Մենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան ⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️ Պատերազմը Եռաբլուրում չի ավարտվել. նոր փոսեր են փորվում… Հակառուս բալագանը խաղում է մարդկանց նուրբ նյարդերի վրա. Վահան Բաբայան Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8589 դեպք Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 578-ով «Կգա ազգի առաջ պատասխան տալու ժամանակը» Ես ինձ դժբախտ եմ զգում` Շուշին կորցնելու համար. պետք է պայքարենք, որ հետ բերենք մեր հայրենիքը. Լալա Մնացականյան Չենք խաբել, չենք խաբում եւ չենք խաբի, չենք թալանել, չենք թալանում ու չենք թալանի. Հայկ Բաբուխանյանը` Գյումրիում ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել Ուկրաինայից


Միասնականության ճգնաժամը

Հրապարակախոսություն

«Հայերին հնարավոր չէ՛ հաղթել, հայերին հնարավոր է պառակտել»:

Դարեհ I

Այլևս առկա են բավարար հիմքեր` 2018թ. փողոցային շարժումը որպես ատելության և միասնականության դեֆոլտի երրորդ ճգնաժամ որակելու համար: 1996թ. նախագահական ընտրություններն ու 2008թ. մարտի 1-ի բախումները՝ համապատասխանաբար, միասնականության առաջին և երկրորդ ճգնաժամերն էին:

2018թ. ապրիլի 22-ի մարիոթյան հանդիպման ընթացքում, կիրառելով գունավոր հեղաշրջման քայլաշարը, հղում անելով փողոցի շարժմանը, Նիկոլը պահանջեց քննարկել Սերժ Սարգսյանի անցնցում հեռացումը: Սերժ Սարգսյանի պատասխանն ըստ էության էր. «դա ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին, դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից»:

Ո՞րն էր Մարտի 1-ի հիմնական դասը, որի մասին մատնանշեց Սերժ Սարգսյանը: Մարտի 1-ով Հայաստանը վերածվեց «գունավոր» հեղափոխության թիրախի: Գործընթաց, որն օտար տերությունների աշխարհաքաղաքական շահերի սպասարկումն է, այսպես կոչված, «փափուկ ուժի» կիրառմամբ: Նման գործընթացներում անցանկալի իշխանությունը տապալելու համար օգտագործվում են առկա ներքին խնդիրները, այսինքն՝ ակտիվ գեներացվում է միասնականության արհեստական ճգնաժամ։ Գունավոր հեղափոխության արդյունքն է պատերազմական ելքով տարածքային կորուստները, Ռուսաստանի հետ խզված և թշնամական հարաբերությունները, արևմտյան շահերի սպասարկումը:

Գունավոր հեղափոխությունների գաղափարախոս ամերիկացի Ջին Շարփը կարևորում է դրան նախորդող թավշյա հեղաշրջման տեխնոլոգիան: Այն ունի չորս հիմնական մակարդակ՝ 1.Դժգոհությունների ֆետիշացում, հակակառավարական տրամադրությունների հրահրում, բողոքի ակցիաներ, 2. Գործակալական ցանցերի ձևավորում, 5-րդ և 6-րդ շարասյուների կազմում, ուժային կառույցների թուլացում, 3. Անկարգություններ, սաբոտաժ, զանգվածային անհնազանդություններ, օրինական իշխանության խաղաղ տապալում, 4. Պատերազմում տարածքային կորուստներ:

Տվյալ զարգացումների տրամաբանության մեջ հայտնվեց Հայաստանը 2008թ.-ից սկսած: Հենց այս փաստն էր մատնացույց անում Սերժ Սարգսյանը մարտի 1-ի բախումների գլխավոր մեղավորին՝ մեղադրելով նրան հին մտայնություններից չհրաժարվելու և իշխանությանը սադրելու մեջ: 2018-ին Նիկոլը գերակատարել էր իրեն, եթե մարտի 1-ին նա դեռևս գտնվում էր շարփյան սանդղակի առաջին, ապա այլևս 3-րդ աստիճանում՝ որպես քաղաքացիական անհնազանդությունների մարմնացում:

Նույն 2018թ․ մարիոթյան հանդիպմանը Սերժ Սարգսյանն ուղղակի ասաց. «ինձ մնում է ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման, հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է, ընտրե՛ք»: Ի վերջո, Նիկոլը կատարեց ընտրություն՝ ընտրելով նոյեմբերի 9-ի կապիտուլjացիան և Աղդամում թուրքական զորախմբի ներկայությունը: Փաստացի պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանի խոսքը վերաբերում էր ոչ միայն քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը, այլև Արցախի ու Հայաստանի սուվերենության առջև ունեցած պատասխանատվությանը:

Էական է այն, որ 2008թ.-ի հայաստանյան ներքաղաքական անկայունությունից շտապել էր օգտվել ադրբեջանական կողմը և անհաջող գրոհի փորձ կատարել արցախյան ճակատում: Գրոհի ուղղությունը և խորությունը թույլ էր տալիս ենթադրել, որ այն ենթակա էր վերաճելու լայնամասշտաբ ռազմական գործողությունների, բնականաբար, նման անկայուն ներքին իրավիճակում հայկական կողմի համար տհաճ զարգացումներով:

Հեղաշրջման փորձերը Հայաստանում դրանով չավարտվեցին, այլ ստացան նոր թափ, ձեռագիր և տեխնոլոգիական լուծումներ: Հայաստանի ներքին կայունության պաշարի հաշվին տապալված արյունոտ «հայկական գարնանը» փոխարինելու եկավ գունավոր հեղաշրջման թավշյա տեխնոլոգիական գործիքակազմը: Արևմտյան ուղեղային և ուժային կենտրոններն ուշադրությունը սևեռեցին թավշյա հեղաշրջման պլանի 2-րդ կետի իրականացմանը, այն է՝ անցանկալի իշխանությունը ներսից գրոհով վերցնելը և սեփական կադրային բազայի ներդրումը՝ հետագա քայլերը ապահովելու մտայնությամբ:

Մարտիմեկյան տապալված հեղաշրջումով, Արևմուտքին, այնուհանդերձ, մնաց տասը զոհերի արյունը, որը որպես մահակ՝ կիրառվեց ապագա իշխանության վրա: Փաստացի մարտի 1-ին վառոդի տակառ դրվեց Հայաստանի ինքնիշխանության տակ և նռնակ՝ գործող իշխանության մեջ: Նոր ցնցումներից խուսափելու համար, թերևս, ընդունվեց նախագահական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ կոալիցիա կազմելու՝ Արևմուտքի առաջարկը: Ստանձնելով վտանգված իշխանությունը՝ Սերժ Սարգսյանին այլ բան չէր մնում, քան գնալ նման լուծման՝ ներքին կայունությունը վերականգնելու և Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Արդյունքում՝ ձևավորվեց հիբրիդային իշխանություն, որտեղ Արևմուտքը ստացավ իր մասնաբաժինը:

Արևմուտքից թելադրված քաղաքացիական բարեփոխումներով արագորեն ձևավորվեց հինգերորդ շարասյուն՝ ներառյալ գործակալական ՀԿ-ները, աղանդավորությանը, ԼԳԲՏ-ն, դրանց ֆինանսավորող հիմնադրամները և լուսաբանող ԶԼՄ-ները: Հենց նրանք` Կառլ Պոպերի զանգվածային գիտակցության վերափոխման գործիքների կիրառմամբ, ձևավորեցին կեղծ իրականություն, առկա դժգոհություններն ուղղեցին դեպի անձնային թիրախավորում և հավաքեցին միասնականության ճգնաժամն ապահովող ատելության ռումբը:

Իշխանության հանգուցային օղակներում հայտնվելու համար, արտաքին ուժերի հսկողությամբ, իշխող կուսակցություն թափանցեցին Արևմուտքին հաճո կադրեր, որոնք լրացրեցին և վերջնականորեն ձևավորեցին 6-րդ շարասյունը բուն իշխանության ներսում:

Ղեկավարելով հիբրիդային իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի համար պարզ էր, որ ի վերջո, թե՛ արտաքին, և թե՛ ներքին պայքարն ընթանում է Արցախի և հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ճակատագրի շուրջ: Երկրի և իշխանության վրա առկա արտաքին ճնշումը հաղթահարելու համար անհրաժեշտ էր հաղթահարել միասնականության ճգնաժամը և հաջողությամբ դիմագրավել արտաքին մարտահրավերները:

2011թ.-ին Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Իլհամ Ալիևի, Հայաստանում սկիզբ առած իշխանություն-ընդդիմություն երկխոսության արդյունքում, կազանյան բանակցություններին ներկայացավ՝ որպես ժողովրդավար նախագահ: Նրան հաջողվեց վերահաստատել հայկական կողմի դիրքերը՝ նշելով, որ «ազգերի ինքնորոշումն այնպիսին պետք է լինի, որ հնարավորություն տա տվյալ ժողովրդին՝  ազատորեն տիրապետելու իր ճակատագիրը»: Սակայն Իլհամ Ալիևը մերժեց կազանյան փաստաթուղթը՝ հայկական կողմին թողնելով միջազգային հանրության հետ նույն դաշտում, իսկ իրեն՝ լուսանցքում:

Վերջինս լուրջ հաջողություն էր, ինչը շղթայական ռեակցիայի տրամաբանությամբ ակտիվացրեց արևմտամետ գործակալական ցանցերը Հայաստանում: 2011թ.-ից օր օրի աճող բնապահպանական ու սոցիալական ակցիաներն ու պիկետները ոչ այլ ինչ էին, քան նախագահ Սարգսյանի վրա ճնշում բանեցնելու միջոց, արցախյան բանակցություններում նրան ոչ ժողովրդավար և բռնարար ներկայացնելու համար:

Հաջորդիվ, հիբրիդային իշխանության ճնշումը հաղթահարելու համար, անհրաժեշտ էր երկրի կառավարումը դարձնել կոլեգիալ, այդ գործում առավել մեծ լծակներ տալ քաղաքական ուժերին: Այդպիսով հնարավոր կլիներ լույս սփռել գործակալական ցանցի վրա, և տալով նրանց քաղաքական դաշտում դրսևորվելու հնարավորություն՝ դուրս բերել ջրի երես, ինչն էլ տեղի ունեցավ 2017թ.  խորհրդարանական ընտրություններում:

Հենց այս մտայնությամբ, կարծում եմ, 2015թ.-ին հանրաքվեի դրվեց խորհրդարանական կառավարման անցման սահմանադրական բարեփոխումների հարցը: Կարելի է փաստել, որ արդեն 2015թ. Հայաստանը, ի դեմս Սերժ Սարգսյանի, չեզոքացրել էր արտաքին խոշոր մարտահրավերները, խորացրել դաշնակիցների հետ հարաբերությունները, ամրապնդել միասնականությունը և պատրաստվում էր շարժվել առաջ: Կարծում եմ՝ հենց դրան խոչընդոտելու համար էր, որ հենց մի քանի ամիս անց՝ 2015թ. հուլիսին, գործակալական ցանցերը կազմակերպեցին մինչ այդ ամենազանգվածային բողոքի ակցիան՝ էլեկտրիկ Երևանը: Այն էական էր նրանով, որ խաղարկվեց 6-րդ շարասյունը, որը դաշտ նետեց էլեկտրաէներգիայի բարձրացման առաջարկը, իսկ 5-րդ շարասյունն ընդվզեց դրա դեմ:

Այլևս ակնհայտ է, որ հայաստանյան գործակալական ցանցերն արևմտյան կամուրջներով կապված են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, այդ իսկ պատճառով, որսալով ներհայաստանյան գործընթացների կոնսոլիդացիան՝ 2016թ.-ի ապրիլի 1-ին սկսվեց ադրբեջանական ագրեսիան: Հետաքրքրական է այն, որ ներկայիս իշխանավորների մի ստվար զանգված այն ժամանակ ներկայացնում էր «քաղաքացիական հասարակությունը» և մեդիադաշտում զբաղված էր ադրբեջանամետ քարոզով: Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի ձախողումը և այնուհետ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի դիվանագիտական հաջողությունը կոտրեցին Իլհամ Ալիևի բոլոր սպասումները և միակ հույսն այլևս ներհայաստանյան գործակալական ցանցերն ու մարտիմեկյան վառոդի տակառն էր:

2017թ.-ին Նիկոլը և նրա մտերիմներն անցնելով խորհրդարան` որևէ կերպ չբողոքարկեցին հայ ժողովրդի քաղաքական կամքի դրսևորման արդյունքները, քանզի դրանք ամենամասնակցային և բոլոր դիտորդական առաքելությունների կողմից բարձր գնահատականի արժանացած ընտրություններն էին:

2018թ.-ի նույն մարիոթյան հանդիպմանը Նիկոլն ուղղակի ասաց. «Իրավիճակը Հայաստանում փոխվել է, Դուք չունեք այն իշխանությունը, ինչի մասին Ձեզ զեկուցում են, Հայաստանում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը»: Ինչին Սերժ Սարգսյանը կտրուկ արձագանքեց. «7-8% տարած խմբակցությունն իրավունք չունի խոսելու ժողովրդի անունից»:

Մարիոթյան այս խոսակցությունում կա մի բանալի բառ, մի ամորֆ հասկացություն, որն աչքաթող է արված` «ժողովուրդ»-ը: Ո՞ր ժողովրդի մասին էր խոսում Նիկոլը և որի՞ մասին՝ Սերժ Սարգսյանը: Թերևս, Սերժ Սարգսյանը խոսում էր միասնական և պետականամետ ժողովրդի, իսկ Նիկոլը՝ պառակտված և մանիպուլյացիաների ենթարկված ժողովրդի մասին: Արդյունքում, հենց այդ միասնականության ճգնաժամն էլ հանգեցրեց արցախյան վերջին պատերազմում ծանր պարտության: Մեզ մնում է պայքարել և ջանալ, որպեսզի Հայաստանի հաջորդ իշխանություններն առիթ չունենան սխալվելու սեփական ժողովրդի միասնության հարցում:

 Լևոն Նազարյան

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀԿ անդամ

Մենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Պատերազմը Եռաբլուրում չի ավարտվել. նոր փոսեր են փորվում…Հակառուս բալագանը խաղում է մարդկանց նուրբ նյարդերի վրա. Վահան ԲաբայանՌուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8589 դեպքՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 578-ով«Կգա ազգի առաջ պատասխան տալու ժամանակը»Ես ինձ դժբախտ եմ զգում` Շուշին կորցնելու համար. պետք է պայքարենք, որ հետ բերենք մեր հայրենիքը. Լալա Մնացականյան Չենք խաբել, չենք խաբում եւ չենք խաբի, չենք թալանել, չենք թալանում ու չենք թալանի. Հայկ Բաբուխանյանը` ԳյումրիումԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել ՈւկրաինայիցԳյումրիում բացվեց «Ազգի ձայնի» եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գրասենյակըԵրևանում ասուլիս տալուց հետո Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալն ազատվել է աշխատանքիցԹուրքը հայատյացություն է «ռեկլամ» անում, սրանք հայ-թուրքական հարաբերություններից են խոսում. Ջուլիետա Ստեփանյան Թալին Գյումրիի ճանապարհատվածը խայտառակ վիճակում էՀիմա գոնե, հանուն ապագայի, պետք է թույլ չտալ, որ նիկոլական կեղծիքը շարունակի աղավաղել մարդկանց միտքն ու հոգին. Արտակ ԶաքարյանՃապոնիայի վարչապետը հայտարարել է Բայդենի հետ վստահելի հարաբերությունների հաստատման մասին«Վկայական ենք պահանջել, ցույց չի տվել, որ ես համոզվեմ՝ սպա ա եղել, թե չէ». Զոհվածի հայրն արձագանքել է ՊԲ-ի հերքմանըԱրցախի 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված քրգործերը վարույթ են ընդունվելՆիկոլ Փաշինյանը ստախոս է. Լևոն ԶուրաբյանՌոմանոս Պետրոսյանը զայրացած բղավել է` կոտրելով սեղանին դրված բաժակըՎիտալի Բալասանյանը Sputnik-V պատվաստանյութով պատվաստվել է COVID-19-ի դեմ«Շարունակել հայրենադավ իշխանություններին օր առաջ հեռացնելու պայքարը». ՀՅԴ-ն կմասնակցի արտահերթ ընտրություններինՀայ ռազմագերիների հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգումՊՆ-ն ցինիկ վերաբերմունք է դրսևորում պատերազմ անցած երեխեքի հանդեպ. Արցախում ծառայող ժամկետայինի ծնողԲացառում եմ, որ որևէ ադրբեջանցի մտնի Ստեփանակերտ. եթե այդպիսի բան լինի, իմ «տաբելնի» զենքով կգերեվարեմ նրան. ԱԻՊԾ պաշտոնյաԲելգիան թույլատրել է իր քաղաքացիներին ճանապարհորդելՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 298 դեպք, մահացել է 19 մարդՋահերով երթը կմեկնարկի Ազատության հրապարակիցԷլիզաբեթ Աբրահամյանը կանանց սեղանի թենիսի 2021թ Ռուսաստանի առաջնությունում 3մեդալ նվաճեց՝ 1 արծաթե և 2 բրոնզե «Պատերազմ անցած երեխաների նկատմամբ ամենացինիկ վերաբերմունքն են դրսևորում». Զինծառայողների ծնողները պահանջում են կրճատել ծառայության ժամկետըԻսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում Ինչ ասեմ` ուրացողներ են, Աստված իրենց հետ, բարի երթ. Վահե Հակոբյանը Սյունիքում բացվող նորաստեղծ կուսակցությունների մասինԵրևանցի Հովհաննես Փափազյանը ապահովեց բռնցքամարտի 2021թ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալըԱյսօր Հայաստանը ղեկավարում է «հեռատես»  ու փառասեր չմարդը12 թոփ-ակումբներ ստեղծեցին Սուպերլիգա. ՈւԵՖԱ-ն սպառնում է, ՖԻՖԱ-ն չի ողջունումԳլխուղեղում թրոմբի առաջացման հավանականությունը 10 անգամ մեծ է կորոնավիրուսով վարակվելուց հետո, քան պատվաստումից հետոՎարժանք Փոքր Մանթաշում. գործարկվելու է համայնքի շչակը, տեղի է ունենալու տարհանում«Ռազմական ուժերի բարոյական ոգին և սպառազինության մակարդակը երբեք ավելի բարձր չեն եղել»․ Ռոհանին շնորհավորել է Բանակի օրվա առթիվԱրքայազն Հարին պապի հուղարկավորությունից անմիջապես հետո 2-ժամյա առանձնազրույց է ունեցել եղբոր և հոր հետ․ The Sun (լուսանկարներ)Ոչ ոք չհիշեց, որ Նիկոլը պատռում էր դոշի շորերը եւ հայտարարում, որ ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը.Աղասի ԵնոքյանԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՐԺԵԶՐԿԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԲԼԻՆ․ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԳԵՏԸԱպրիլի 20-ին 8 ժամով կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի ջրամատակարարումըԶիդան. Պարտությունը դա հանձնվելն է, իսկ մնացածը քայլ առաջ էԹուրքիան հավանություն է տվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությանըՀամավարակի ընթացքում աշխարհում կուտակված նավթի պաշարները գրեթե սպառվել են. BloombergԱստղագուշակ՝ ապրիլի 19-ի համարԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՍտեփանակերտի օդանավակայանում ռուս խաղաղապահներն անցկացրել են Հաղթանակի օրվա շքերթի առաջին համախմբված փորձըԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 6 մարզերումՕրվա խորհուրդ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ