Հայաստանում ստիպված կգնան երկրորդ հեղափոխության. Վահան Բաբայան
Ներքաղաքական
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ գնահատմամբ՝ Հայաստանում ստիպված կգնան երկրորդ հեղափոխության:
«Դեռեւս երկու օր առաջ էի գրել, որ հողատուն չի կարող նման ռիսկի դիմել եւ գնալ արտահերթի: Նրա ռեյտինգը զրո է, եւ դա կլինի իր քաղաքական վախճանի լեգիտիմացումը: Ինչպես տեսանք, այո, նա նահանջեց այդ մտքից եւ կհեռանա արդեն ժողովրդի պահանջով, ինչը շուտով կձեւավորվի Հայաստանի փողոցներում եւ հրապարակներում», - գրել է Բաբայանը: