«Հրապարակ»․ Եթե նախագահը չդիմի՝ ընդդիմությունը կդիմի ՍԴ Եղանակը Հայաստանում «Փաստ»․ Իշխանությունն ապավինում է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան «Հրապարակ»․ Հրաժարվել են Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ «Փաստ»․ Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը «Հրապարակ»․ Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է «168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում են Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Մենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան ⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️


Նույնիսկ ձեռնամարտի են բռնվել, բայց չեն հանձնել դիրքը. ինչպես Մարտունին մնաց անառիկ

Հանդիպում

Ծվեն-ծվեն եղած Արցախի քարտեզի վրա Մարտունին չներկվեց կարմիրով: Ինչպես նախորդ, այնպես էլ այս արցախյան պատերազմում այն մնաց կանգնուն՝ չնայած նրան, որ այս ուղղությամբ եւս եղան ոչ պակաս թեժ մարտեր ու անդառնալի մարդկային կորուստներ: Հող չհանձնելու մարտունեցիների բանաձեւի, պատերազմական դրվագների ու անելիքների շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը Մարտունի N զորամասի հրամանատար, գնդապետ ԳՈՌ ԻՇԽԱՆՅԱՆԻ հետ:

- Պարոն գնդապետ, Մարտունին մնաց անառիկ: Ձեր գնահատմամբ՝ հաջողության գրավականը Մարտունու աշխարհագրական դի՞րքն էր, ճիշտ մարտավարությո՞ւնը, թե՞ Մարտունու դիրքերի հրամանատարների ու զինվորների բախտը, պարզապես, բերեց:

-Մարտունին մնաց անառիկ, հրամանատարների, զինվորների եւ մարտունեցիների համառ պայքարի ու մեր կողմից ճիշտ մարտավարության, նախորոք կայացրած ճիշտ որոշումների եւ կանխարգելիչ քայլերի շնորհիվ: Ուրիշ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ, ինչպես արդեն նշել եմ, Մարտունին անառիկ է եղել նաեւ 90-ական թվականի պատերազմի ժամանակ՝ մարտունեցիների բարձր մարտական ոգու շնորհիվ: Այդ մարտական ոգին մնացել է մարտունեցիներիս մեջ եւ փոխանցվել երիտասարդ սերնդին: Մեր զինվորները ոչ մի քայլ հետ սկզբունքով պաշտպանությունը կատարել են բառացիորեն: Մարտունու աշխարհագրական դիրքը եւ առավել եւս, զինվորների բախտը ոչ մի կապ չունեն: Ոչ մեկիս մտքով երբեք չէր անցնում, որ կարող է  չդիմանանք եւ նահանջենք, այդպիսի սցենար չկար ոչ մեկի մտքում։ Պայքարել ենք մինչեւ վերջ, իմ զինվորները նույնիսկ ձեռնամարտի են բռնվել, բայց չեն հանձնել դիրքը, մի քանի անգամ հակագրոհներ ենք կազմակերպել եւ հետ շպրտել հակառակորդին։

- Արցախյան մերօրյա պատերազմից հետո՝ այդքան շատ չխոսվեց սպայի ու զինվորի սխրագործությունների, որքան դավաճանության եւ դասալքության մասին: Ի՞նչ իրավիճակ էր Ձեր հրամանատարության ներքո:

- Դա շատ ցավալի է, որ ավելի շատ դավաճանության մասին են խոսում՝ մոռանալով տղերքի կատարած սխրանքների մասին: Իմ հրամանատարության ներքո դավաճաններ չեն եղել, բոլորը համեստորեն կատարում էին իրենց խնդիրը։ Այլ իրավիճակ էր դասալքության պահը կամավորականների կողմից: Երեք պատերազմ եմ անցել եւ առաջին անգամ տեսա, որ հայ տղան փախչում է մարտի դաշտից։ Ես դա տեսել եմ 90-ականներին, բայց թուրքերի մոտ, մինչեւ հիմա հիշում եմ, թե մեզ հեռվից տեսնելով ՝ ինչպես էին մասսայական փախչում: Սակայն մտքովս երբեք չէր անցնի, որ 30 տարի անց կտեսնեմ դա իմ ազգի մեջ։ Երբ այն մասսայական բնույթ կրեց, մի պահ նույնիսկ արտասվեցի: Արտասվեցի ոչ թե նրա համար, որ կամավորականները գնում են եւ դրանով կթուլանամ ու չեմ կարող կատարել իմ խնդիրը, ամենեւին՝ ոչ, իմ զորքը առանց նրանց էլ կատարելու էր իր խնդիրը եւ կատարել է, այլ արտասվեցի իմ ազգի համար, որ կան հայ տղաներ, որոնք փախչում են թուրքի առաջ, նույնիսկ թուրքին դեռ չտեսած: Ես հասկացա, որ մեր պապերի գենը փոխվում է ապագա սերունդների մեջ, որը շատ ցավալի է։

- Փաստորեն, կամավորներ ունեիք Ձեր հրամանատարության ներքո գտնվող դիրքերում, որոնք ավելի շատ խանգարեցին, քան օգնեցի՞ն:

- Շատ ունեի, որոնք ամեն օր խումբ-խումբ լքում էին դիրքերը՝ բերելով տարբեր անհեթեթ պատճառաբանություններ, օրինակ՝ վարկս մուծելու օրն է, կինս պիտի ծննդաբերի եւ առանց ինձ չի գնում ծննդատուն, մեզ խաբել են, ասել են 7 օրով եք գնում եւ այլ պատճառներ։ Շատ քիչ տղերք են մնացել մինչեւ վերջ զինվորի կողքին, շատ քիչ:

- Գիտեմ, որ այս պատերազմում զինվորներ եք կորցրելՈրքան էլ դժվար է խոսել այդ մասին, ի՞նչ կարող եք պատմել՝ մերձամա՞րտ էր, թե՞ բայրաքթարի ու ԱԹՍ-ների հարված:

- Ավելի շատ ավիացիայից, հրետանուց ու ԱԹՍ-ներից…

- Այնուամենայնիվ, կարելի՞ է համարել, որ գոնե Մարտունին հաղթել է այս պատերազմում:

-Դրանում ինչ կա կասկածելու, հաղթանակը էլ ո՞նց է լինում, Մարտունին կանգուն է, բնակչությունը վերադարձել է, կյանքը շարունակվում է։

- Որպես բանակի կազմավորման ակունքներում կանգնած զինվորական՝ ինչպե՞ս եք վերաբերում Արցախի պաշտպանության բանակի կազմալուծման մասին շշուկներին:

-Դրանք չար լեզուներն են տարածում, նման բան չի լինելու։

- Լինելով փորձառու հրամանատար եւ զինվորական՝ ի՞նչ առաջնահերթ անելիքներ եք տեսնում բանակում՝ թե՛ զինպատրաստության, թե՛ բանակի վերակազմակերպման առումով:

-Յուրաքանչյուր մարդ, ով իրեն հայ է համարում, պետք է իր ներդրումը ունենա բանակի եւ հայրենիքի վերականգնման գործում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Հրապարակ»․ Եթե նախագահը չդիմի՝ ընդդիմությունը կդիմի ՍԴԵղանակը Հայաստանում«Փաստ»․ Իշխանությունն ապավինում է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան«Հրապարակ»․ Հրաժարվել են Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ«Փաստ»․ Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը«Հրապարակ»․ Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է«168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում ենԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՄենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Պատերազմը Եռաբլուրում չի ավարտվել. նոր փոսեր են փորվում…Հակառուս բալագանը խաղում է մարդկանց նուրբ նյարդերի վրա. Վահան ԲաբայանՌուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8589 դեպքՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 578-ով«Կգա ազգի առաջ պատասխան տալու ժամանակը»Ես ինձ դժբախտ եմ զգում` Շուշին կորցնելու համար. պետք է պայքարենք, որ հետ բերենք մեր հայրենիքը. Լալա Մնացականյան Չենք խաբել, չենք խաբում եւ չենք խաբի, չենք թալանել, չենք թալանում ու չենք թալանի. Հայկ Բաբուխանյանը` ԳյումրիումԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել ՈւկրաինայիցԳյումրիում բացվեց «Ազգի ձայնի» եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գրասենյակըԵրևանում ասուլիս տալուց հետո Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալն ազատվել է աշխատանքիցԹուրքը հայատյացություն է «ռեկլամ» անում, սրանք հայ-թուրքական հարաբերություններից են խոսում. Ջուլիետա Ստեփանյան Թալին Գյումրիի ճանապարհատվածը խայտառակ վիճակում էՀիմա գոնե, հանուն ապագայի, պետք է թույլ չտալ, որ նիկոլական կեղծիքը շարունակի աղավաղել մարդկանց միտքն ու հոգին. Արտակ ԶաքարյանՃապոնիայի վարչապետը հայտարարել է Բայդենի հետ վստահելի հարաբերությունների հաստատման մասին«Վկայական ենք պահանջել, ցույց չի տվել, որ ես համոզվեմ՝ սպա ա եղել, թե չէ». Զոհվածի հայրն արձագանքել է ՊԲ-ի հերքմանըԱրցախի 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված քրգործերը վարույթ են ընդունվելՆիկոլ Փաշինյանը ստախոս է. Լևոն ԶուրաբյանՌոմանոս Պետրոսյանը զայրացած բղավել է` կոտրելով սեղանին դրված բաժակըՎիտալի Բալասանյանը Sputnik-V պատվաստանյութով պատվաստվել է COVID-19-ի դեմ«Շարունակել հայրենադավ իշխանություններին օր առաջ հեռացնելու պայքարը». ՀՅԴ-ն կմասնակցի արտահերթ ընտրություններինՀայ ռազմագերիների հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգումՊՆ-ն ցինիկ վերաբերմունք է դրսևորում պատերազմ անցած երեխեքի հանդեպ. Արցախում ծառայող ժամկետայինի ծնողԲացառում եմ, որ որևէ ադրբեջանցի մտնի Ստեփանակերտ. եթե այդպիսի բան լինի, իմ «տաբելնի» զենքով կգերեվարեմ նրան. ԱԻՊԾ պաշտոնյաԲելգիան թույլատրել է իր քաղաքացիներին ճանապարհորդելՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 298 դեպք, մահացել է 19 մարդՋահերով երթը կմեկնարկի Ազատության հրապարակիցԷլիզաբեթ Աբրահամյանը կանանց սեղանի թենիսի 2021թ Ռուսաստանի առաջնությունում 3մեդալ նվաճեց՝ 1 արծաթե և 2 բրոնզե «Պատերազմ անցած երեխաների նկատմամբ ամենացինիկ վերաբերմունքն են դրսևորում». Զինծառայողների ծնողները պահանջում են կրճատել ծառայության ժամկետըԻսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում Ինչ ասեմ` ուրացողներ են, Աստված իրենց հետ, բարի երթ. Վահե Հակոբյանը Սյունիքում բացվող նորաստեղծ կուսակցությունների մասինԵրևանցի Հովհաննես Փափազյանը ապահովեց բռնցքամարտի 2021թ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալըԱյսօր Հայաստանը ղեկավարում է «հեռատես»  ու փառասեր չմարդը12 թոփ-ակումբներ ստեղծեցին Սուպերլիգա. ՈւԵՖԱ-ն սպառնում է, ՖԻՖԱ-ն չի ողջունումԳլխուղեղում թրոմբի առաջացման հավանականությունը 10 անգամ մեծ է կորոնավիրուսով վարակվելուց հետո, քան պատվաստումից հետոՎարժանք Փոքր Մանթաշում. գործարկվելու է համայնքի շչակը, տեղի է ունենալու տարհանում«Ռազմական ուժերի բարոյական ոգին և սպառազինության մակարդակը երբեք ավելի բարձր չեն եղել»․ Ռոհանին շնորհավորել է Բանակի օրվա առթիվԱրքայազն Հարին պապի հուղարկավորությունից անմիջապես հետո 2-ժամյա առանձնազրույց է ունեցել եղբոր և հոր հետ․ The Sun (լուսանկարներ)Ոչ ոք չհիշեց, որ Նիկոլը պատռում էր դոշի շորերը եւ հայտարարում, որ ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը.Աղասի ԵնոքյանԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՐԺԵԶՐԿԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԲԼԻՆ․ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԳԵՏԸԱպրիլի 20-ին 8 ժամով կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի ջրամատակարարումը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ