում բարեկարգությամբ՝ փողոցներով, 2-3 հարկանի տներով, պարտեզներով, եկեղեցիներով ու հասարակական շենքերով: Հայերը, որ կապի մեջ էին Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ, առաջինն էին, որ ստեղծեցին իրենց դպրոցները, տպարանները, թերթերը, թատրոնը, ակումբները, գրադարանները և երաժշտական համույթները: Լավ հայտնի էին Շուշիի ժողովրդական արվեստի հայ վարպետների ձեռագործ գորգերը, զարդերը, հագուստները և կենցաղային առարկաները: Շուշին հայկական քաղաք էր: Քանի դեռ կար ցարական Ռուսաստանի նահանգային կառավարման համակարգը, հարևան ժողովուրդների մեջ տիրում էր հարաբերական խաղաղությունը:

Իսկ 1918-ի մայիսին՝ ազգային հանրապետությունների ստեղծումից հետո, երբ ինչ-որ տեղից գլուխ բարձրացրեց Ադրբեջան անվանումով միավորը, հարաբերությունները թունավորվեցին, որովհետև իրենց հանկարծ ազերի կոչող Անդրկովկասի թաթարները տարածքային նկրտումներ դրսևորեցին Հայաստանի նկատմամբ: Ունեին եղեռնագործ Թուրքիայի նման պաշտպան:
    Այդ տարվա հունիսի 4-ին Բաթումում կնքված հայ-թուրքական պայմանագրով Ադրբեջանին էին կցված հայոց հնագույն գավառներ Նախիջևանը, Վայոց Ձորը, Սյունիքը և Ղարաբաղը: Այս բացահայտ անարդարության դեմ ընդվզեցին նաև ղարաբաղցիները: Նրանք սխալ էին համարում, որ երկրամասի 300 հազար հայերը պիտի ենթարկվեին 15 հազար ազերիներին: Պայմանագրի դեմ ընդվզել էր նաև իր զորքով Դիլիջանում գտնվող հայոց հերոսապետ Անդրանիկը, քանի որ նրանում որևէ խոսք չկար եղեռնազարկված Արևմտյան Հայաստանի և բազմահազար գաղթականների՝ հայրենիք վերադառնալու մասին:Եվ, որպեսզի դիվանագիտական ասպարեզում չվնասի նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը, հեռացավ նրա սահմաններից: Կարելի է ասել, որ միայն Աստծո կամքով հայոց սիրելի զորավարը հայտնվեց պայմանագրով Ադրբեջանին նվիրված Սյունիքում և իր կիսամերկ ու կիսաքաղց զինվորի սրի ծայրով վերախմբագրեց Բաթումի հայավնաս պայմանագիրը, Սյունիքը պահեց՝ որպես մայր Հայաստանի անբաժանելի մաս: Նա ցանկացավ նման կերպ լուծել նաև Ղարաբաղի խնդիրը, երկու փորձ կատարեց իր հերոսական զորքով այնտեղ անցնելու և ազատագրելու համար, սակայն՝ ապարդյուն: Առաջին անգամ խանգարեց մուսավաթականներից կաշառված Շուշվա քաղաքապետ, անիծյալ ու նորից անիծյալ Գերասիմ Մելիք-Շահնազարյանը, երկրորդ անգամ՝ Բաքվի նավթի հոտից հոգեխախտված ,,թունդ հայասեր՛՛ անգլիացիները:
    Հայերը շարունակում էին Շուշիում մեծամասնություն կազմել: Դա աններելի էին համարում Ադրբեջանում և առիթ էին փնտրում քանակը նոսրացնելու համար: Առիթը նրանք գտան 1920-ի մարտին: Տեղի մուսավաթական կառավարիչ, հայատյաց Խոսրով-բեկ Սուլթանովի գլխավորությամբ նրա կուսակիցներն ու դավանակիցները, իրենց ցեղի հոգեկերտվածքին հավատարիմ, հարձակվեցին հայկական թաղերի վրա, հրդեհեցին 7000 տուն, 35 հազար հայերի մեծ մասին կոտորեցին և կողոպտեցին նրանց ունեցվածքը: Օտարներից այս բարբարոսության դեմ բողոքեց միայն բոլշևիկ Սերգո Օրջոնիկիձեն, որի ձայնը լսել չցանկացան ,,ժողովրդավարական՛՛ Բաքվում:

Միայն եղեռնի ճանապարհով Շուշի քաղաքի հայ բնակչության թիվը նվազեց ու այդպես մնաց խորհրդային տարիներին:
    Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայոց նորաստեղծ բանակն աշխարհազորայինների հետ ազատագրեց Շուշին: Սկսվեց նրա վերականգնման ու հայացման գործընթացը, ապագան լուսավոր էր թվում: Սակայն տեղի ունեցավ անսպասելին: 2020 թվին արցախյան երկրորդ պատերազմը Հայաստանի բարձրագույն իշխանության չար կամքով ավարտվեց պարտությամբ: Հակառակորդը գրավեց Լեռնային Ղարաբաղի մեծ մասը, Շուշիի վրա բարձրացվեց թշնամու լուսնակիր դրոշը: Բերդաքաղաքի հանձնման համար մեր հողատու ,,թագավորի՛՛ հնարավոր բացատրությունն այն դարձավ, որ երեսուն տարի առաջ նրա բնակչության 90 տոկոսից ավելին ադրբեջանցիներ են եղել:

Թուրք հաշվապահին վայել այս հայտարարությամբ վարչապետը կրկնակի է ջարդում մեր ոգու ողնաշարը: Նա չի հասկանում, որ աշխարհասփյուռ հրեաները դարեր շարունակ իրենցն են համարել օտարին մնացած Երուսաղեմ քաղաքը և իրենցն են դարձրել մեր օրերում: Ուստի հայ մարդը անխախտ հավատով պիտի պնդի, որ Շուշին եղել և լինելու է հայկական: Եվ այդ ապագայի անդրանիկ քայլը նա պիտի սկսի հենց այսօր՝ կառավարման ունակությունից զուրկ, դեմոգոգիայի վարպետ Նիկոլին արխիվ ուղարկելուց, ընկած տեղից ամուր ոտքի կանգնի, զորացնի հայրենիքն ու պատրաստվի հաղթանակների: Ազգի հավերժական երթը շարունակելու այլ ճանապարհ չունենք:


Ռուբեն Սիմոնյան

«Հրապարակ»․ Հրաժարվել են Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ«Փաստ»․ Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը«Հրապարակ»․ Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է«168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում ենԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՄենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Պատերազմը Եռաբլուրում չի ավարտվել. նոր փոսեր են փորվում…Հակառուս բալագանը խաղում է մարդկանց նուրբ նյարդերի վրա. Վահան ԲաբայանՌուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8589 դեպքՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 578-ով«Կգա ազգի առաջ պատասխան տալու ժամանակը»Ես ինձ դժբախտ եմ զգում` Շուշին կորցնելու համար. պետք է պայքարենք, որ հետ բերենք մեր հայրենիքը. Լալա Մնացականյան Չենք խաբել, չենք խաբում եւ չենք խաբի, չենք թալանել, չենք թալանում ու չենք թալանի. Հայկ Բաբուխանյանը` ԳյումրիումԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել ՈւկրաինայիցԳյումրիում բացվեց «Ազգի ձայնի» եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գրասենյակըԵրևանում ասուլիս տալուց հետո Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալն ազատվել է աշխատանքիցԹուրքը հայատյացություն է «ռեկլամ» անում, սրանք հայ-թուրքական հարաբերություններից են խոսում. Ջուլիետա Ստեփանյան Թալին Գյումրիի ճանապարհատվածը խայտառակ վիճակում էՀիմա գոնե, հանուն ապագայի, պետք է թույլ չտալ, որ նիկոլական կեղծիքը շարունակի աղավաղել մարդկանց միտքն ու հոգին. Արտակ ԶաքարյանՃապոնիայի վարչապետը հայտարարել է Բայդենի հետ վստահելի հարաբերությունների հաստատման մասին«Վկայական ենք պահանջել, ցույց չի տվել, որ ես համոզվեմ՝ սպա ա եղել, թե չէ». Զոհվածի հայրն արձագանքել է ՊԲ-ի հերքմանըԱրցախի 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված քրգործերը վարույթ են ընդունվելՆիկոլ Փաշինյանը ստախոս է. Լևոն ԶուրաբյանՌոմանոս Պետրոսյանը զայրացած բղավել է` կոտրելով սեղանին դրված բաժակըՎիտալի Բալասանյանը Sputnik-V պատվաստանյութով պատվաստվել է COVID-19-ի դեմ«Շարունակել հայրենադավ իշխանություններին օր առաջ հեռացնելու պայքարը». ՀՅԴ-ն կմասնակցի արտահերթ ընտրություններինՀայ ռազմագերիների հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգումՊՆ-ն ցինիկ վերաբերմունք է դրսևորում պատերազմ անցած երեխեքի հանդեպ. Արցախում ծառայող ժամկետայինի ծնողԲացառում եմ, որ որևէ ադրբեջանցի մտնի Ստեփանակերտ. եթե այդպիսի բան լինի, իմ «տաբելնի» զենքով կգերեվարեմ նրան. ԱԻՊԾ պաշտոնյաԲելգիան թույլատրել է իր քաղաքացիներին ճանապարհորդելՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 298 դեպք, մահացել է 19 մարդՋահերով երթը կմեկնարկի Ազատության հրապարակիցԷլիզաբեթ Աբրահամյանը կանանց սեղանի թենիսի 2021թ Ռուսաստանի առաջնությունում 3մեդալ նվաճեց՝ 1 արծաթե և 2 բրոնզե «Պատերազմ անցած երեխաների նկատմամբ ամենացինիկ վերաբերմունքն են դրսևորում». Զինծառայողների ծնողները պահանջում են կրճատել ծառայության ժամկետըԻսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում Ինչ ասեմ` ուրացողներ են, Աստված իրենց հետ, բարի երթ. Վահե Հակոբյանը Սյունիքում բացվող նորաստեղծ կուսակցությունների մասինԵրևանցի Հովհաննես Փափազյանը ապահովեց բռնցքամարտի 2021թ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալըԱյսօր Հայաստանը ղեկավարում է «հեռատես»  ու փառասեր չմարդը12 թոփ-ակումբներ ստեղծեցին Սուպերլիգա. ՈւԵՖԱ-ն սպառնում է, ՖԻՖԱ-ն չի ողջունումԳլխուղեղում թրոմբի առաջացման հավանականությունը 10 անգամ մեծ է կորոնավիրուսով վարակվելուց հետո, քան պատվաստումից հետոՎարժանք Փոքր Մանթաշում. գործարկվելու է համայնքի շչակը, տեղի է ունենալու տարհանում«Ռազմական ուժերի բարոյական ոգին և սպառազինության մակարդակը երբեք ավելի բարձր չեն եղել»․ Ռոհանին շնորհավորել է Բանակի օրվա առթիվԱրքայազն Հարին պապի հուղարկավորությունից անմիջապես հետո 2-ժամյա առանձնազրույց է ունեցել եղբոր և հոր հետ․ The Sun (լուսանկարներ)Ոչ ոք չհիշեց, որ Նիկոլը պատռում էր դոշի շորերը եւ հայտարարում, որ ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը.Աղասի ԵնոքյանԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՐԺԵԶՐԿԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԲԼԻՆ․ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԳԵՏԸԱպրիլի 20-ին 8 ժամով կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի ջրամատակարարումըԶիդան. Պարտությունը դա հանձնվելն է, իսկ մնացածը քայլ առաջ էԹուրքիան հավանություն է տվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությանըՀամավարակի ընթացքում աշխարհում կուտակված նավթի պաշարները գրեթե սպառվել են. Bloomberg
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ